Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՀՀ Ոստիկանության Արագածոտնի վարչության աշխատակիցների ոչ-ձեռնահաս եւ թերի մասնագիտական որակների ու այլոց վնասելու փաստի մասին

 

24 | 09 | 2009 | 16:50 | Հաղորդում  

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի Հայտարարությունը

 

24 սեպտեմբերի 2009

 

2009 թվի սեպտեմբերի 22-ին, ժամը 15:25-ի հատվածում, Գյումրի-Երեւան ավտոմայրուղու Աշտարակ քաղաքի մոտակայքի Ոստիկանական պահակակետի մոտ ոստիկանները Կանալ վերնագրով ինչ-որ համապետական հետախուզական միջոցառման ժամանակ կանգնեցրել են Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի անձնական ավտոմեքենան, որով նա մրցութային հայտի փաթեթ էր տանում հանձնելու Եվրահանձնաժողովի ներկայացուցչություն, եւ սկսել են զննել մեքենայի բեռնախցիկը: Բեռնախցիկում գտել են խոհանոցային կացին: Լ.Բարսեղյանը բացատրել է, որ այդպիսի կացիններ ազատորեն վաճառվում են խոհանոցային պիտույքների ու շինարարական խանութներում եւ, որ ինքը այն օգտագործում է ճանապարհորդությունների ժամանակ, դրա առկայությունն իր բեռնախցիկում չի հակասում ՀՀ գործող օրենսդրությանը: Ոստիկաններին բացատրել է նաեւ, որ մրցութային փաթեթ է տանում Երեւան, խնդրելով` չխոչընդոտել իր ընթացքը: Ոստիկանները սկսել են գրանցել ավտոմեքենան եւ վարորդի տվյալները, վերցրել են կացինը, դրանով փաստորեն պնդելով, թե բեռնախցիկում կացին ունենալով` ինչ-որ օրինախախտում է արվել: Լ.Բարսեղյանին թողել են ճանապարհը շարունակել միայն այն բանից հետո, երբ գրանցումները կատարվել են, եւ  վերջինս խոստացել է փաթեթը հանձնելուց հետո ներկայանալ եւ լրացուցիչ պարզաբանումներ տալ: Արդյունքում Լ.Բարսեղյանը հասել է Եվրահանձնաժողովի գրասենյակ ժամը 16:06-ին, հայտերի ընդունման ժամանակի սպառվելուց 6 րոպե անց, բանակցություններն ու բացատրությունները պահակների հետ արդյունք չեն տվել, հայտը չի ընդունվել:

 

Վերադառնալով ոստիկանական պահակակետ, Լ.Բարսեղյանը, ներկայացրել է նաեւ մեքենայի բեռնախցիկում գտնվող ճանապարհորդական դանակը, որը ոստիկանները չէին նկատել, նորից բացատրել է, որ այդ դանակը եւս ձեռք է բերել խանութից, եւ, որ ինքը որեւէ օրենք չի խախտել այդ իրերը մեքենայի բեռնախցիկում ունենալով, պահանջել է համապատասխան փաստաթուղթ տրամադրել իրեն այն մասին, որ իր մեքենան իսկապես կանգնեցվել է Երեւանի ճանապարհին` ստուգման համար եւ իրեն տրամադրել կացնի ու դանակի առգրավման կամ վերցնելու մասին փաստաթուղթ: Ոստիկանական ստուգող խմբի ղեկավարի` Ա.Հարությունյան ներկայացած ոստիկանի, առաջարկով ժամը 17-ին Լ.Բարսեղյանը նրա հետ գնացել է Ոստիկանության Արագածոտնի վարչություն: Այնտեղ 2 ժամ տեւած վեճից, դանակի ու կացնի չափումներից եւ պարզաբանումներից հետո, ոստիկանները վերադարձրել են կացինն ու դանակը, բանավոր բացատրելով, որ արդեն պարզել են, որ դրանց մեքենայում գտնվելը չի հակասում ՀՀ գործող օրենսդրությանը: Լ.Բարսեղյանին հրաժարվել են որեւէ փաստաթուղթ տալ կատարած գործողությունների մասին:  

 

Ոստիկանությունում, Ա.Հարությունյանի աշխատասենյակում գտնված ժամանակ, այնտեղ է մտել ՀՀ Ոստիկանութան Արագածոտնի վարչության օպերատիվ գծով պետի տեղակալ, գնդապետ Ա.Գրիգորյանը, որը սկզբում համարձակվել է դու-ով խոսել ակումբի խորհրդի նախագահի հետ, դժգոհելով, որ վերջինս չի պատասխանում իր լրագրողն ի՞նչ է անում դանակը ոստիկանափիլիսոփայական հարցին, սկսել է ճվճվալ (ամենայն հավանականությամբ կարծել է, թե, վերջապես, երջանիկ պատահականությամբ այդ հենց իրեն ու իր ենթականերին է բախտ վիճակվել բռնել Օ.Բ.Լադենի հիմնական մատակարարին), սկսել է պահանջել, որ Լ.Բարսեղյանը պատասխանի իր հարցերին, ճչացել է, թե ինքը հարցաքննու´մ է նրան, հե´նց հիմա, այդ պահի´ն, ներկա երկու ոստիկաններին հրամայել է խլե´լ փաստաբանին զանգել պատրաստվող Լ.Բարսեղյանի հեռախոսը, կանչե´լ ընթերականներ, դատարկե´լ նրա գրպանները, արձանագրե´լ, դանակն ուղարկե´լ փորձաքննության, եւ այլն: Լ.Բարսեղյանը, բարեբախտաբար, վերջապես վախեցել է, եւ ասել, որ առանց իր փաստաբանի ոչ մի վախենալու վարչության պետի ոչ մի հարցի չի պատասխանի: Վարչության պետի տեղակալը, դժբախտաբար, վերջապես գլխի է ընկել, որ հերթական պլանքաշը չէ իր առաջ, թողել է քննչի սենյակը եւ, ենթադրաբար, գնացել է իր վարքի հետեւանքները կանխատեսելու եւ յուր խելքով վերուծելու:

 

Ենթակա ոստիկանները, երեւի կռահելով, որ վարչության պետի տեղակալը ակնհայտ ապօրինի հրամաններ արձակեց, չեն կատարել նրա հրամանը, ընթերականներ չեն կանչել, չեն խուզարկել Լ.Բարսեղյանին, եւ 10 րոպեից վերադարձրել են նրանից վերցված հեռախոսը:

 

Վերը բերվածը վերուծելով, հայտարարում ենք.

 

1. ՀՀ Ոստիկանության Արագածոտնի ոստիկանները ոչ ձեռնահաս են եւ թերի մասնագիտական պատրաստվածություն ունեն: Այս է վկայում հետեւյալ փաստերը.

  • Ոստիկանները ՀՀ Մ-1 ավտոմայրուղում Աշտարակի ոստիկանական կետում ժամը 15:25-ին 19SL539 մեքենայի համարյա դատարկ բեռնախցիկը զննելիս չեն կարողացել գտնել այնպիսի մի դանակ, որը, իրենց պետերից մեկի կարծիքով` ենթակա էր փորձաքննության:

  • Ոստիկանները, Աշտարակի պահակակետում մեքենան կանգնեցնելուց հետո, իրենց կարծիքով կասկածելի կամ օրենքով արգելված իրեր որոնելիս չեն զննել մեքենայի սրահը:   

  • Ոստիկանները չեն կարողացել տեղում զննությամբ միանգամից հասկանալ, որ կացինը սովորական, արդյունաբերական, չինական արտադրության կացին է, ազատ վաճառքում է գտնվում Հայաստանի առնվազն հազարից ավելի խանութներում, ու տեսել են դրա վրա առկա, արտադրությունը վկայող պիտակները:

  • Ոստիկանները չեն կարողացել միանգամից հասկանալ, որ այդ կացինը մեքենայի բեռնախցիկում ունենալը որեւէ կերպ չի հակասում ՀՀ գործող օրենսդրությանը: Այդ հանգամանքը այս ոստիկանները հասկացել են (կամ ցույց են տվել, թե հասկացել են) մոտ 4 ժամ անց, բայց դա տեղի է ունեցել անհասկանալի հանգամանքներում. այդ ընթացքում այդ իրերը որեւէ փորձաքննության չեն ենթարկվել, մշտապես գտնվել են ոստիկան Ա.Հարությունյանի աշխատասենյակում` Լ.Բարսեղյանի եւ մյուս ոստիկանների աչքի առաջ, դրանք ընդամենը չափվել են պլաստմասսայե քանոնով, այն էլ` զեկուցագրի համար:

  • Ոստիկանները չեն կատարել իրենց պետի` վարչության պետի տեղակալի հրամանը քաղաքացուն ընթերականների ներկայությամբ խուզարկելու մասին:

 

2. ՀՀ Ոստիկանության Արագածոտնի ոստիկանների ոչ ձեռնահաս են եւ թերի մասնագիտական գործողությունները էակա վնաս են պատճառել անձանց.

  • Չհիմնավորված ստուգման, կացինը ապօրինաբար վերցնելու, մեքենան ու վարորդին գրանցելու պատճառով Ակումբը չի կարողացել իր մրցութային հայտը հասցնել համապատասխան հասցեով եւ մնացել է մրցակցությունից դուրս: Ոստիկաններն անգամ ներողություն չեն հայցել իրենց իրավասությունների վերազանցման, ցինիկ վերաբերմունքի եւ անփութության համար:

  • Ոստիկանները, ապօրինաբար ոտնձգելով մարդու իրավունքները, սահմանափակել են քաղաքացու ազատությունները. մի դեպքում անհիմն կերպով խոչընդոտել են քաղաքացու երթեւեկությունը ավտոմայրուղով, իսկ մյուս դեպքում` անհիմն կերպով զրկել են հեռախոսով փաստաբանին կապվելու եւ օգնություն խնդրելու հնարավորությունից, նրանցից վարչության պետի տեղակալը, փաստորեն, կամայականորեն կարճ ժամանակով քաղաքացուն զրկել է ազատությունից: 

 

3. Մի կողմից ցավալի է, որ վարչության պետի տեղակալի համար այդպես միանգամից հասկանալի չի եղել, թե ինչ կարող է անել լրագրողը 13 սմ երկարությամբ շեղբով դանակը` բացի սահմանափակ մտածողություն ունեցող, դմակավոր կամ անդմակ կենդանիներ մորթելուց, մյուս կողմից ակումբը դավադրաբար չի պատասխանում այն հարցին, թե ինչ կարող է անել լրագրողը դանակով, այդ հարցի պատասխանի որոնումը թողնելով Ոստիկանության Արագածոտնի վարչությանը` առաջիկա հնգամյակում չարչարվելու համար, եւ էն մյուս հնգամյակում պարապ չմնալու համար էլ ավելացնում ենք եւս մեկ բարդ հարց. ի՞նչ կարող է անել ոստիկանը Չերյոմուխա-7-ով, օրինակ:   

 

4. Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման 18-րդ տարեդարձը ոստիկանները նշում են յուրահատուկ միջոցառմամբ, որը կրում է օտար կանալ անվանումը. դժվարանում ենք ասել, թե հատկապես որ ջրանցքը կամ սեղանատամն է ներշնչել պարապ ոստիկաններին զբաղմունք հորինողներին, եւ` ինչու են նրանք հատկապես ռուսերեն ներշնչվում:

 

5. Այսպիսի անհեթեթ պատմությունները անհնարին է հորինել, այսօրինակ այլանդակությունները` ինքնիրավչություն ու պաշտոնական դիրքի չարաշահումները, տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում, մեր` հարկատուներիս հաշվին: Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը խորապես ափսոսում է իր վճարած հարկերի համար, այն պատճառով, որ ՀՀ Ոստիկանության շարքերում այսպիսի ապաշնորհ ոստիկաններ աշխատավարձ են ստանում պետական բյուջեից:

 

Վստահ ենք, որ այս գործում հերոսացած ոստիկանները որեւէ ծառայողական, վարչական կամ քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու. այդ վկայող բազմաթիվ ասացվածքներ են կարծրացել ժողովրդական բանահյուսության մեջ:

 

Հիշեցնում ենք որ, ոստիկանությունը 20 ամիս շարունակ անկարող է եղել բացահայտել Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի Գյումրու գրասենյակի պատուհանի 2008 թվի հունվարի 18-19 գիշերվա եւ Ակումբի նախագահին պատկանող Opel Vectra մակնիշի ավտոմոբիլի 2008 թվականի մարտի 20-21-ի գիշերվա հրկիզումների դեպքերը:   

 

Հաշվի առնելով սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած եւ վերը նկարագրված ոստիկանական վարքի այլանդակությունը, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը հայտարարում է, որ այսուհետ ակումբի աշխատակիցներին պատկանող բոլոր ավտոմեքենաների բեռնախցիկներում լինելու է առնվազն 1 կացին` առնվազն 45սմ երկարությամբ բռնակով եւ առնվազն 1 դանակ` առնվազն 13, տեղ-տեղ 16 ու նույնիսկ 18 սմ երկարությամբ շեղբով: Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը կոչ է անում լրագրողական հանրությանը, Հայաստանի ազատ քաղաքացիներին մեկական կացին ու դանակ ունենալ իրենց ավտոմեքենաների բեռնախցերում. մեր ճամփեքին ինչ ասես կարող է պատահել:

 

Մենք չենք շրջանցելու ոստիկանական պահակակետերը: Մենք սովորեցելու եք ոստիկաններին` մեզ շրջանցել: Շրջանցելու համար տեղեկացնում ենք ակումբի աշխատակիցների ավտոմեքենաների տվյալները. Ford Escape 19SL539, Ford Sierra 48SL482, Opel Vectra-B 16OS801: Նոր մեքենաների ի հայտ գալուն պես կամ պետհամարանիշները փոխելուն պես դրանք կհրապարակվեն: 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter