Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Քաղաքական բանտարկյալների օրվա առթիվ

 

29 | 10 | 2009 | 18:10 | Հայտարարություն  

Հոկտեմբերի 30-ը որպես քաղաքական բանտարկյալների օր առաջին անգամ նշվել է 1974թ. Խորհրդային ուղղիչ աշխատանքային ճամբարներում ի հիշատակ քաղաքական ռեպրեսիաների միլիոնավոր զոհերի եւ ի հարգանք բոլոր նրանց, ովքեր անարդարացիորեն դատապարտվել են:
 
Ամոթալի է, որ այսօր, 35 տարի անց, անկախ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, եւ իսպառ բացակայում է արդարադատությունը:
 
2008թ. փետրվարին իշխանությունների կողմից կեղծված ընտրությունների եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ  իրականացված ջարդի արդյունքում տասը քաղաքացիներ սպանվեցին, հարյուրավոր ընդդիմադիր գործիչներ եւ ժողովրդավարական շարժման աջակիցներ ձերբակալվեցին, շատերն էլ ստիպված անցան ընդհատակ: Ընտրությունները եւ դրանց  հաջորդած իրադարձությունները ոճիր էր ժողովրդավարության դեմ, իսկ հետագա գործընթացները ` արդարադատության համակարգի ավերում: Մարտի 1-ն տեղի ունեցածի վերաբերյալ ճշմարտությունը բացահայտելու, զոհվածների սպանության հանգամանքները պարզելու փոխարեն իշխանությունները ձեռնամուխ եղան ստի եւ ընդդիմությանը վարկաբեկելու քստմնելի արշավի  ու թատերականացված դատավարությունների: Տաղտկալի մասնակի համաներումը, որի արդյունքում քաղբանտարկյալներից շատերը ազատ արձակվեցին, չէր կարող փոխարինել արդարադատությանը: Ավելին, համաներումը 17 ազնիվ քաղաքացիների թողեց բանտախցերում: Բոլոր այդ մարդիկ դատապարտվել են անարդարացիորեն,  շատերը մեղադրվում են մինչեւ 10 տարի ազատազրկում նախատեսող հոդվածներով, հիմնականում  ոստիկանների եւ նրանց գործակալների կեղծ ցուցմունքների հիման վրա:
 
Թվում է, թե տարածաշրջանային զարգացումներն ու աշխարհաքաղաքական նկատառումները ստվերում են այն փաստը, որ մեծ թվով քաղաքական կալանավորներ մնում են անազատության մեջ, սակայն մենք չպետք է թույլ տանք, որ նրանք մոռացվեն, քանի որ յուրաքանչյուր օր, որ քաղբանտարկյալները անց են կացնում բանտերում իր հետ լրացուցիչ վտանգներ է բերում նրանց առողջությանը եւ լրացուցիչ զրկանքներ նրանց ընտանիքներին:
 
Քաղաքական բանտարկյալների օրվա առթիվ մենք միանում ենք 17 քաղկալանավորների ընտանիքներին եւ պահանջում  նրանց ամուսինների, հայրերի, որդիների եւ եղբայրների անհապաղ ազատ արձակումը: Մենք միանում ենք մարտի 1-ի անմեղ զոհերի ընտանիքներին եւ պահանջում ենք արդարադատություն:
 
Մենք պահանջում ենք վերջ տալ քաղաքական ռեպրեսիաներին Հայաստանում:
 
Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիա
Վանաձորի Հելսինկյան Ասամբլեա
Սոցիոսկոպ
Դեմոկրատիան Այսօր
Հայաստանի Հելսինկյան Ասամբլեա, Երևան
Իրավաբաններն ընդդեմ Խոշտանգումների
Հանրային տեղեկատվության և գիտելիքի Կենտրոն (փինք)
Կանանց Ռեսուրսային Կենտրոն
Վերնատուն- Քաղբանտարկյալների կանայք
Ասպարեզ, լրագրողական ակումբ, Գյումրի


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter