Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Բողոքի ցույցեր Արթիկում եւ Գյումրիում ... 

 

04 | 11 | 2009 | 17:30 | Տեղեկություն    

 

Ազատ խոսքի բռնաճնշումները, իշխանական խմբակին հլու դատական կցորդ համակարգը, մշտապես կեղծվող ընտրությունները, մարտի 1-ի ոճրագործությունը, քաղաքական հայացքների համար հալածանքները, խաղաղ ցույցերի արգելումն ու համատարած անպատժելիությունը այսօր  թակում են ամեն մեկիս դուռը և հղի են նոր Հայրենազրկման հետևանքներով, այն է` մեր հայրենյաց սրբազան հողն ու 20-րդ դարավերջում հաղթած հայի արժանապատվությունը աճուրդի հանելը` ի դեմս հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման  և մադրիդյան սկզբունքներով Արցախի ազատագրված  տարածքների հանձնման
 
Ազգադավ արձանագրությունների վավերացումն ու մադրիդյան սկզբունքների կենսագործումը`
- ամբողջությամբ վտանգում են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ազգային ու պետական շահերը,
- հակասում են  աշխարհասփյուռ հայության համազգային տեսլականին` մեր կորսված Հայրենիքին վերատիրանալու սրբազան իրավունքին ու պարտականությանը:
 
Հայկական ներկայիս երկու պետությունների ինքնիշխանությանն  ու միատարրությանը սպառնացող աղետաբեր զարգացումները կանխելու նպատակով բոլորս և յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր վճռական մերժումը հայտարարելու` թե հայ-թուրքական արձանագրություններին, թե մադրիդյան սկզբունքներին, և թե այս ու մյուս մարտահրավերներն արդյունավետ դիմակայելու անընդունակ ու անմեղսունակ, մարդասիրության ու Հայոց պետականության վսեմ զգացողությունները ոտնահարող, քոչվոր ավարառուների ու մանրիկ ծախող-առնողի  հոգեբանությամբ գործող իշխանություններին:
 
ՍԻՐԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
 
Համազգային բողոքի մեր մասնիկ մերժումը միահամուռ բարձրաձայնենք.
Ի տես`
- էությամբ  հանցածին, ազգային պետական շահերի հետ որևէ աղերս չունեցող իշխանությունների,               
Ի պաշտպանություն`
- հայրենի բնօրրանում ազատ ու արժանավայել ապրելու մարդու իրավունքի,
- հայազարմ սերունդների կողմից հինավուրց Հայկական բարձրավանդակի քաղաքակրթության և հայկյան ժառանգությանը վերատիրանալու Աստվածատուր իրավունքի,
Հանուն`
- Ցեղասպանության զոհերի սուրբ հիշատակի,
- Ազատ, Արդար, Ինքնիշխան ու Միացյալ ՀԱՅՐԵՆԻՔ կերտելու պատմական առաքելության:
 
Հրայր Սավզյան- Թեղուտի պաշտպանության խմբի անդամ
Արփինե Գալֆայան-Թեղուտի պաշտպանության խմբի անդամ
Զարուհի Փոստանջյան- Թեղուտի պաշտպանության խմբի անդամ
Սեդա Մելիքյան- Փաստաբաններ մարդու իրավունքների համար ՀԿ
Դանիել Իոաննիսյան- Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ
Լալա Ասլիկյան- ՀՀ Քաղաքացի

 
Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների և մադրիդյան սկզբունքների հասարակական-քաղաքացիական բողոքի գործողությունը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 6-ին.  - Արթիկի կենտրոնական հրապարակում, ժամը 14:30-ին, 
- Գյումրիի Վ.Աճեմյանի անվան թատրոնի հարակից տարածքում, ժամը 16:00-ին:


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter