Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Շահառուների խորհրդի 4-րդ կազմի թվով 8 անդամների ս.թ. հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած հանդիպման (նիստի) վերաբերյալ

 

07 | 11 | 2009 | 13:30 | Հայտարարություն-հատուկ կարծիք    

 

Ս.թ. սեպտեմբերի 26-ի տեղի ունեցած Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ Հայաստան ծրագրի (այսուհետ ՀՄՀ-Հայաստան) Շահառուների Խորհրդի (այսուհետ` ՇԽ) անդամների ընտրություններում 16-րդ և 17-րդ զբաղեցրած թեկնածուները խնդրել էին ՀՄՀՀ այաստան ծրագրի ՇԽ անդամների ընտրական հանձնաժողովին կատարելու քվեաթերթիկների վերահաշվարկ, քանի որ 13, 14, 15 տեղերում գտնվող թեկնածուների և 16-րդ տեղում գտնվող թեկնածուի ձայների տարբերությունը կազմել է համապատասխանաբար չորս, երեք և մեկ ձայն: Այս տարվա հոկտեմբերի 1-ին կայացել է քվեաթերթիկների ոչ թե վերահաշվարկ, այլ վերանայում (ՀՀ ընտրական օրենսդրությամբ և ՇԽ անադամների ընտրությունների կարգով նախատեսված չէ): Քվեաթերթիկների վերանայման գործընթացից պարզվել է, որ թվով 4 քվեաթերթիկներ համարվել են վավեր, որոնց մեջ կատարված նշման ձևը ակնհայտորեն հակասում է ՇԽ անդամների ընտրակարգով սահմանված ձևին: Այդ ամենը արձանագրվել է նիստին մասնակցած ընտրական հանձնաժողովի քարտուղարի, մասնակցող դիտորդների, ՇԽ ընտրված անդամների, ՇԽ անդամության թեկնածուների և նրանց լիազոր ներկայացուցիչների հատուկ կարծիքներով: Ականատես լինելով օրենսդրությանը հակասող նմանատիպ գործունեության` մենք դիմել ենք ՀՄՀ-Հայաստան Կառավարման Գրասենյակին (այսուհետ` ԿԳ)` կազմակերպելու քվեարկության արդյունքների վերահաշվարկ և ձեռնպահ մնալու ՇԽ նիստ գումարելուց, որովհետև վերանայման արդյունքում արձանագրված խախտումներն էապես կարող էին ազդել քվեարկության վերջնական արդյունքների վրա` ելնելով ձայների քանակական տարբերությունից: Սակայն մեր հարցադրումները և հորդորները մնացել են անպատասխան: Դեռ ավելին. այս տարվա հոկտեմբերի 13-ին ՀՄՀ-Հայաստան ԿԳ-ի նախաձեռնությամբ գումարվել է ՇԽ չորրորդ կազմի առաջին նիստը, որին մասնակցել են ՇԽ ընտրված ընդամենը 8 անդամներ: Չնայած որ այդ հանդիպումը անվանվել է ՇԽ չորրորդ կազմի առաջին նիստ, սակայն այդ հավաքը ՇԽ նիստ համարվել չի կարող, քանի որ նրան մասնակցել են ընտրված ՇԽ 15 անդամներից միայն 8-ը:

 

Ծանոթանալով նշված հանդիպման մանրամասներին և մասնակիցների կողմից ընդունված որոշումներին` գտնում ենք, որ դրանք ամենևին էլ չեն բխում ծրագրի իրականացման համար հիմք հանդիսացող ՀՀ միջազգային պայմանագրերի և այլ իրավական ակտերի դրույթներից: Մասնավորապես` ՇԽ նիստին մասնակից 8 անդամներով նիստ գումարելու որոշումը կայացվել է Հազարամյակի մարտահրավեր Համաձայնագրի, Կառավարման Համաձայնագրի և Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի ՇԽ կանոնակարգի դրույթների պահանջների խախտմամբ, քանի որ նորընտիր ՇԽ առաջին նիստին ներկա են եղել ՇԽ ընդամենը 8 անդամներ: Սակայն, համաձայն ՇԽ 2 կանոնակարգի 3.9 կետի Շահառուների խորհրդի նիստերն իրավազոր են, եթե նիստին ներկա են Խորհրդի անդամների առնվազն 2/3-ը, ներառյալ նիստից բացակայող անդամների լիազոր ներկայացուցիչները (փոխարինողները): Այս դեպքում ակնհայտ է, որ ՇԽ առաջին նիստը չի կարելի համարել իրավազոր: Արդյունքում` ՀՄՀ-Հայաստան ԿԳ-ն, ՇԽ նորընտիր 8 անդամների հետ միասին խախտելով ՇԽ կանոնակարգը, գումարել է նիստ, որը իրավազոր չէ:

 

Այնուհետև, ՇԽ ընդամենը 8 անդամները, առաջնորդվելով ՀՄՀ-Հայաստան ԿԳ իրավաբանի Կառավարման Համաձայնագրի և ՇԽ կանոնակարգի ակնհայտ շահագրգիռ, ոչ օբյեկտիվ և ոչ լիարժեք պարզաբանմամբ (ի դեպ Կառավարման համաձայնագրի վիճելի կետերի վերաբերյալ պարզաբանման յուրաքանչյուր հարց մինչ այդ պահը լուծվել է կորպորացիայի կողմից) հիմք են ընդունել Կառավարման համաձայնագրի III հոդվածի Բաժին 3.0. (բ) կետը: Վերջինիս համաձայն Շահառուների խորհրդի ցանկացած նիստի ընթացքում քվորում ապահովվում է Շահառուների խորհրդի անդամների առնվազն պարզ մեծամասնությամբ: Փաստորեն գումարվել է ՇԽ ոչ օրինական նիստ և ընդունվել որոշումներ` պատճառաբանելով, որ Կառավարման համաձայնագիրն ավելի բարձր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է, քան ՇԽ կանոնակարգը: Չառարկելով դրա դեմ` պետք է փաստել, որ վերոհիշյալ հարցում այդ երկու փաստաթղթերը որևէ կերպ միմյանց չեն հակասում, որովհետև Կառավարման համաձայնագիրը սահմանում է ՇԽ նիստերի քվորումի ստորին շեմը` Շահառուների խորհրդի անդամների առնվազն պարզ մեծամասնությամբ, իսկ ՇԽ կանոնակարգը, հիմք ընդունելով վերոհիշյալ դրույթը և հենվելով դրա վրա` չի նվազեցնում այն պարզ մեծամասնությունից ավելի ցածր շեմի: Ընդհակառակը` այն սահմանում է քվորումի ապահովման ավելի բարձր` 2/3 շեմ:

 

Այդպիսի մոտեցումը հիմնավորվում է Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 86-րդ

հոդվածով, որի առաջին և երկրորդ մասերում մասնավորապես նշված է.

 

1. Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով oրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաuտը:

2. Եթե իրավական ակտն ընդունվել է ի կատարումն կամ համաձայն նույն կամ ավելի

բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի, ապա այդ ակտը մեկնաբանվում է` առաջին հերթին հիմք ընդունելով ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտի դրույթներն ու uկզբունքները:

 

Այսինքն տվյալ դեպքում կառավարման համաձայնագրի դրույթները ոչ միայն չեն անտեսվել, այլ նաև իրենց զարգացումն են ստացել ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրավասու մարմինի` ՇԽ կողմից ընդունված կորպորատիվ նորմերում, ՇԽ կանոնակարգում` պահպանելով կառավարման համաձայնագրի տրամաբանությունը:

 

Հարցին լուծում կարելի է տալ նաև ՀՀ Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի առաջին մասով, ուր մասնավորապես նշված է, որ Եթե ծագած հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն oրենքով կամ իրավական այլ ակտերով, ապա այդպիuի 3 հարաբերությունների նկատմամբ կարող են միայն oրենքով նախատեuված դեպքերում կիրառվել համանման հարաբերություններ կարգավորող իրավական ակտերը (անալոգիա):

 

Այդ մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված է.

 

1. Այն դեպքերում, երբ uույն oրենuգրքի 1 հոդվածում նախատեuված հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն oրենքով կամ կողմերի համաձայնությամբ, և բացակայում է դրանց նկատմամբ կիրառելի գործարար շրջանառության uովորույթը, նման հարաբերությունների նկատմամբ, եթե դա չի հակաuում դրանց էությանը, կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող քաղաքացիական oրենuդրության նորմերը (oրենքի անալոգիա):

 

2. Oրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում կողմերի իրավունքները և պարտականությունները որոշվում են` ելնելով քաղաքացիական oրենuդրության uկզբունքներից (իրավունքի անալոգիա):

 

3. Քաղաքացիական իրավունքները uահմանափակող և պատաuխանատվություն

uահմանող նորմերի կիրառումն անալոգիայով չի թույլատրվում:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի առաջին հոդվածի համաձայն քաղաքացիական oրենuդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունների մաuնակիցներն են հանդիսանում նաև իրավաբանական անձինք, ինչպիսիք օրենքի ուժով հանդիսանում են և þ ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ը և հասարակակական կազմակերպությունները:

 

Վերոնշյալ մոտեցումը առկա է նաև Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետում, որը սահմանում է. Կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է երկու տարին մեկ անգամից ոչ պակաu, կազմակերպության կանոնադրությամբ նախատեuված կարգով` դրա մաuնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների oգտագործմամբ` կազմելով համապատաuխան արձանագրություն կամ փոխանակելով փաuտաթղթեր, որոնք հնարավորություն են տալիu ճշգրիտ որոշել, որ փաuտաթուղթը ելնում է նրանում որպեu հեղինակ նշված անձից: Այսինքն օրենքը սահմանում է հերթական ժողովների հրավիրման նվազագույն` 2 տարվա շեմը, սակայն հասարակական կազմակերպությունների կանոնադրություններով կարող է սահմանվել նվազագույնից ավելի բարձր շեմ, այն է հերթական ժողովների հրավիրում` օրինակ տարին մեկ անգամ: Այստեղ, ինչպես նաև վերը նշված իրավահարաբերությունում, որևէ հակասություն չկա, ավելին` կա իրավանորմի ավելի կոնկրետացում և կանոնակարգում:

 

Վերոնշյալից բացի, ՀՄՀ-Հայաստան ԿԳ իրավաբանը և ՇԽ ութ անդամները միտումնավոր անտեսել են նույն համաձայնագրի Բաժին 3.0. (ա) կետը, որը հստակ, իմպերատիվ կարգով սահմանում է. Շահառուների խորհուրդը լրիվ կազմով պետք է գումարվի եռամսյակն առնվազն մեկ անգամ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, պարբերաբար կարող են գումարվել այլ նիստեր: Հետևապես ՇԽ ութ անդամները, նիստ գումարելով, բացի 4 դրանից, որ խախտել են ՇԽ կանոնակարգի դրույթները, խախտել են նաև Կառավարման համաձայնագրի նշված կետը:

 

Ավելորդ չէ նշել, որ մինչ օրս նմանատիպ հարցերը լուծվել են բացառապես միայն ՇԽ

կանոնակարգի հիմնան վրա և զարմանալի է, թե ինչու են ՇԽ ութ անդամներն ու ծրագրի ԿԳ-ն դիմել նման ոչ իրավաչափ քայլի և անհասկանալի է, թե որն է դրա իրական շարժառիթը:

 

Ցավով պետք է արձանագրել նաև այն, որ Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ԿԳ-ն և նշված հանդիպմանը մասնակցած ՇԽ 8 անդամները անտեսել են իրենց գործընկեր ՇԽ 7 անդամների և անդամության 2 թեկնածուների մտահոգությունները` քվեարկության արդյունքների ամփոփոման և քվեաթերթիկների վերանայման գործընթացի վերաբերյալ, և որևէ գործնական քայլ չեն ձեռնակել առկա կասկածները փարատելու ուղղությամբ: Մենք մի քանի անգամ, ընդհուպ հանդիպման (նիստի) կայացման օրը, գրավորներկայացրել ենք մեր պաշտոնական տեսակետներն ու մտահոգությունները և առաջարկել մինչև առկա կասկածների փարատումը ձեռնպահ մնալ ՇԽ նիստ գումարելուց: Սակայն մեր մոտեցումներն ու առաջակություններն անտեսվել են ու հանդիպման ժամանակ դրանց մասին որևէ հիշատակում չի եղել: Հանդիպմանը մասնակցած ՇԽ մի շարք անդամներ զանգահարել են ՇԽ հանդիպմանը չմասնակցած որոշ անձանց (ոչ բոլոր 7-ին), ապօրինաբար ձայնագրել, փորձելով ընկերական եղանակով նրանցից ինչ որ պարզաբանումներ ստանալ` անտեսելով մեր գրավոր պաշտոնական դիրքորոշումները:

 

Այս առումով թերևս ավելորդ չէ նշել, որ մեզ ուղարկված նիստի արձանագրությունը

ամբողջությամբ չի ներկայացնում այդ հանդիպման (նիստի) ողջ ընթացքը, որը փաստում է նիստի ձայնագրությունը:

 

Հաշվի առնելով վերը նշված մտահոգություններն ու մեկնաբանությունները` մենք` ՀՄՀՀ այաստան ՇԽ ներքոստորագրյալ անդամներս հայտարարում ենք`

  • Մենք չենք ճանաչում 13. 10. 2009 թ. ՀՄՀ-Հայաստան ծրագրի ՇԽ նիստի ժամանակ ընդունված որոշումները և ծրագրի կառավարման խորհրդի 5 անդամների ընտրությունները,

  • Խիստ կարևորելով ՀՄՀ-Հայաստան ծրագրի անխափան և արդյունավետ իրոգործումը`գտնում ենք, որ ծրագրի ԿԳ առ այսօր որդեգրած մոտեցումները չեն բխում ծրագրի շահերից և ունեն ՇԽ-ն ուղղորդելու և ԿԳ կցորդ դարձնելու ակնհայտ միտվածություն, որի վկայությունն է 13. 10. 2009 թ. ՀՄՀ-Հայաստան ՇԽ ապօրինի նիստը և դրա ժամանակ ընդունված հապշտապ, ոչ օրինական որոշումները,

  • Քանի որ մեզ համար խիստ կարևոր է ՀՄՀ-Հայաստան ծրագրի ՇԽ-ի հեղինակությունը և գործունեության օրինականությունը, ապա մինչև վերջ հետևողական ենք լինելու մեր գործըներներ Ա. Ալեքսանյանի և Գ. Բալայանի բարձրացրած հարցերի օրինական լուծման հարցում: Այդ պատճառով առայժմ զերծ ենք մնում նշված հարցերը և չլուծված խնդիրները հրապարակայնացնելուց` ևս մեկ անգամ շեշտելով, որ բարձրացված խնդիրների լուծումը ցանկանում ենք տեսնել միայն իրավական հարթությունում:

  • Նպատակ չունենալով վտանգելու ՀՄՀ-Հայաստան ծրագրի արդյունավետ իրագործումը և ցանկանալով իրականացնել մեր ընտրողների կողմից մեզ վստահված կարևոր գործը` հայտնում ենք, որ վերոհիշյալ բարձրացված հարցերի և մտահոգությունների լուծմանն ուղղված քայլերին զուգահեռ, մենք կմասնակցենք նաև ՇԽ օրինական նիստերին: Սակայն հարկ ենք համարում նշել, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե նիստի անցկացման օրվա և ժամի մասին սահմանված կարգով ծանուցվի ՇԽ բոլոր անդամներին:

  • Հուսով ենք, որ պահպանելով ժողովրդավարական բոլոր նորմերը` այս հայտարարություն-հատուկ կարծիքը կկցվի 13. 10. 2009 թ. ՀՄՀ-Հայաստան ՇԽ նիստի արձանագրությանը:

 

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա ` Ս.Սողոմոնյան

Ինտեգրացիոն գործընթացների աջակցության կենտրոն` Գ.Բադիրյան

Հայաստանի եվրոպական շարժում` Վ.Ենգիբարյան

Հայաստանի իրավաբանական հիմնադրամ` Կ.Զադոյան

Կովկաս հասարագիտական հետազոտությունների կենտրոն` Հ.Հովհաննիսյան

Պրոգրես սոցիալական հետազոտությունների կենտրոն` Մ.Ատովմյան

Հասարակական քարոզչություն ՀԿ` Պ.Բարսեղյան

 

19.10.2009թ.


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter