Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Տանջելով են սպանել Էրեխուս

 

20 | 04 | 2010 | 11:00 | ռեպորտաժ, ըստ www.hra.am

 

Ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանությունում չպարզված հանգամանքներում մահացած, ըստ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ինքնասպանություն գործած 24-ամյա Վահան Խալաֆյանի հարազատները համոզված են,  որ տեղի ունեցածը  սպանություն է։ Հարազատների խոսքով ոստիկանության բաժնում Վահանին  անմարդկային խոշտանգումների են ենթարկել ու սպանել։

Վահանի մայրը՝ տիկին Անահիտը, ով ողբում էր որդու մահը, պատմում էր, որ որդու կրծքավանդակի վրա դանակով արված խաչաձև կտրվածք է եղել, ամբողզջ մարմինը՝ դեմքն ու ոտքերը ծածկված են եղել կապտուկներով, իսկ փորի վրա երկու անցք են հայտնաբերել։

Դանակով դոշին խաչ են արել, երկու հատ էլ փորն են մտցրել։ Երևի ուզել են վախացնել։ Էդ ի՞նչ առյուծի կաթ էր խմել երեխես, որ երկու անգամ դանակով խփեր իրեն։ Ահաբեկի՞չ էր, ի՞նչ էր երեխես։  Իբր, թողում եք մարդ տեղից կանգնի, մի հատ էլ գնա հասնի դարակից դանակ վերցնի ու խփի իրեն։

Հլա կանգնել, ուզում են, որ թուրքը գենոցիդ ընդունի։ Բա երկու, երեք հոգով հայ եք եղել կանգնած, առաջին օգնություն ցույց տայիք Վահանիս, երեխեն արնաքամ ա եղել, նոր եք հիվանդանոց տարել։ Մարդ կոչվելու իրավունք ունե՞ք, այ հրեշներ... Իմ տղան շատ էր սիրում կյանքը, որդու մահն էր  ողբում մայրը։

Վահան Խալաֆյանի մորը՝ տիկին Անահիտին, հատկապես զայրացրել է անցած շաբաթ մամուլի ասուլիսում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հնչեցրած խոսքը, թե ոստիկանություն բերման ենթարկված որդին ինքն իրեն է ասպանել։ Մայրը  հարցնում էր ոստիկանապետին, թե էդ ինչպես կարող էր Վահանը կրծքավանդակին դանակով խաչաձև կտրվածք աներ, հետո էլ երկու անգամ դանակով ինքն իրեն խփեր.

Գոնե ասեր գործը հետաքննության մեջ ա, ասեր՝ տեղյակ չեմ, էդպիսի բա՞ն են ասում։ Առանց փորձաքննություն անցկացնելու ոստիկանապետն ասում ա՝ ինքնասպանություն է գործել։ Ի՞նչ գիտես։  Որ ոստիկանապետն էդ լինի, երկրիս վիճակն էլ սա պիտի լինի։

Ինքնասպանության վարկածը ոստիկանապետը հիմնավորել էր Վ.Խալաֆյանի ունեցած  պաթալոգիկ հակումներով և որպես հիմնավորում Ալիկ Սարգսյանը մատնանշել էր  ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի  որոշումը, որով Խալաֆյանը համարվել էր զինվորական ծառայության համար ոչ պիտանի։

 Ինչի համար են այդ ավելորդ խոսակցությունները։ Ես եմ տղայիս ազատել բանակից Էնքան մարդ էր եկել երեխուս համար, շեղված մարդու համար էդքան մարդ է գալիս։ Շեղվածին դրսում արհամարհում են։ Դուք եք շեղվածը, որ անմարդկային ձևով ծեծել եք երեխուն ու օգնություն էլ ցույց չեք տվել։ Ամբողջ ոստիկանությունն ա շեղված, բորբոքված ասում էր մայրը,-

Թող իմ երեխան գող լիներ, տանեին նստացնեին, ոչ թե սպանեին, դիակը բերեին տանս մեջ դնեին։ Ամեն ինչին դատ ու դատաստան կա։ Ի՞նչ էր արել իմ երեխեն։ Տարել էին, որ փող աշխատեին։ Իմ երեխեն սովորական տղա երեխա էր, թույլին հասնող, պատվով տղա էր...։

Որ որդուն ոստիկանություն են տարել Վահանի մայրը՝ Անահիտը իմացել է միայն աշխատանքից տուն վերադառնալուց հետո։  Վահան Խալաֆյանը ոստիկանության բաժին էր տարվել գողության կասկածանքով՝ առանց ծանուցագրի, առանց որևէ փաստաթղթի։

Առավոտվա ժամը 10։30 տարել են, ես տեղյակ չեմ եղել, առանց ծանուցագրի, առանց թղթի։ Ոստիկանության ամփոփագրում էլ գրել են 16։30 են տարել։ Ու ոստիկանապետն էլ ասուլիսում սուտ խոսեց։ Ինչի՞ համար ես սուտ գրում, սուտ խոսում։ Իմ համա՞ր։ Օրենքը մարդուն  պաշտպանում է, թե տանում սպանում, հարցնում էր մայրը,-

Առավոտվա 10։30 մինչև ցերեկվա 4։30 երեխուս պահել են, ոտքերը կապտած, երեսները կապտած, ինչքան են ծեծել խեղճ երեխուս։ Տանջելով են սպանել երեխուս, դուք մարդ կոչվելու իրավունք չունեք։ Ձեզ ի՞նչ էր արել  24 տարեկան երեխեն։ Շունը, որ շուն ա, հասկանում ա, մարդուն օգնություն ա ցույց տալիս, իսկ էդ մարդանման հրեշները, թողել են երեխես արնաքամ լինի։

Չարենցավանի ոստիկանության բաժնում մահացած 24 ամյա Վահանի հարազատները պատմում են, որ այդ օրվա ըթացքում Վահանին  երկու անգամ այցելել են։ Վերջին անգամ ժամը 16-ի սահմաններում։ Նրա համար ոստիկանության բաժին ուտելիք են տարել։

Հարազատների փոխանցմամբ, երբ իրենք մոտ 1 ժամ անց կրկին վերադարձել են ոստիկանության բաժին, ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի տեղակալ Տոնոյանն ասել է, թե Վահանն ինքն իրեն խփեց։։

Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցել էր քրեական գործ' ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Գործն այժմ տեղափոխվել է Հատուկ քննչական ծառայություն։ Անցկացվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Գործով առաջ են քաշվել մի շարք վարկածներ, այդ թվում' ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցների կողմից Վահան Խալաֆյանին սպանելու վարկածը։

Վահանի հարազատները վճռական են  ճշմարտությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Նշենք նաև, որ ոստիկանական համակարգից որևէ մեկը չի մասնակցել Վահան Խալաֆյանի հուղարկավորությունը։

Ժաննա Ալեքսանյան


2010
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter