Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության նախագահ Իգոր Սմիռնովին

 

22 | 04 | 2010 | 13:00 | Դիմում 

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունից

 

Հարգելի պարոն նախագահ,

 

Հայաստանի Գյումրի քաղաքում գործող Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, այլընտրանք չունենալով, այս ծանր կացության մեջ դիմում է Ձեզ, ակնկալելով մեր քաղաքից տարիներ առաջ Տիրասպոլ տեղափոխված եւ այդտեղ բնակվող հայազգի, երիտասարդ, բայց արդեն հանրահայտ լրագրող Էռնեստ Վարդանյանի հարցով Ձեր անձնական միջամտությունը: 

 

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Էռնեստ  Վարդանյանը, վերջերս Մոսկվայում եւ Նյու-Յորքում մասնագիտական որակավորման քննությունները բարեհաջող հաձնելուց հետո հաշվառվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության  կադրային ռեեստրում` կազմակերպության ռուսաստանյան բաժնում աշխատելու համար: Նա սպասում էր ՄԱԿ-ում աշխատանքի անցնելու համապատասխան  հրավերին: Է.Վարդանյանը երկու երեխաների հայր է:

 

Ուսումնասիրելով Էռնեստ Վարդանյանի գործունեությունը, համարձակվում ենք կարծել, որ 2010 թվի ապրիլի 7-ի նրա ձերբակալությունը հենվում է արհեստական փաստարկների վրա, նրան ներկայացված հայրենիքի դավաճանության մեղադրանքը անհեթեթ է եւ մտածածին, երիտասարդ լրագրողը փայլուն կրթություն, գիտելիքներ եւ ազնիվ մղումներ ունի, այդօրինակ նվաստ հանցագործության մեջ մեղադրվելու համար: Կարծում ենք, որ այս մեղադրանքով շահագրգիռ անձինք փորձ են անում ուղղակի արատավորել երիտասարդ լրագրողի կենսագրությունը, գուցե ոմանք չափազանց վախենում են ճշմարիտ լրագրողական քննադատությունից կամ ազատ խոսքից, կամ էլ, գուցե նրա ազգային պատկանելությունը ոմանց գլխում չի համատեղվում վերջինիս փայլուն մասնագիտական առաջընթացի հետ: 

 

Մենք կիսում ենք Է.Վարդանյանի` Գյումրիում ապրող ազգականների, բազմաթիվ լրագրողների եւ լրագրողական կազմակերությունների մտահոգությունները առ այն, որ ձերբակալված լրագրողի կյանքն ու առողջությունը այդօրինակ մեղադրանքի եւ գործի մասին գրեթե լիակատար տեղեկտվական շրջափակման պայմաններում լրջորեն վտանգված է:

 

Հարգելի պարոն նախագահ,

 

միաժամանակ, չկամենալով Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության իրավապահների արհեստավարժությունը կասկածի տակ առնել, համարելով, որ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության իշխանությունները բավարար մասնագիտական հմտություններ եւ քաղաքական կամք ունեն ճշմարտությունը բացահայտելու համար, խնդրում ենք, հարգելով կասկածյալի անմեղությանն կանխավարկածը, փոխել Էռնեստ Վարդանյանի խափանման միջոցը եւ ստեղծել բոլոր պայմանները արդար դատաքննություն անցկացնելու համար:  

 

22 ապրիլի 2010թ, Գյումրի

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության անունից

 

Խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյան

 

Обращение Клуба Журналистов "Аспарез" президенту Приднестровской Молдавской Републиски по делу Эрнеста Варданяна PDF »»»

 

Application of the Journalists Club "Asparez" to the Pridnestrovian Moldavian Republic president on Case of Ernest Vardanyan PDF »»»


2010
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter