Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՀՀ Վարչապետի լռության եւ Շիրակի մարզպետի անգործության մասին

 

22 | 04 | 2010 | 18:00 | Բողոք-3 

 

ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին

Պատճենը` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ,

Շիրակի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցման հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Լ.Բարսեղյանից

 

06 ապրիլի, 2010

 

Բողոք-3

Շիրակի մարզպետի եւ Ձեր անգործության մասին

 

Պարոն Սարգսյան,

Ես 2009 թվի դեկտեմբերի 4-ին եւ 2010 թվի հունվարի 21-ին դիմել էի Ձեզ Շիրակի մարզի Ողջի գյուղի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար 2009 թվի սեպտեմբերի 3-ին անցկացված մրցույթում հաղթած Գոհար Աբրահամյանի գործով, որի հետ, չնայած օրենսդրությամբ նախատեսված կարգին, Շիրակի մարզպետը համառորեն աշխատանքային պայմանագիր չէր կնքում ու չի կնքել մինչ օրս:

 

Ձեզնից առաջին բողոքիս պատասխանն ստանալու փոխարեն, դեկտեմբերի վերջին պատասխան եմ ստացել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանից: Այդ պատասխանի հետ (N21-08-07/1858) որոշ ուշացումով (19.01.2010) ինձ է ուղարկվել ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական դիրքորոշումը խնդրի մասին, որ ուղարկված է եղել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա.Գեւորգյանին:

 

Այդ դիրքորոշումն արտահայտող փաստաթղթում (19.11.09թ. N. 01/15/ 6554-09), տնօրենի թափուր տեղի համար տեղի ունեցած մրցույթը գնահատվում է որպես օրինական, եւ, մասնավորաբար, ասվում է հետեւյալը. Հանրակրթության մասին ՀՀ օրենքի  խախտման մասին պնդումը տեղին  չէ, քանի որ  մրցույթի  հայտարարման ժամանակ  օրենքն ուժի մեջ չէր մտել: (Ենթադրվում է, որ ինչ-որ մեկը, երեւի մարզպետարանը կամ մարզպետը նման պնդում է արել.-Լ.Բ.): Խորհրդի  կազմի  անօրինական ձևավորման փաստարկը չի կարող հիմք հանդիսանալ  մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու համար, քանի որ համաձայն խորհրդի ընտրության կարգի 8-րդ կետի` տարածքային կառավարման մարմինը   պարտավոր էր 7-օրյա ժամկետում ուսումնասիրել խորհրդի անդամների վերաբերյալ  առաջադրողների  կողմից տրամադրված արձանագրությունները եւ նոր միայն հաստատեր  կազմը, կամ, կարգի խախտմամբ առաջադրված լինելու դեպքում` մերժեր անվանական կազմում առաջադրված անձի կամ անձանց թեկնածությունը: Մրցույթն  անցկացրել է մարզպետի կողմից 2007 թվականի սեպտեմբերի 3-ի N 389 որոշմամբ  հաստատված խորհուրդը: ... ... Առաջարկում եմ մրցույթը ճանաչել օրինական և հանձնարարել Շիրակի մարզպետին Գոհար Աբրահամյանի հետ կնքելու  աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: ...:

 

Պարոն Սարգսյան, Ձեզնից իմ բողոքում բերված խնդրի մասին արձագանք չստանալով, եւ նկատելով, որ Շիրակի մարզպետը բացառիկ անգործություն դրսեւորելով, փաստորեն հետեւողականորեն պարապուրդի է մատնում մրցույթում հաղթած տնօրենի թեկնածուին, հունվարի 21-ին նորից բողոքով դիմեցի Ձեզ:

 

Այդ բողոքից հետո անցել է արդեն երկուսուկես ամիս: Ցավոք չկա ոչ Ձեզնից արձագանք, ոչ էլ որեւէ կերպ վերացվել է մարզպետի անգործությունը:

 

Պարոն Վարչապետ, Շիրակի մարզպետի դիտավորյալ անգործության եւ Ողջի գյուղի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար օրինականորեն կայացած մրցույթում օրինական կերպով հաղթած թեկնածուի այս չլուծվող խնդիրը հասկանալ է տալիս, որ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը բավականաչափ զորեղ քաղաքական պաշտոնյա է, որ նրան անգամ Դուք կարգի հրավիրել չեք կարող: Կամ` չեք ուզում, ինչը նույնն է թե` չեք կարող: Չնայած այն հանգամանքին, որ ըստ ՀՀ ԿԳ նախարարության տվյալների, այդ մրցույթից (2009 թվի սեպտեմբերի 3) հետո Հայաստանի տարբեր մարզերում մոտ մեկ տասնյակ համանման մրցույթ է անցկացվել եւ դրանցում հաղթած թեկնածուների հետ աշխատանքային պայմանագրեր են կնքվել, Ողջիի դեպքում այդպիսի պայմանագիր համառորեն եւ անհեթեթ դիտավորությամբ ոչ մի կերպ չի կնքվում: Հարց է ծագում, արդյո՞ք Դուք իսկապես չեք կարող կարգի հրավիրել Շիրակի մարզպետին: Ի՞նչն է պատճառը: Համաձա՞յն եք նրա հետ, թե իբր մրցույթն ապօրինի է եղել: Այդ դեպքում ինչու՞ կարգի չեք հրավիրել կամ չեք հրավիրում ՀՀ ԿԳ նախարարին, ըստ որի մրցույթն օրինական է: Ի՞նչով է մեղավոր Գոհար Աբրահամյանը, որը մասնակել է մրցույթին եւ ըստ ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցչի, օրինականորեն հաղթել է մրցույթում: Ինչպե՞ս է լինում, որ, երբ մյուս մարզպետները սեպտեմբերի 3-ից հետո տեղի ունեցած մրցույթների արդյունքների հիման վրա աշխատանքային պայմանագրեր են կնքել մրցույթներում հաղթած թեկնածուների հետ` օրինական են վարվել, իսկ, որ Շիրակի մարզպետը աշխատանքային պայմանագիր չի կնքում Գոհար Աբրահամյանի հետ` անօրինական չի վարվում: Ստացվում է, որ տարբեր մարզերում մրցույթների մասնակիցներին փաստացի տարբեր մոտեցումներ են ցուցաբերվել միայն այն պատճառով, որ տարբեր մարզեր տարբեր մարզպետներ են ղեկավարում ու նրանք տարբեր կապուկախում ունեն վերադասներից: ՀՀ Սահմանադրությամբ սահմանված քաղաքացիների իրավահավասարությունը այս օրինակով այլանդակ սուտ է, փաստորեն: Նորից հարցնում եմ, թե ի՞նչ մեղք ունի Գոհար Աբրահամյանը, Ողջի գյուղի դպրոցը, աշակերտներն ու ծնողները, որ Շիրակի մարզպետը Լիդա Նանյանն է: Եւ, եթե նրանք մեղավոր են, ինչպե՞ս կարող են քավել այդ մեղքը:

 

Ո՞վ է փոխհատուցելու Գոհար Աբրահամյանին հասցված այս պարապուրդի ֆինանսական եւ բարոյական վնասները: Եթե Շիրակի մարզպետը կամ ՀՀ ԿԳ նախարարը հույսեր ունեն, որ Վարչական եւ Վճռաբեկ դատարանները շարքային քաղաքացու դեմ են կայացնելու վճիռները եւ երբեք այս պարագայում չեն վճռի մարզպետի կամ նախարարի դեմ, ապա իշխանություններին քաջ հայտնի է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով վնասի հատուցման ծախսերը լինում են պետական բյուջեի հաշվին: Այսպիսով, եթե պարզվի վերջապես, որ Դուք հրաժարվում եք խնդիրը կարգավորել վերադասության կարգով, եւ հայաստանյան դատական ատյանները սատարեն Ձեզ ու Ձեր մարզպետին, ամենայն հավանականությամբ կստացվի այնպես, որ Շիրակի մարզպետի դիտավորյալ ինքնիրավչության եւ Ձեր անգործության վնասները քաղաքացուն հատուցելու ենք բոլորս` պետական բյուջեի միջոցներից: Գործադիրին դատարանների իրական ենթակայության մի քանի հարյուր օրինակներ կան արդեն եւ տեղյակ եք, որ քաղաքացիները ստիպված են իրենց հասցված վնասների հատուցումը ստանալ մի քանի տարիների դատական քաշքշուկներից հետո: Հասկանում եք անշուշտ, որ այս գործով այդօրինակ ճանապարհը անխուսափելի է դառնում Ձեր համակ լռությամբ, կամ որ նույնն է` անտարբերությամբ:   

 

Այս գործով, փաստորեն ոչ ոք, անգամ Դուք մինչ օրս  չկարողացաք պատասխանատվության ենթարկել այն մարզպետին, ով դպրոցի խորհրդի` տնօրենի թափուր տեղի համար մրցույթի մասին պատշաճ իրազեկված լինելով, երեք անգամ ՀՀ ԿԳ նախարարին չի տեղեկացրել այդ մասին, այսինքն չի կատարել իր պարտականությունը, այսինքն դիտավորյալ անգործություն է դրսեւորել. մեկ անգամ տեղեկացրել է 35-օր ուշացումով` հայտարարված մրցույթի հաջորդ օրը, իսկ երկու դեպքում բացարձակ չի տեղեկացրել: Մինչ օրս Շիրակ մարզպետը որեւէ կերպ կարգապահական նկատողության կամ պատժի չի ենթարկվել այսօրինակ վարքի համար համար: Դե, հավանաբար վստահ է եղել, որ չի պատժվելու: Ապացույցն այն է, որ մինչ օրս անպատիժ է:

 

Դուք, պարոն վարչապետ, խուսափում եք պատասխանել Ձեզ ուղղված այս գործով իմ նախորդ երկու բողոքներին: Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, Ձեր աշխատակազմից վերահսկիչներ են այցելել Շիրակի մարզպետին, փորձել են նրա անգործության եւ գործողությունների պատճառներն ու հանգամանքները պարզել, հասկանալ, թե ինչ կարելի է պատասխանել իմ բողոքներին: Բայց դատելով լռությունից, մինչ օրս անկարող են հոդաբաշխ մեկնաբանություններ գտնել այս ամբողջ պատմության մեջ առկա ապօրինություններին, երեւի վախենում են կամ խուսափում մարզպետին նեղացնել: Այսպիսով, համարեք, որ բավականաչափ հիմնավոր կասկած եմ հայտնում Ձեզ այն մասին, որ Դուք առավելապես քաղաքական նատառումներով եք առաջնորդվել այս խնդրին լուծում որոնելիս, քան` իրավական: 

 

Պարոն Վարչապետ, ինձ ոչինչ չէր մնում անել, քան Ձեզ դիմել հերթական անգամ: Նույն գործով Ձեզ ուղղված այս երրորդ բողոքս եզրափակելով, խնդրում եմ ժամանակ գտնել, հանձնարարել Ձեր համապատասխան աշխատակիցներին` ուսումնասիրել քաղաքացիների բողոքներին եւ դիմումներին արձագանքելու մասին հայաստանյան օրենսդրությունը եւ ըստ այդմ ինձ մի պատասխան ուղարկել, որպեսզի հասկանամ, թե կոծկելուց բացի ի՞նչ հնարավոր դրդապատճառներ ունեք այս տեւական լռության համար, ի՞նչ դիրքորոշում ունեք Ձեր մարզպետի եւ ՀՀ քաղաքացու վեճի կապակցությամբ: Իսկ ավելի լավ է, ուղղակի կարգի հրավիրեք Շիրակի մարզպետին եւ հանձնարարեք Գոհար Աբրահամյանի հետ աշխատանքային պայմանագիր կնքել վերջապես, այնպես, ինչպես վարվել են մյուս մարզպետները իրենց մարզերի դպրոցների տնօրենների թափուր տեղերի համար մրցույթներում հաղթած թեկնածուների հետ:

 

Պարոն Սարգսյան, խնդրում եմ տարակույս չունենաք, որ բողոքիս պատշաճ պատասխան ստանալու համար Ձեզ եմ հղելու այնքան գրավոր ու բանավոր բողոք, դիմում ու քննադատություն, որքան անհրաժեշտ կլինի:    


2010
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter