Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Այն մասին, թե ինչպես Շիրակի մարզպետը հաղթեց ՀՀ վարչապետին 

 

29 | 04 | 2010 | 12:00 | Հաղորդագրություն

 

Շահերի պաշտպանության եւ աջակցման Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոնից ՀՀ Վարչապետին Ողջի գյուղի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար օրինական կերպով անցկացված մրցույթում հաղթած թեկնածուին աշխատանքի չնշանակելու Շիրակի մարզպետի անգործության վերաբերյալ անցած ամիսների ընթացքում հղված երեք բողոքներին (04.12.2009, 21.01.2010, 06.04.2010) վերջապես` 2010 թվի ապրիլի 26-ին, պատասխանել է ՀՀ Կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ա.Ղազարյանը: Պատասխանն ամբողջությամբ բերվում է այստեղ.

 

Ի պատասխան ՀՀ վարչապետին ուղղված Ձեր 21.01.2010թ. N107/1186 եւ 06.04.2010թ. N094/7498 գրություններին՝ կապված 2009 թվականի սեպտեմբերի 3-ին Շիրակի մարզի Ողջիի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի կայացած մրցույթում Գ.Աբրահամյանի հաղթող ճանաչվելու, սակայն Շիրակի մարզպետի կողմից հաղթողի հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու խնդրի հետ հայտնում ենք, որ բարձրացված հարցը քննության է առնվել ՀՀ արդարադատության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարություններում եւ Շիրակի մարզպետարանում:

 

Ամփոփելով խնդրի վերաբերյալ ՀՀ արդարադատության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների եւ Շիրակի մարզպետի կարծիքները՝ գտնում ենք, որ հարցը կարող է վերջնական լուծում ստանալ միայն դատական կարգով: (պատասխանի ավարտը)

 

Մինչ այս պատասխանը ՀՀ Վարչապետին, ՀՀ ԿԳ նախարարին, ՀՀ ՏԿ նախարարին, ՀՀ Արդարադատության նախարարին, ՀՀ Նախագահին, նրա վերահսկողական ծառայությանը, ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության պետին եւ ՀՀ Շիրակի մարզպետին մեր, մրցույթում հաղթած Գոհար Աբրահամյանի, դպրոցի խորհրդի նախագահի եւ աշակերտների ծնողների մոտ 4 տասնյակ դիմումների եւ բողոքների վերաբերյալ ստացվել են հետեւյալ պատասխանները:

 

ՀՀ ԿԳ նախարարությունն իր պատասխաններում բազմիցս շեշտել եւ պնդել է, որ մրցույթն օրինական է անցկացվել, մարզպետը պարտավոր է պայմանագիր կնքել մրցույթում հաղթած թեկնածուի հետ, բայց իրենք մարզպետին հանձնարարություններ տալու լիազորություններ չունեն:   

 

Շիրակի մարզպետի դիրքորոշումն այն է, թե այդ մրցույթը չպիտի կայանար, որովհետեւ, ուժի մեջ է մտած եղել ՀՀ Հանրակրթության մասին օրենքը: 

 

ՀՀ ՏԿ նախարարության դիրքորոշմամբ, Շիրակի մարզպետի գործողությունները իրավաչափ են:

 

ՀՀ Արդարադատության նախարարությունը իր պատասխանում նշել է, որ Հանրակրթության մասին օրենքի 10-12-րդ հոդվածների պահանջները չէին կարող գործել տեղի ունեցած մրցույթի ժամանակ, որովհետեւ դեռ չէին ընդունվել եւ ուժի մեջ մտել տվյալ օրենքով նախատեսված տնօրենի ընտրության հարաբերությունները կարգավորող իրավական այլ ակտերը, եւ մրցույթի ժամանակ գործել է այն կարգը, որով ընտրվել է տնօրենը:

 

ՀՀ ԿԳ նախարարության ԿՊ տեսչությունը պատասխանել է, թե տեղեկացրել է ՀՀ ՏԿ նախարար, փոխվարչապետին, որ մրցույթում հաղթած Գոհար Աբրահամյանը չի նշանակվել տնօրենի պաշտոնում եւ առաջարկել է հանձնարարել Շիրակի մարզպետին` Գ.Աբրահամյանի հետ պայմանագիր կնքել` 5 տարի ժամկետով: Լրացուցիչ հայտնել է, որ հարցը ենթակա է դատական լուծման: Գ.Աբրահամյանին տեղեկացվել է, որ իրադրության մասին տեղեկացվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետին:

 

Հաշվի առնելով այն հանգամանքները, որ (1) վեճի առարկա մրցույթից հետո Հայաստանում տեղի է ունեցել եւս 9 համանման մրցույթ եւ այդ մրցույթներում հաղթած 7 թեկնածուների հետ համապատասխան մարզպետները կնքել են պատշաճ աշխատանքային պայմանագրեր, (2) իսկ ՀՀ օրենսդրությամբ ՀՀ Վարչապետը` որպես մարզպետների վերադաս, ունենալով իր ենթակա գերատեսչությունների վերը բերված դիրքորոշումները, մյուս տնօրենների հետ կնքված օրինական եւ վավերական պայմանագրերի օրինակները, լիակատար իրավասու էր այս խնդիրը լուծել վերադասության կարգով, ՀՀ Կառավարության աշխատակազմից ստացված եւ վերեւում մեջբերված պատասխանը հաստատում է, որ.

 

  1. ՀՀ Վարչապետը փաստորեն անկարող է ինքնուրույն կարգավորել իր լիազորությունների մեջ լիակատար կերպով տեղավորվող այս հասարակ խնդիրը:

 

1.1     ՀՀ Վարչապետը ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում, քան թույլ են տալիս նրա քաղաքական կամքը, գիտելիքների պաշարն ու վերլուծական կարողությունները:

1.2     ՀՀ Շիրակի մարզպետը ավելի ցածր պաշտոն է զբաղեցնում, քան թույլ է տալիս նրա քաղաքական կամքը, վերադասների գիտելիքների եւ քաղաքական կամքի մասին իր տեղեկությունները եւ այդ հանգամանքները շահարկելու իր փորձը:

1.3     ՀՀ Վարչապետի եւ Շիրակի մարզպետի պաշտոնների փոխատեղումից էականորեն կշահի Հայաստանի մերձավտորիտար ռեժիմը եւ կտուժեն քաղաքացիները:

 

  1. ՀՀ քաղաքացիները իրավունքները, թեպետ ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված են, իրական կյանքում դրանք ոտնահարվում են լկտի եւ ցինիկ կերպով:

 

2.1     ՀՀ քաղաքացիները պարտավոր են չափազանց զգույշ լինել այսօրինակ իրադրություններում չհայտնվելու համար, պիտի խուսափեն այսօրինակ մրցույթներում իրենց թեկնածությունները առաջադրելուց եւ մասնակցելուց, հաշվի առնելով այն հանգամանքները, թե ով է այդ մարզի մարզպետը եւ ինչերի է նա ընդունակ, ու, թե ով է երկրի վաչապետը եւ, որքան է նա անկարող:

 

Այլընտրանք չունենալով եւ համոզվելով, որ ՀՀ Վարչապետն անկարող է իր պարտականությունները պատշաճ կատարել եւ կարգադրել Շիրակի մարզպետին իր հետ աշխատանքային պայմանագիր կնքել, տնօրենի թափուր տեղի համար մրցույթում օրինական կերպով հաղթած Գոհար Աբրահամյանը դիմել է դատարան Շիրակի մարզպետ Լ.Նանյանին իր հետ 5 տավա աշխատանքային պայմանագիր կնքել պարտավորեցնելու եւ անցած ամիսների ընթացքում իր հարկադիր պարապուրդի պատճառով իրեն հասցված 1.176.000 դրամ կազմող վնասը փոխհատուցելու հայցապահանջով:

 

Շահերի պաշտպանության եւ աջակցման Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Լեւոն Բարսեղյան


2010
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter