Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծման մասին

 

24 | 08 | 2010 | 13:45 | Մամլո հաղորդագրություն,                   English version

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը, 2008 թվի հոկտեմբերից մինչեւ 2010 թվի հուլիսը, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ իրականացրեց Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոն ծրագիրը, որի նպատակը կոռուպցիային տուժած քաղաքացիներին ու կազմակերպություններին իրավաբանական աջակցության եւ դատական պաշտպանության ցուցաբերումն էր:

 

Ծրագրի իրականացման 22 ամիսների ընթացքում կենտրոն դիմած շահառուների թիվը կազմել է 352, նրանցից 324-ին մատուցվել է իրավաբանական խորհրդատվություն, 51-ի բողոքները կապված են եղել տեղական, պետական իշխանությունների, շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործողությունների կամ անգործության հետ եւ կրել են կոռուպցիոն բնույթ, որն արտահայտվել է անգործությամբ, պաշտոնական դիրքի չարաշահումներով, լիազորությունների անցմամբ, ինքնիրավչությամբ, կաշառակերության հատկանիշներով եւ այլն: Կենտրոնի շահառուներից 16-ի շահերի պաշտպանության համար նախաձեռնվել են դատական գործեր, որոնցից երկուսը կողմնակալ դատավորի պատճառով տանուլ է տրվել (Գյումրու թիվ 19 դպրոցի խորհրդի անդամները ընդդեմ ՀՀ Շիրակի մարզպետի), իսկ 14-ը անաչառ դատաքննության շնորհիվ բարեհաջող ավարտվել է շահառուների օգտին (Գյումրեցի 13 շինարարներն ընդդեմ Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն ՓԲԸ-ի, Գոհար Աբրահամյանը ընդդեմ Շիրակի մարզպետի):

 

128 շահառու դիմել է կենտրոն թեժ հեռախոսագծով, նրանց տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն:

 

Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ CASALS&Associates կազմակերպության դրամաշնորհային օժանդակությամբ, միջոցները տրամադրել է ամերիկյան ժողովուրդը:

 

Ծրագրի ավարտին, վերլուծելով ստացված բողոքները, շահառուների կարծիքները, Հայաստանի կոռուպցիոն իրավիճակը եւ միտումները, ինչպես նաեւ գործընկեր կազմակերպությունների ոլորտային փորձը, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը նպատակահարմար գտավ շարունակել սեփական եւ կամավորական միջոցներով ծառայություններ մատուցել կոռուպցիայից տուժած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Այս հաղորդագրությամբ հայտարարվում է, որ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը ստեղծում է Գյումրու հակակոռուպցիոն կենտրոն (ԳՀԿ), որը մինչեւ 2010 թվի սեպտեմբերի վերջը կկազմավորվի որպես ինքնուրույն հասարակական կազմակերպություն:

   

Գյումրու հակակոռուպցիոն կենտրոնի առաքելությունն է.

Մասնակցել Հայաստանում պետության զավթման որակի կոռուպցիայի թուլացմանն ու վերացմանը: 

 

ԳՀԿ Նպատակներն են.

  • Իրավաբանական եւ դատական աջակցություն ցուցաբերել կոռուպցիայից, իշխանության, դիրքի եւ հեղինակության չարաշահումից տուժաց ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:

  • Վերահսկել հանրային միջոցների օգտագործումը, դիտարկել եւ բացահայտել հանրային միջոցների չարաշահումների փաստերը, հալածել հանրային միջոցները չարաշահողներին մինչեւ համարժեք պատիժ ու հատուցում:

  • Մասնակցել ՀՀ պետական եւ տեղական օրենսդրության եւ իրավակիրառ պրակտիկայի բարեփոխմանը այն հաշվով, որ կոռուպցիոն ռիսկերն իսկապես նվազեն:

 

Գյումրու հակակոռուպցիոն կենտրոնը շարունակում է սպասարկել արդեն փակված ծրագրի իր շահառուներին: 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը շնորհակալություն է հայտնում ամերիկյան ժողովրդին, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին, ԱՄՆ ՄԶԳ-ին եւ CASALS&Associates-ին զորակցության եւ համագործակցության համար:

 

Այս հողորդագրության հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել

Գյումրու հակակոռուպցիոն կենտրոնի ժամանակավոր համակարգող

Լեւոն Բարսեղյանին

+37491821363, [email protected]


2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter