Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԱՄՆ պետական քարտուղարի պատասխան նամակը Հարավկովկասյան իրավապաշտպան ցանցի հայաստանյան անդամների նամակին

 

26 | 08 | 2010 | 15:00 | Նամակ

 

ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնը 2010 թվի օգոստոսի 24-ին պատասխանել է Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան կազմակերպությունների այն նամակին, որով վերջիններս դիմել էին իրեն` Երեւան կայացած այցի ժամանակ` հուլիսի 5-ին: Ստորեւ ներկայացվում ԱՄՆ պետքարտուղարի նամաիի թարգմանությունը եւ բնօրինակը:

 

24 օգոստոսի, 2010 թ.

 

Հարգելի ընկերներ,

 

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հուլիսի 5−ի Ձեր նամակի համար, որտեղ դուք եւ Ձեր գործընկերները Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի հայաստանյան անդամ ՀԿ−ներից ինձ հետ կիսում էիք Ձեր մտահոգություններն առ այն, որ Հայաստանի համար հույժ կարեւոր են բարեփոխումները մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտներում: Բարեբախտաբար, Հայաստանում կա ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը պատրաստ է իր մասնակցությունը բերել այս հիմնարար խնդիրներին ուղղված հարցերում եւ եռանդագին աշխատել՝ բարելավելու քաղաքացիական միջավայրը բոլոր հայաստանցիների համար՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, մասնագիտությունից կամ հանգամանքներից:

 

Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի կառավարության եւ ժողովրդի հետ աշխատելու իր հանձնառությանն` ուղղված տարածաշրջանում ընդհանուր նպատակների ամրապնդմանը, որոնք ներառում են խաղաղությունը, կայունությունը, ժողովրդավարությունը եւ տնտեսական բարգավաճումը: Խիստ ողջունելի է, որ դուք մեծապես կարեւորում եք այն, որ ազատ խոսքի, ժողովրդավարական արտահայտման եւ մարդու իրավունքների հարցում  պետության կողմից ապահովվող պաշտպանությունը օգնում է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության խթանմանը: Ինչքան ավելի մեծ պաշտպանվածություն է ապահովվում, այնքան ավելի կայուն ու անվտանգ է միջավայրը երկրի համար` ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու հարցում:

 

Միացյալ Նահանգներն հավատացած է, որ այն նույն արժեքները, որ ծնունդ են տվել մեր պետությանը` որպես բաց ու ակտիվ ժողովրդավարության, ուր անսասան է հարգանքը մարդու իրավունքների, այդ թվում հստակ հանձնառությունը մամուլի ազատության ապահովման հանդեպ, ազատ եւ ծաղկուն հասարակության հիմքն են կազմում եւ հույժ կարեվոր են Հայաստանի ապագայի համար: Մենք պաշտպանում ենք այդ արժեքները եւ կշարունակենք մեր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն այդ արժեքների Հայաստանում եւ ողջ աշխարհում:

 

Հարգանքով՝

 

Հիլարի Ռոդհեմ Քլինթոն

 


2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter