Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Համատեղ հայտարարություն ի պաշտպանության Նիկոլ Փաշինյանի

 

07 | 12 | 2010 | 17:31 | հայտարարություն

 

Հայաստանի մի շարք Հ/Կ-ներ եւ լրատվամիջոցներ համատեղ հայտարարություն են տարածել, որով ՀՀ իշխանություններից պահանջում են ազատ արձակել Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին

 

Մենք` ներքոստորագրյալ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, դատապարտում ենք քաղբանտարկյալ, Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա վերջերս կատարված հարձակումները:

 

35-ամյա Նիկոլ Փաշինյանը լրագրող է ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, ով 2008 թ. մարտից ի վեր հալածանքների է ենթարկվում իր քաղաքական հայացքների համար: Փաշինյանը բանտարկվել է 2009 թ. հուլիսին` 2008 թ. փետրվարի 19-ին կեղծված նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան ողբերգական իրադարձություններով պայմանավորված: Լրագրողը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Դատավարությունը նշանավորվել է օրենքի բազմաթիվ խախտումներով, մասնավորապես` մեղադրող եւ պաշտպանող կողմերի միջեւ հավասարության սկզբունքի մշտական ոտնահարումներով:

 

Չնայած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրամիության, ԱՄՆ կառավարության, բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների եւ արտասահմանյան կառավարությունների կողմից լուրջ քննադատություններին` հարցը մնում է չլուծված, եւ Նիկոլ Փաշինյանը ներկայումս երեք տարի տասնմեկ ամիս սահմանված ժամկետով պատիժն է կրում Արթիկ քրեակատարողական հիմնարկում:

 

Վերջերս` Կոշ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ, նրա նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ոտնձգություններ են իրականացվել, քանի որ նա հրաժարվել է դադարեցնել իր թերթում հոդվածներ գրելն ու իշխանություններին անընդհատ քննադատելը: Նախորդ երկու ամսվա ընթացքում Փաշինյանը 4 անգամ հարձակման է ենթարկվել: Վերջին հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին` Փաշինյանի քնած ժամանակ` երկու դիմակավոր անձանց կողմից: Նախքան դեպքի հետաքննությունը` ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` հռչակելով, թե ոչինչ տեղի չի ունեցել, եւ Նիկոլը դիմակավորներին տեսել է երազում: Հետաքննությունը փաստացի սկսվել է միայն այն բանից հետո, երբ լրագրողը ներկայացրել է կատարվածը` տրամադրելով ապացույցներ` իր անկողնու սավանը` զինվորական սապոգի եւ արյան հետքերով: Փաշինյանի առողջությանը եւ կյանքին շարունակում են սպառնալ լուրջ վտանգներ:

 

Մենք` ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք, որ Հայաստանի իշխանություններն ապահովեն Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագրի կյանքի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը, պատժեն ոճրագործներին եւ արգելեն բոլոր այն գործողությունները, որոնք այս կամ այն կերպ ուղղված են Փաշինյանի անվտանգության դեմ: Մենք նաեւ պահանջում ենք ՀՀ իշխանություններից, որ Նիկոլ Փաշինյանն անմիջապես ազատ արձակվի:

 

Սույն պահանջագիրը բաց է ստորագրության համար:

 

1. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

2. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ

3. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

4. Շահխաթուն Քաղբանտարկյալների կանանց միություն

5. Հելսինկյան հայկական ասոցիացիա

6. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

7. Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

8. Իրավունքի եւ ազատության կենտրոն

9. Մենք-Պլյուս ՀԿ

10. Միջնաբերդ մշակութային-լուսավորչական ՀԿ

11. Հույս ՀԿ

12. Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

13. Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության ՀԿ

14. Սաթիկ Սեյրանյան 168 ժամ թերթ

15. Շողեր Մաթեւոսյան Չորրոդ ինքնիշխանություն օրաթերթ

16. Արման Բաբաջանյան Ժամանակ օրաթերթ

17. Արմինե Օհանյան Հրապարակ օրաթերթ

18. Արամ Աբրահամյան Առավոտ օրաթերթ

19. Յուրա Մանվելյան, Արմեն Մելիքբեկյան Epress.am

20. Հայկազն Ղահրիյան Lragir.am

21. Մեսրոպ Մովսիսյան Ա1+ Հ/Ը

22. Գեւորգ Էմին-Տերյան 1in.am

23. Արգիշտի Կիվիրյան Armenia Today էլեկտրոնային կայք

24. Վահան Խաչատրյան ԳԱԼԱ հեռուստաընկերություն

25. Ռուզան Ավոյան ArmVersion էլեկտրոնային կայք

26. Էդիկ Բաղդասարյան Հետք թերթ, էլեկտրոնային կայք


2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական

 


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter