Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Արթուր Մինասյան. բանակն` ինչպես որ կա

 

22 | 12 | 2010 | 14:00 | Հրապարակախոսություն

 

Մեր հասարակության տարբեր հատվածներ սխալ ձևավորված կարծիք ունեն բանակի մասին, որոնք թեև իրարից տարբերվում են, սակայն մի ընդհանրություն ունեն. բոլորը համոզված են, որ բանակը քխ է: Բայց այ թե ինչ է թաքնված այդ քխ-ի հետևում, հստակ գիտեն միայն նրանք, ում բախտ է վիճակվել այդ համակարգի մասը լինել: Կարծիքները տարամիտվում են նաև այն հարցում, թե հարկավո՞ր է արդյոք երիտասարդ քաղաքացուն անցնել այդ քխ-ի միջով, թե՞ ոչ, կամ, եթե այլ կերպ ձևակերպելու լինենք հարցը, այդ քխ-ն իր վերջնարդյունքում տալի՞ս է արդյոք նաև դրական, թե՞ միայն բացասական էֆեկտ: Այս անգամ ես փորձելու եմ տալ վերոնշյալ հարցի պատասխանը, հարց, որը բազմաթիվ դիսկուսիաների առիթ է հանդիսանում, բայց մինչ այդ կցանկանայի անդրադառնալ մեկ այլ հարցի: Ինչպե՞ս և ինչու՞ է ստացվել այնպես, որ մեր հասարակության մեծամասնությունը խեղված պատկերացում ունի իր համար կարևոր այդ համակարգի վերաբերյալ:

 

Պատճառը պոլիֆակտորիալ է` թաքնված ինչպես մեր երկրի ընդհանուր պրոբլեմներում, այնպես էլ բուն բանակային համակարգում ու հասարակության ներկայացուցիչների մտածողության տիպի մեջ: 

 

Անդրադառնալով երկրի ընդհանուր պրոբլեմներին, հարկ է նշել, որ մարդկանց մոտ բանակի մասին այդպիսի ոչ օբյեկտիվ կարծիքի ձևավորման մեջ նրանք ունեն  նույն դերակատարումն, ինչպիսին այլ ոլորտների ու համակարգերի մասին պատկերացումների ձևավորման մեջ: Այդ պրոբլեմներն են, մասնավորապես, երկրում ժողովրդավարության ու մարդու տարրական իրավունքների նկատմամբ իշխող վերնախավի քամահրանքը, ոչ ճիշտ կադրային քաղաքականությունը, չինովնիկների բարոյական կերպարն ու կրթական ցենզը և այլն: Թեև սրանք երկրի ընդհանուր պրոբլեմների սուբյեկտիվ պատճառներ են, սակայն գոյություն ունեն նաև պայմանականորեն օբյեկտիվ հանգամանքներ: Դա, նախ և առաջ, երկրի` պատերազմական վիճակում գտնվելն է, ինչը շատ հաճախ ստիպում է դիմել դեզինֆորմացիայի կամ ինֆորմացիայի արտահոսքի սահմանափակման և այլն: Չեմ ցանկանում երկար քննության առնել երկրի ընդհանուր պրոբլեմներն ու դրանց ազդեցությունը Զինված ուժերի վրա, քանի որ ընթերցողս, համոզված եմ, քաջատեղյակ է այդ խնդիրներից ու նրանց կործանարար ազդեցությունից:

 

Բուն բանակային համակարգի խնդիրները, որոնք պատճառ են դառնում հասարակության մոտ սխալ կարծիքի ձևավորման, բազմաթիվ են: Նախ պետք է միանգամից ասել, որ բանակում ծառայություն ասվածը խիստ հարաբերական է և տարբերվում է` կախված այն բանից, թե կոնկրետ ո՞ր զորամասի կամ ո՞ր տարածքի մասին է գնում խոսքը: Ծառայությունը Պաշտպանության Բանակում (Ղարաբաղ) մի բան է, Հայաստանի տարածքում` մեկ այլ բան: Ծառայությունը մարտական հերթապահություն տանող զորամասերում մի բան է, մյուս վայրերում` մեկ այլ: Եվ սա, իդեպ, գիտի նաև մեր հասարակությունը, որի ներկայացուցիչները ջանք չեն խնայում` իրենց երեխաներին Հայաստանում ու մարտական հերթապահություն չտանող զորամասերում տեղավորելու համար: Այսպիսով, երբ խոսում ենք բանակում տիրող բարքերի, պրոբլեմների ու ծառայության մասին, կարիք է առաջանում կոնկրետացնելու հարցադրումը և ճշտելու, թե ո՞ր զորամասի կամ ո՞ր տարածքի մասին է խոսքը:  Ավելի պատկերավոր դարձնելու համար ասածս նշեմ, որ գոյություն ունեն զորամասեր` միմյանց շատ մոտ գտնվող, որոնցում, սակայն, տիրող մթնոլորտը և տեղի ունեցող իրադարձություններն էապես տարբերվում են, և դրա երկու հիմնական պատճառ կա`

 

ա) զորամասի հրամանատարության և սպայական կազմի անձնական որակները,

բ) տվյալ զորամասում տարիների ընթացքում ձևավորված ավանդույթը

 

Սակայն որքան էլ բազմազան ու տարբեր են Զինված ուժերում առկա զորամիավորումները, կան որոշ երևույթներ, որ ընդհանուր են, ուստի հնարավոր է ընդհանրական վերլուծություն կատարել` բացահայտելու համար բուն բանակային համակարգում առկա խնդիրները, որոնք նպաստում են հասարակության մեջ ոչ միանշանակ կարծիքի ձևավորմանը: Ամենակարևոր պատճառը մեր բանակի փակ համակարգ լինելն է, որից ինֆորմացիայի ցանկացած արտահոսք դիտվում է որպես պետական գաղտնիքի հրապարակում ու պետական դավաճանություն` անկախ այդ ինֆորմացիայի բնույթից: Այս պատճառը թույլ չի տալիս, որպեսզի օբյեկտիվ տեղեկատվությունը հասնի հասարակությանը, և սա հզոր իրավական լծակ է բանակի պապաների ձեռքին` բանակայիններին ահի ու սարսափի մեջ պահելու համար: Եթե սրան էլ ավելացնենք պաշտոնական տեղեկատվության ոչ հավաստի լինելը, ինչում մենք համոզվում ենք ապոստերիորի, պատկերն ամբողջական է դառնում: Հարկ եմ համարում նշել, որ մեր հայրենի լրագրողները ևս առանձնապես ջանք չեն գործադրում` ճեղքելու այդ ինֆորմացիոն բլոկադան և հիմնականում անդրադառնում են բանակում տեղի ունեցող սահմռկեցուցիչ իրադարձություններին` չփորձելով բացահայտել այդ իրադարձությունների հիմքում թաքնված պատճառները, որոնք էլ իրենց հերթին թաքնված են բանակում առկա բարքերի ու առօրյայի մեջ: Բանակի առօրյան ու բարքերն են ահա այն ինֆորմացիան, որին չի տիրապետում մեր հասարակությունը և որոնց մասին խեղված պատկերացում ունի ու որոնք էլ բանակում պարբերաբար տեղի ունեցող տխուր միջադեպերի իրական պատճառն են: Բուն բանակային համակարգի խնդիրները, որոնք հիմք են հանդիսանում ոչ օբյեկտիվ գնահատականի, բազմաթիվ են, ու ես այստեղ չեմ պատրաստվում վերհանել դրանք բոլորը` սահմանափակվելով վերոնշյալ, իմ համոզմամբ, ամենակարևոր պահով:

 

Հիմա փորձենք քննել հասարակության ներկայացուցիչների մտածողության տիպի ազդեցությունը բանակի մասին ոչ օբյեկտիվ կարծիքի ձևավորման վրա: Այս հարցում, մասնավորապես, էական դերակատարում ունեն բանակի հետ առնչված անձինք, հիմնականում` պարտադիր ժամկետային զինծառայողները, որոնք, թվում է, ծառայությունը վերջացնելով` ավելի անկաշկանդ են ու պետք է դառնային բանակի մասին օբյեկտիվ ինֆորմացիայի աղբյուր: Սակայն զարմանալիորեն բանակից վերադարձած երիտասարդները տարբեր պատճառներով դառնում են ոչ թե օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր, այլ ուղիղ հակառակը` նպաստելով բանակի մասին թյուր կարծիքի ձևավորմանը: Որո՞նք են, ուրեմն, այդպիսի պարադոքսի հիմնական պատճառները: Նախ այն, որ ծառայության երկու տարիների ընթացքում տեղի է ունենում ուղեղների լվացման մի պրոցես` կեղծ հասրենասիրական լոզունգներով, որի վերջնական պրոդուկտներից մեկը բանակի մասին` ոչ մի վատ բան մտայնությունն է: Երիտասարդներին համոզում են, որ բանակի մասին ցանկացած թթու խոսք ոչ այլ ինչ է, եթե ոչ` հակառակորդի ջրաղացին ջուր լցնելու գործընթաց, կամ, այլ կերպ ասած, դավաճանություն: Երկրորդ ու ոչ պակաս կարևոր պատճառը հարազատներին, բարեկամներին ու ընկերներին չվշտացնելու, ցավ չպատճառելու ցանկությունն է, ինչն էլ դրդում է ծառայությունը ներկայացնել որպես հրաշալի մի առաքելություն, իսկ բանակը` դրախտավայր: Երրորդ հիմնական պատճառը ինքնահաստատվելու ու ինքնագնահատականի խնդիրն է: Չէ՞ որ եթե բանակը ներկայացնես այնպիսին, ինչպիսին այն կա` իր դժվարություններով ու պրոբլեմներով, մարդիկ կմտածեն, որ դու անձամբ բախվել ես այդ խնդիրներին, հետևաբար ճնշվել ես, ծառայել ես (բառի բացասական իմաստով), խոնարհվել ես: Իսկ երբ ասում ես` բանակը խաղ ու պար է, բոլորը մտածելու են, որ դու դուխով ու թափով տղա ես, որ կարողացել ես քո տեղը գտնել այդ քխ համակարգում: Եվ չէ՞ որ ծառայությունը վերջացրած ու տուն վերադարձած երիտասարդի համար բանակը` իր ողջ սարսափներով, հետևում է, իսկ մարդու հիշողությունը մի զարմանալի հատկություն ունի. այն իր միջից ջնջում է բացասական հույզերը` տեղ թողնելով միայն դրականին: Եվ եթե այս ամենին գումարենք հայի շառից-փորձանքից հեռու ավանդական մտածողությունը, հասկանալի է դառնում, թե ինչու՞ բանակից վերադարձած երիտասարդները չեն դառնում բանակի մասին օբյեկտիվ ինֆորմացիայի աղբյուր:

 

Փորձենք ամփոփել այս թեման: Փաստորեն ի՞նչ ունենք: Վախեցած սպաներ, որոնք չեն տրամադրում օբյեկտիվ տեղեկատվություն, քանի որ իրենց նկատմամբ գոյություն ունի հզոր իրավական լծակ,  ծառայությունը վերջացրած քաղաքացիներ, որոնք խեղում են այդ ինֆորմացիան, լրագրողներ, որոնք ինչ-ինչ պատճառով չեն փորձում կամ չեն կարողանում թափանցել խնդիրների էության մեջ ու պաշտոնական տեղեկատվություն, որը որպես կանոն չի համապատասխանում իրականությանը:

 

Հիմա անցնենք մեր հիմնական հարցին. ինչպիսի՞ դրական ու ինչպիսի՞բացասական ազդեցություն ունի բանակը անձի, քաղաքացու ձևավորման գործում և ընդհանրապես պե՞տք է արդյոք երիտասարդ քաղաքացուն ծառայությունը բանակում (մի հարց, որը մեր հասարակությունը բաժանում է երկու հատվածի):

 

շարունակելի

 

Արթուր Մինասյան 


2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական

 


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter