Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հարավկովկասյան իրավապաշտպան ցանցի հայտարարությունը

 

01 | 02 | 2010 | 17:30 | Հայտարարություն

 

2010թ. հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մ.Մարտիրոսյանի նախագահությամբ Հայկական Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին դատապարտել է ազատազրկման 7 տարի ժամկետով:
 
Ն. Փաշինյանը հանդիսացել է Հայաստանի 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո, ընդդիմության խաղաղ, առանց զենքի բողոքի ցույցերի եւ հավաքների ակտիվ մասնակիցներից մեկը, ովքեր պահանջում էին իշխանություններից չեղյալ հայտարարել կեղծված ընտրությունների արդյունքները: 2008թ. մարտի 1-ին զինվորական և ոստիկանական գործողությունների արդյունքում եւ հանցախմբերի մասնակցությամբ, հրազենի և հատուկ միջոցների կիրառմամբ, ընդդիմության եւ նրա կողմնակիցների բողոքի ցույցերը ճնշվեցին: Միայն պաշտոնական տվյալների համաձայն` զոհվել է 10 մարդ, տասնյակ անձինք ստացել են տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ, 100-ավոր մարդիկ ձերբակալվել են: Ավելի ուշ, ավելի քան 100 մարդ դատապարտվել է ազատազրկման տարբեր ժամկետներով եւ նրանցից մեծ մասը միջազգային հանրության ճնշման հետևանքով ՀՀ ԱԺ կողմից ընդունված Համաներման մասին որոշման հիման վրա ազատվել է պատժի հետագա կրումից: Մի քանի տասնյակ անձանց, այդ թվում նաև` Ն.Փաշինյանի նկատմամբ հայտարարված է եղել հետախուզում:
 
2009թ. հուլիսի 1-ին, գտնվելով ընդհատակում 1 տարի եւ 4 ամիս, Ն.Փաշինյանը ինքնակամ հանձնվեց իրավապահ մարմիններին: Նրան առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քր.օր-ի 225 հոդվածի 1-ին մասի` Զանգվածային անկարգությունների կազմակերպում և 316 հոդվածի 1-ին մասի` Իշխանության ներկայացուցչի նկատմամբ  բռնության գործադրում հատկանիշներով (այս հոդվածով Փաշինյանը արդարացվել է): Նրա նկատմամբ որպես  խափանման միջոց ընտրվել է կալանք:
 
Հելսինկյան Ասոցիացիան   ողջ դատավարության ընթացքում մոնիտորինգ է անցկացրել, որի արդյունքում արձանագրվել են էական խախտումներ: Մասնավորապես,
- Չի պահպանվել  կողմերի հավասարությունը,
- Առաջադրված մեղադրանքը հիմնավորված չի եղել ապացույցներով,
- Հանցակազմը բացակայել է:
 
Դատարանը անտեսել է ԵԽԽՎ բանաձևերի դրույթները, համաձայն որոնց, չի կարելի դատապարտել բռնության համար նրանց, ովքեր բռնություն չեն գործել և չեն հրահրել մյուսներին բռնության, ինչպես նաև այն  դրույթները, որոնցով ԵԽԽՎ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին կալանքի տակ չպահել նրանց, ովքեր, լինելով հետախուզման մեջ կամ ընդհատակում, ինքնակամ հանձնվել են իրավապահ մարմիններին:


Ն.Փաշինյանի դեպքում կոպտորեն խախտվել են ՀՀ Սահմանադրության 2,6,7,16,18,19,21,22,27,29, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 8,17,23, 65,90,105,106,107,124,126,127, 340 եւ Մարդու Իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական Կոնվենցիայի 6,10,11 հոդվածները:
 
Վերոնշյալից ելնելով` մենք, Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի[1] ներկայացուցիչներս, գտնում ենք, որ Փաշինյանը, ինչպես և ընդդիմության մնացած կողմնակիցները, դատապարտվել է միայն իր քաղաքական հայացքների համար: Ցանցի անդամները անթույլատրելի են համարում Հայաստանի իշխանությունների կողմից շարունակական հաշվեհարդարը  քաղաքական հակառակորդների նկատմամբ:
 
Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը Հայաստանի իշխանություններից պահանջում է անվերապահորեն կատարել մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց կողմից ստանձնած  բոլոր պարտականությունները, անհապաղ ազատել բոլոր քաղաքական բանտարկյալներին, պատժել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած արյունալի իրադարձությունները իրականացրած մեղավորներին` ինչպես հրաման արձակողներին, այնպես էլª  կատարողներին:
 
Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը դիմում է միջազգային հանրությանը Հայաստանի իշխանությունների ստանձնած պարտականությունների մոնիտորինգը շարունակելու և ճնշում գործադրելու խնդրանքով, պահանջելով վերջիններից վերացնել հաշվեհարդարները ժողովրդավարական բարեփոխումներ պահանջող քաղաքացիների նկատմամբ:


[1] Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցը միավորում է 30 իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից: Ցանցի նպատակն է նպաստել Հարավային Կովկասի իրավապաշտպանների գործունեության անվտանգ պայմանների ստեղծմանը, և նրանց ձայնը առավել լսելի դարձնել տարածաշրջանում և միջազգային ասպարեզում:


2010
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter