Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

 

12 | 01 | 2010 | 10:30 | Հայտարարություն

 

2008 թվականի Մարտի 1-ի հետեւանքները հաղթահարելու, օրինականության, հանդուրժողակա-նության մասին ճամարտակող կոալիցիոն իշխանությունը 2010 թվականի հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի ընտրություններում սպասելիորեն ցուցադրեց, որ հավատարիմ է 2008 թվականի Մարտի 1-ի իր գործելակերպին: Քվեարկությունը զուգորդվեց խայտառակ բռնություններով, սպառնալիքներով, ընտրակեղծիքներով, ընտրական տեղամասի անժամանակ փակմամբ, եւ այս գործընթացները տեղի էին ունենում ընտրությունների օրինականությունն ապահովելու պարտավորություն կրող պետական մարմինների ուղղակի կամ անուղղակի հովանավորության պայմաններում: Արդյունքում մենք հերթական ապօրինի եւ կեղծված ընտրությունների ականատեսը դարձանք:

 

Հունվարի 10-ի քվեարկությունը ցույց տվեց, որ ինչպես 2008 թվականի Մարտի 1-ին, այնպես էլ հիմա, իշխանությունը պատրաստ է դիմել ցանկացած բռնության ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը թույլ չտալու, քաղաքական պրոցեսների լեգիտիմությունը բացառելու, իշխանությունը քրեածին խմբավորումների ձեռքում պահելու համար: Ըստ այդմ, մարտիմեկյան տրամաբանությունը շարունակում է դրված լինել իշխանության եւ ժողովրդի հարաբերությունների հիմքում, եւ գործող իշխանության հենարանը բռնությունն է, քրեական ամենաթողությունը, ՀՀ քաղաքացիների անպաշտպանությունն ու հուսահատությունը: Այս ամենը ապացույցն է այն բանի, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից ի վեր ներքաղաքական կյանքի օրակարգը որեւէ փոփոխություն չի կրել, եւ դեռ այն ժամանակ ի հայտ եկած քաղաքական հարցերի լուծումը շարունակում է առաջնահերթություն մնալ Հայաստանի համար:

 

Որպես հունվարի 10-ի ընտրություններին մասնակցած Աժ պատգամավորի թեկնածու, ցավում եմ, որ չեմ կարող շնորհավորել նախնական արդյունքներով հաղթող ճանաչված անձին, նաեւ այն պատճառով, որ նույնիսկ ընտրական տեղամասեր այցելած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չեն ճանաչում նրան:

Պատկերացնում եմ, թե հունվարի 10-ին ինչպիսի ծանր օր են անցկացրել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, ակտիվիստները, իմ նախընտրական շտաբի անդամները եւ ինչպիսի հիասթափություն են ապրել ընտրությունների ընթացքին եւ նախնական արդյունքներին ծանոթանալով: Հատկապես այս ֆոնին ուզում եմ ընդգծել, որ մեր պայքարի արդյունավետության գրավականը շարունակականության մեջ է, շարունակականություն, որտեղ հուսահատությունն ու ոգեւորությունը տեղ չունեն: Երկար տարիներ շարունակվող պայքարում մենք մեր պարտքն ենք կատարում Ապագայի, Ազատ եւ Երջանիկ Հայաստանի առաջ, եւ այս պայքարում որեւէ ընկրկում հավասարազոր կլինի դավաճանության: Մենք պարտավոր ենք Հայ ազգային կոնգրեսի, Հայաստանի հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած սկզբունքային պայքարը տրամաբանական ավարտին հասեցնելու կամք եւ հետեւողականություն դրսեւորել:

 

Սույն հայտարարությամբ նաեւ շնորհակալություն եմ հայտնում:

 

- բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ազատորեն իրենց կամքը արտահայտելու համար հունվարի 10-ին այցելել են ընտրական տեղամաս:

- իմ նախընտրական շտաբի եւ ենթաշտաբների անդամներին, ովքեր արտակարգ պայմաններում առավելագույն ջանքեր ներդրեցին ընտրությունների օրինական ընթացք ապահովելու համար:

 

Սրտագին ուղերձ եմ հղում Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներին, ակտիվիստներին ովքեր իրենց ուսերին են կրել իմ նախընտրական քարոզչության ողջ բեռը. Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը: Դուք այն Վեմն եք, որի վրա կառուցվելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանը: Մեր ընթացքը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է: Պայքար, պայքար մինչեւ վերջ:

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Քաղբանտարկյալ
Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ից
11.01.2010


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter