Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ինչպես ուտել միլիոն, ուղեցույց սկսնակների համար

 

15 | 01 | 2010 | 20:00 | Մամլո տժժալու հաղորդագրություն (1)

 

Ըստ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հետախուզական վարչության հավաքած տեղեկությունների, անցած տարվա վերջին կիրակի օրը ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն որոշել է զվարճանալ քսանիննուկես միլիոն դրամով:

 

Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Ա.Սեդրակյանի կազմած 2009 թվի դեկտեմբերի 17-ի` մեկ անձից գնման ընթացակարգի արձանագրության, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն Փի-Արթ ՍՊԸ-ից ձեռք է բերել Ամանորյա միջոցառման կազմակերպման ծառայություն (ձեռքբերման պայմանագիր-56):

 

Ծառայությունը ամբողջությամբ կոչվում է Մարիոտ-Արմենիա հյուրանոցային համալիրի Տիգրան Մեծ սրահում ս/թ դեկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ վերադաս մարմնի տարածքային հարկային տեսչությունների, մաքսատների եւ մաքսակետերի պաշտոնական անձանց համար կազմակերպել ամանորյա միջոցառում` հայկական շոու-բիզնեսի երգիչների եւ հումորիստների մասնակցությամբ::

 

Այդ ծառայության գնման հիմնավորումը հետեւյալն է.-Մեկ անձից գնման ձեւի կիրառման պայմանն ըստ Գնումների մասին ՀՀ օրենքի 23 հոդվածի համապատասխան կետի` արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ գնման ձեւի կիրառումը` ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել, ինչպես նաեւ, եթե գնման առարկան ներառված չէ պարբերական մրցույթով կնքված պայմանագրերում:

 

Մեկ անձից գնման ձեւի կիրառման ընտրված պայմանի հիմնավորումը բաժնում գրված է. ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը 2009 թվականի աշխատանքային գործունեության, այդ թվում բյուջեի հավաքագրելիության եւ հարկային ու մաքսային վարչարարության կատարելագործման բարեփոխումների ծրագրի տարեկան ընթացքի արդյունքները ամփոփելու, 2010 թվականի գործունեության ուղղությունները նախանշելու, ինչպես նաեւ կոմիտեի անձնակազմի ամանորը շնորհավորելու համար նախատեսում է ՀՀ ԿԱ ՊԵԿ վերադաս մարմնի, տարածքային հարկային տեսչությունների, մաքսատների եւ մաքսակետերի պաշտոնական անձանց մասնակցությամբ կազմակերպել ամանորյա միջոցառում: Ամանորյա միջոցառման կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով` մինչեւ ս/թ դեկտեմբերի 28-ը առաջացել է վերոհիշյալ ծառայության գնման պահանջ, ինչով պայմանավորված` 03.12.2009թ. փոփոխություն է կատարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի նախահաշվում եւ հատկացվել 29 500 000 դրամ, ինչպես նաեւ առկա է ՀՀ ֆինանսների նախարարության /16.12.09թ. 13/13-683-8446/

համաձայնությունը, որպեսզի գնումները իրականացվեն հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման ձեւով: Հաշվի առնելով ամանորյա միջոցառման կազմակերպման ծառայության ձեռքբերման նպատակով գնման այլ ձեւերի կիրառման ժամկետայնության հանգամանքը, գնման գործընթացը կազմակերպվել է մեկ անձից գնման ձեւով:

 

Հայկական շոու-բիզնեսի երգիչների եւ հումորիստների մասնակցությամբ ամանորյա միջոցառման կազմակերպման ծառայությունը պատվիրվել է 270 հոգու համար: Ծառայության գինը` 29.500.000 դրամ (քսանինը միլիոն հինգ հարյուր հազար դրամ):

 

Ուսումնասիրելով այդ եւ հարակից փաստաթղթերը, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը դատապարտված է նկատել.

 

  1. ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում ամբողջ 2009 թվի ընթացքում եւ 2008-ին բյուջե մշակելիս երեւի որեւէ մեկը տեղյակ չի եղել, որ 2008 թվականին հաջորդում է 2009 թվականը, իսկ 2009 թվականին հաջորդելու է 2010 թվականը, եւ այդ հերթափոխումները տեղի են ունենում դեկտեմբերի 31-ից անմիջապես հետո: Ըստ այդմ, այս հիմնարկում չեն կարողացել նախապես կռահել, որ Հայկական շոու-բիզնեսի երգիչների եւ հումորիստների մասնակցությամբ ամանորյա միջոցառումները կազմակերպվում են որպես կանոն դեկտեմբերի վերջին, եւ դա գլխի են ընկել դեկտեմբերի սկզբին միայն:

  2. Տարիների օրացուցային հերթափոխման մասին տեղեկությունները տարվա էն, ներողություն` այն գլխից ունենալու դեպքում, ստիպված էին լինելու մատակարարի կամ ծառայության մատուցողի համար մրցույթ հայտարարել եւ ընտրել լավագույն գին եւ ծրագիր առաջարկած ընկերությանը: Այս իմաստով, միջոցների խնայողության եւ նույն աշխատակիցների առողջության պահպանման շահագրգռությամբ, տեղեկացնում ենք, որ մինչեւ 2010 թվի ավարտը մնացել է 350 օր, կամ 8400 ժամ, կամ 504000 րոպե: Միաժամանակ չենք կարծում, թե կհասցնեն մրցույթ կազմակերպել:     

  3. Հայկական շոու-բիզնեսի երգիչների եւ հումորիստների մասնակցությամբ ամանորյա միջոցառման յուրաքանչյուր մասնակից հայաստանյան հարկատուների հաշվին կերել-խմել-ծիծաղել-երգել-պարել եւ տեղ-տեղ արտասանել է միջին հաշվով մարդա` 109259 դրամ 26 լումայի չափով, ժամում` մոտավորապես 25 հազար դրամ արագությամբ: Արագությունը հազիվ թե հաստատուն եղած լինի:

  4. ՀՀ ԿԱ ՊԵԿ 270 աշխատակիցները կիրակի օրով կարողացել են միայն ընտրյալներին հատուկ ունակությամբ ուտել-խմել-ծիծաղել-երգել-պարել եւ տեղ-տեղ արտասանելու հետ մեկտեղ ամփոփել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը 2009 թվականի աշխատանքային գործունեությունը, այդ թվում բյուջեի հավաքագրելիության եւ հարկային ու մաքսային վարչարարության կատարելագործման բարեփոխումների ծրագրի տարեկան ընթացքի արդյունքները, նախանշել 2010 թվականի գործունեության ուղղությունները: Այդ ամբողջը ուտել-խմել-ծիծաղել-երգել-պարելու եւ տեղ-տեղ արտասանելու արանքների ընդմիջումներում անելու մասին մեզ հասած լուրերը համարում ենք զրպարտություններ: Ամենայն հավանականությամբ, այդ ամփոփում-նախանշումը տեղի է ունեցել ուտել-խմել-ծիծաղել-երգել-պարելու եւ տեղ-տեղ արտասանելու հետ միաժամանակ, այսինքն` ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը վերադաս-ենթակայով կերել-խմել-ամփոփել-ծիծաղել-երգել-նախանշել-պարել եւ տեղ-տեղ արտասանել է:     

  5. Մեր ձեռքում եղած փաստաթղթերով անհնարին է պարզել, թե ինչ հումորիստներ են ելույթ ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ 270 հոգու առաջ, ինչ երաժիշտներ են երգել նրանց համար եւ ինչ խորտիկներ են մատուցվել նրանց: Դա պարզելու համար տեղեկության հարցում ենք հղելու ՀՀ ԿԱ ՊԵԿ, հույս ունենք, որ այնտեղ դեռ հիշում են:  

  6. ՀՀ Ֆինանսների նախարարությունը հեզաքնքուշ գգվանք է տածում այնպիսի  հուզիչ միջոցառումների նկատմամբ, ինչպիսին հումորիստների եւ երաժիշտների մասնակցությամբ հարկիստներին ու մաքսիստներին կշտացնելն է այնչափ գումարով, որքան պետք եկավ հանգանակել` մարզային հեռուստաընկերություններից մեկը նրանց ձեռից փրկագնելու համար:

  7. ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը չի կարեւորում այն հանգամանքը, որ Հայաստանում պաշտոնական գրագրությունը ըստ օրենքի պիտի հայերեն լինի. ամանորյա բառ, ըստ հեղինակավոր լեզվագետների, հայերենում չկա, կա քաղքենացված ժարգոնում: Հայերենում դրա համարժեքը` ամանորի բառն է:

  8. Վերոհիշյալ տժժիկի կազմակերպման եւ իրականացման ամբողջ ընթացակարգը իրականացվել, իսկ թղթաբանությունը կազմվել է ՀՀ օրենսդրության սահմանած ընթացակարգերով:

  9. ՀՀ թոշակառուները, կարիքավորները, նպաստառուները, անօթեւանները եւ ՀԴՄ կտրոն հավաքողները պիտի երջանիկ լինեն, որ Հայաստանը կա դեռ, իսկ սփյուռքը պիտի նախանձից տրաքվի տելետոնից տելետոն ընկած 364 օրերի ընթացքում:

  10. Շնորհավոր Ամանոր:  

 

Շնորհակալություն հայտնելով մեր հետախուզական վարչության արտահաստիքային գործակալներին, այսօրինակ տժժիկների մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք մեզ էլ մաս հանել այդ տեղեկություններից, երախտապարտ կլինենք: (Լեւոն Բարսեղյան, +37491821363)

 

Ստորեւ` մի փաստաթուղթ վերը բերվածն ապացուցած ունենալու եւ պաշտոնական շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի մասին:

 


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter