Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Breitling. որպեսզի սարերը սեւ չհագնեն հանկարծ 

 

18 | 01 | 2010 | 18:30 | Մամլո Breitling հաղորդագրություն (2)

 

Ըստ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հետախուզական վարչության ստացած թարմ տեղեկությունների, անցած տարվա դեկտեմբերի կեսին ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն իր լավագույն 20 աշխատակիցների խրախուսել է միլիոնանոց ժամացույցներով: Թեւի: Միլիոնը վեց զրո ունի:  

 

Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Ա.Սեդրակյանի կազմած 2009 թվի դեկտեմբերի 18-ի` մեկ անձից գնման ընթացակարգի արձանագրության, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն Տերմինալ Պահեստ ՍՊԸ-ից ձեռք է բերել 20 հատ Breitling տեսակի ժամացույց:

 

Մեկ անձից գնման ձեւի կիրառման ընտրված պայմանի հիմնավորումը բաժնում գրված է. ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը 2009 թվականի աշխատանքային գործունեության, այդ թվում բյուջեի հավաքագրելիության եւ հարկային ու մաքսային վարչարարության կատարելագործման բարեփոխումների ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար աշխատակիցներին խրախուսելու նպատակով նախատեսվում է տալ ամանօրյա նվերներ//հուշանվեր ժամացույցեր/: Ամանoրյա նվերները ձեռք բերելու անհրաժեշտությունից ելնելով, մինչեւ դեկտեմբերի 29-ը առաջացել է վերոհիշյալ ապրանքների գնման պահանջ, ինչով պայմանավորված` 03.12.2009թ. փոփոխություն է կատարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի նախահաշվում եւ այդ միջոցներից ամանօրյա նվերների ձեռքբերման նպատակով հատկացվել է 21261000 դրամ, ինչպես նաեւ առկա է ՀՀ ֆինանսների նախարարության /16.12.09թ. 13/13-683-8446/ համաձայնությունը, որպեսզի գնումները իրականացվեն հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման ձեւով: Հաշվի առնելով ամանօրյա նվերների ձեռքբերման նպատակով գնման այլ ձեւերի կիրառման ժամկետայնության հանգամանքը, գնման գործընթացը կազմակերպվել է մեկ անձից գնման ձեւով: Միաժամանակ առկա է պատասխանատու ստորաբաժանման գրավոր հայտարարությունը այն մասին, որ 18.12.09թ. կնքված ԱՊՁԲ-47 գնման պայմանագրի թիվ-1 հավելվածով նախատեսված տվյալ բնույթով տեղական արտադրության հուշանվեր ժամացույցի ձեռքբերումը հնարավոր չէ:

 

Ըստ մեր ունեցած փաստաթղթերի, գնվել է երեք տիպի ժամացույց.

1. Breitling, Colt Qartz, պողպատյա, կլոր, 41,1 մմ իրանով, 13,3 մմ հաստությամբ, քվարցային, B74, շափյուղա ապակիով, ջրադիմացկությունը` 500մ, պողպատյա ապարանջյան: Մեկ հատի գինը ` 912.000 դրամ, ընդամենը 5 հատ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. Հաստությամբ, քվարցային, B73, շափյուղա ապակիով, ջրադիմացկությունը` 200մ, կաուչուկե ապարանջյան: Մեկ հատի գինը` 1.134.300 դրամ, ընդամենը 10 հատ:

 

 

 

 

 

 

3. Breitling, Colt Oceane-կանացի, պողպատյա, կլոր, 33,8 մմ իրանով, 12,6 մմ հաստությամբ, քվարցային, B77, շափյուղա ապակիով, ջրադիմացկությունը` 500մ, պողպատյա ապարանջյան: Մեկ հատի գինը` 1.071.600 դրամ, ընդամենը 5 հատ:

 

 

 

 

Գնման ծախսն ամբողջությամբ`21.261.000 դրամ:

 

Ուսումնասիրելով այդ եւ հարակից փաստաթղթերը, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը, բանուգործ թողած, դատապարտված է նկատել.

 

1.      Հաստատվում են այն ենթադրությունները, որ հայտնել էինք մեր նախորդ Մամլո տժժալու հաղորդագրության (15.01.2009- http://www.asparez.am/news/news2010jan/15.01.2010-rasic-tjjik.htm) մեջ, այն մասին, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում ամբողջ 2009 թվի ընթացքում երեւի որեւէ մեկը տեղյակ չի եղել, որ 2008 թվականին հաջորդում է 2009 թվականը, իսկ 2009 թվականին հաջորդելու է 2010 թվականը, եւ այդ հերթափոխումները տեղի են ունենում դեկտեմբերի 31-ից անմիջապես հետո: Ըստ այդմ, այս հիմնարկում չեն կարողացել նախապես կռահել, որ ամանօրյա նվերները Ամանորի հետ ուղղակի կապ ունեն, եւ, միջոցների խնայողության համար, արժե դրանք ձեռք բերելու համար մրցույթ հայտարարել. արդյունքում կարելի կիներ ընտրել լավագույն գին եւ լավագույն չծալվող ժամացույց առաջարկած ընկերությանը:

2.      Մեր ձեռքում եղած փաստաթղթերով անհնարին է պարզել, թե հատկապես ում աշխատանքն են խրախուսել այս ժամացույցներով, առայժմ պարզ է, որ  նրանից 5-ը` կանայք են, 15-ը տղամարդիկ: Դա պարզելու համար տեղեկության հարցում ենք հղել ՀՀ ԿԱ ՊԵԿ: Զարմանալիորեն խրախուսման արժանիների թիվը կլոր է` 20:   

3.      ՀՀ Ֆինանսների նախարարությունը պատշաճ գնահատանքով է մոտեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ այս համեստ նախաձեռնությանը եւ համաձայնել է 20 աշխատակիցների խրախուսմանը այնպիսի մի գումարով, որը հավասար է միջին հաշվով 20 պետական դպրոցներից պետ բյուջե վերադարձված զարգացման միջոցների հանրագումարին: Դպրոցները կսպասեն, համ էլ` մինչեւ ո՞ւր կարելի է զարգանալ:

4.      ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը չի կարեւորում այն հանգամանքը, որ Հայաստանում պաշտոնական գրագրությունը ըստ օրենքի պիտի հայերեն լինի. Ամանորի, իրան, շափյուղա, տրամաչափ բառերի փոխարեն ամանօրյա, կորպուս, սափֆիր, կալիբր բառերն օգտագործելով այս մարմինը ոչ այնքան ցույց է տալիս իր արհամարհանքը Մաշտոցի գործին, որքան իր սերը` առ Եվրամիության Արեւելյան հարեւանության ծրագիր:  

5.      Հայրենական արտադրողին ՀՀ ԿԱ ՊԵԿ չաջակցելու մղումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է առավելապես խրախուսման ենթակա պաշտոնյաների սակավաթվությամբ, քան` խրախուսման միջոցների շուտափույթ սպառման ձգտմամբ:

6.      Առայժմ բավարար հիմքեր չկան հայտարարելու, թե ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում պատի եւ սեղանի ժամացույցները ետուառաջ են ընկնում. բացառված չէ, որ Breitling-ները իրականում գնվել են պատի ժամացույցների աշխատանքը վերահսկելու համար:

7.      Մերֆիի տեսությունը հարստացավ եւս մեկ լուսավոր մտքով. այն, ինչ հարկավոր է խրախուսել որոշակի գումար արժեցող նվերով, չի կարող խրախուսվել նվազ արժեք ունեցող նվերով: 

8.      Breitling-ի դժվար իրացվող ապրանքնատեսակների գնման կազմակերպման ամբողջ ընթացքն իրականացվել, իսկ թղթաբանությունը կազմվել է ՀՀ օրենսդրության շրջանակներում:

9.      Հայաստանում եւս 20 հոգի 200-500մ խորության սուզալողի մրցումներում այլեւս ժամանակին տեղ հասնելու խնդիր չի ունենա: 

10.  Ճերմակ համարանիշերով, 10-ից ավելի տարեկան ավտոմեքենաներով տաքսի ծառայություններ մատուցողները, գործազուրկ ազատամարտիկները, միակողանի եւ երկկողմանի որբերն ու նրանց խնամակալները, տոկոսի տակ մնացած խանութպանները պիտի երջանիկ լինեն, որ հարկահանների եւ մաքսավորների աշխատանքը Հայաստանում առայժմ չի խրախուսվում Boeing-787, կամ Airbus-320 տիպի օդանավերով:

11.  Հողի հարկերը չվճարած գյուղացիները պիտի ողբան, որ իրենք չեն մասնակցել խրախուսմանը, պիտի հեծեծան եւ հեկեկան, պիտի մոխիր ցանեն իրենց թշվառ գլուխներին ու ճամփա ընկնեն դեպի Վերին Երուսաղեմ` մխիթարություն գտնելու:

12.  Աշխարհասփյուռ հայությունը այս լուրերին հավատալու փոխարեն պիտի օրական մեկական դոլար կողքի դնի` հայրենիքին զորակցելու համար, չէ՞ որ Breitlingy հավերժական է, իսկ հայրենիքը, ճիշտ է` էսօր կա, բայց վաղը` կարող է որպես խրախուսանք` նվիրաբերվել:

13.  Շնորհավոր ժամացույց եւ վայրկենաչափ:   

 

Շնորհակալություն հայտնելով մեր հետախուզական վարչության արտահաստիքային գործակալներին, այսօրինակ ձեռքի, պատի, սեղանի, գրպանի, հեռախոսի, ավտոմեքենայի, կկվով, ճոճանակով, արեւոտ, ավազուտ, ջրալի եւ այլ ժամացույցների մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք մեզ էլ մաս հանել այդ տեղեկություններից, երախտապարտ կլինենք: (Լեւոն Բարսեղյան, +37491821363)

 

Ստորեւ` մի փաստաթուղթ վերը բերվածն ապացուցած ունենալու մասին:

 


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter