Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու անօթեւանների համար արվող շինարարության վերահսկողության համար

 

18 | 01 | 2010 | 14:30 | Բաց նամակ

 

Բաց նամակ

ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանին 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

                                                                                                                
Գյումրիում   Գլենդել Հիլզ  ՓԲԸ-ի կողմից իրականացվող  բնակարանաշինության սեյսմակայունության շուրջ առկա մտահոգությունների և որակի հրապարակային փորձաքննություն անցկացնելու խնդրի մասին


Հարգելի պարոն
նախագահ և պարոն վարչապետ.

 

2009 թվականին, երբ աղետի գոտում և հատկապես Գյումրիում երկարատև դադարից հետո վերջապես վերսկսվեց բնակարանների կառուցումը, ցուրտ ու խոնավ տնակներում արդեն երկու տասնամյակ պատսպարված անօթևան հազարավոր ընտանիքներում կրկին հույս ու հավատ արթնացավ, որ ի վերջո իրենք ևս կունենան ամուր, հարմարավետ և լուսավոր բնակարաններ: Սակայն դեռևս շինարարության ընթացքում գյումրեցի անօթևան ընտանիքների շրջանում խոսակցություն տարածվեց կառուցվող բնակարանների կասկածելի որակ ունենալու մասին: Եվ խոսքը ամենևին հարդարման աշխատանքների որակի մասին չէ

 

Անշուշտ, կառուցվող բնակարանների ամրության վերաբերյալ անօթևանների մտահոգությունը բացատրելի է, քանզի 1988-ի երկրաշարժի հիշողությունները դեռևս թարմ են

 

Մեր կազմակերպությունը 2009 թ. դեկտեմբերի 1-ից   Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնում է  Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի` պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիթորինգ ծրագիրը:  Այդ ծրագրի շրջանակներում մեր հանդիպումներն ու դիտարկումները ցույց տվեցին, որ նման տեղեկությունները իրոք արժանի են ուշադրության, քանզի դրանք հիմնականում տարածվում են հենց նույն Գլենդել Հիլզի շինարարական աշխատանքներում ընդգրկված շինարարների կողմից:

 

Ցավալի է նաև այն փաստը, որ  մինչև օրս որևէ իրազեկ պաշտոնյայի կողմից այդ խոսակցությունները պատշաճ կերպով չեն հերքվել և հասարակությանը պարզաբանում չի տրվել առկա մտավախությունները փարատելու համար:

 

Ուստի դիմում ենք Ձեզ, ակնկալելով Ձեր միջամտությունը` ստեղծելու մի փորձագիտական հանձնաժողով, որը կանցկացնի ինչպես արդեն  կառուցված ու կառուցվող, այնպես էլ առաջիկայում կառուցվելիք շենքերի որակի, ամրության ու սեյսմակայունության հրապարակային փորձաքննություն եւ արդյունքները կհանրայնացնի: Մենք ակնկալում ենք, որ նման հանձնաժողով ստեղծելու դեպքում դրանում համապատասխան մասնագետներից բացի կընդգրկվեն նաև աղետի գոտում գործող ԶԼՄ, ՀԿ և անօթևան ընտանիքների ներկայացուցիչներ: Այլապես անհնար կլինի առանց այդ էլ մեծ վիշտ և զրկանքներ կրած անօթևանների մեջ փարատել վախն ու անհանգստությունը: Նման հանձնաժողովի ստեղծումը և եզրակացությունների  հանրայնացումը նաև  վերջ կդնեն այն տեսակետներին, թե իբր կառուցվող շենքերի  կասկածելի ամրության մասին խոսակցությունները տարածվում են միտումնավոր, որպեսզի նման հասարակական կարծիքը  օգտագործվի որպես հարմար առիթ` բնակարանային շինարարությունը Գյումրիում  դադարեցնելու համար:


Հարգանքով`Շիրակ կենտրոն ՀԿ նախագահ   Վահան Թումասյան


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter