Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Բողոք` ուղղված ՀՀ պետական եւ տեղական իշխանություններին

 

18 | 01 | 2010 | 14:45 | Մամլո հաղորդագրություն

 

Հունվարի 18-ին ժամը 10-ից սկսած Շիրակի մարզի անհատ տաքսիների վարորդնրը հավաք են սկսել Գյումրու Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածքում: Հավաքի ընթացքում տաքսիստները ստորագրահավաք են կազմակերպել ՀՀ պետական եւ տեղական իշխանությունների ուղղված դիմում-բողոքի համար: Ժամը 11-ին մոտ 500 անհատ տաքսիներից բաղկացած ավտոշարասյունը անցել է Գյումրու Կարսի խճուղով, Օզանյան, Շիրակացի, Ալեք-Մանուկյան, Նժդեհի փողոցներով եւ բողոք-դիմումի մեկական օրինակ հանձնել Գյումրու քաղաքապետարան եւ Շիրակի մարզպետարան: Մյուս հասցեատերերին բողոքի օրինակները հանձնվում են օրվա ընթացքում առձեռն, կամ` պատվիրված նամակներով:

 

Իշխանություններին ուղղված Շիրակի մարզի անհատ տաքսու վարորդների դիմում-բողոքը ներկայացվում է ստորեւ

 

 

Շիրակի մարզի անհատ տաքսու վարորդների դիմում-բողոքը իշխանություններին

 

ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանին

ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանին

ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին

Շիրակի մարզից ՀՀ ԱԺ պատգամավորներ Ս.Ավետիսյանին, Մ.Գրիգորյանին, Ռ.Զաքարյանին,

Ա.Ղուկասյանին, Ս.Բալասանյանին, Մ.Վարագյանին, Ա.Աղաբաբյանին, Հ.Մագարյանին, Ա.Աղաջանյանին

Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանին,

Գյումրու ավագանու անդամներ Հ.Զաքարյանին, Գ.Ադամյանին, Թ.Համբարձումյանին, Ա.Բադեյանին, Տ.Փանոսյանին, Մ.Սահակյանին, Գ.Ղազարյանին, Ա.Խաչատրյանին, Չ.Զարգարյանին, Հ.Պողոսյանին, Վ.Կիրակոսյանին, Գ.Առաքելյանին, Ա.Բաղրամյանին, Է.Ավետիսյանին, Ս.Հարթենյանին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա.Հարությունյանին

Շիրակի մարզպետ Լ.Նանյանին

 

Դիմում-բողոք

 

Մենք` Շիրակի մարզի անհատ տաքսիների վարորդներս ստիպված դիմում ենք ձեզ ներկայացնելով մեր խնդիրներն ու պահանջները:

 

Մեզ համար անընդունելի են մշակված եւ ընդունված այն օրենսդրական նորմերը, որոնցով փորձում եք կարգավորել անհատ տաքսի ծառայությունների աշխատանքը, հետեւյալ պատճառներով.

 

  1. Շիրակի մարզում մենք անհատական տաքսիներ ենք վարում այլ աշխատանք չունենալու պատճառով, մեզնից մեծ մասը բարձրագույն կամ մասնագիտական-տեխնիկական կրթություն ունեք, սակայն համապատասխան աշխատանք չենք գտնում, մեզնից մոտ կեսի ընտանիքները երկրաշարժից ի վեր ապրում են տնակային պայմաններում:

  2. Հայաստանը մեկ տարուց ավելի է գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ, ինչն ազդում է նաեւ մեր մատուցած ծառայությունների վրա:

  3. Անհատական տաքսի ծառայությունների մատուցման համար ավտոմեքենաների արտադրության մինչեւ 10 տարեկան լինելու տարիքի պարտադրանք անհիմն է եւ անլուրջ, որովհետեւ, անկախ ավտոմեքենաների տարիքից, նրանց սարքին լինելու մասին տեխնիկական զննության դրական եզրակացությունը բավարար պայման է ուղեւորափոխադրման համար: Այլապես ինչպե՞ս ենք մենք մեր հին ավտոմեքենաներով փոխադրում մեր ընտանիքների անդամներին: Վերոհիշյալ պայմանը խտրականություն է դնում ուղեւորների միջեւ, գուցե օրենսդիրները այդ չեն նկատել. եթե մեքենան անպետք է ուղեւորափոխադրման համար, ապա հավասարապես անպետք է ե´ւ վճարովի ծառայություններից օգտվող ուղեւորների ե´ւ վարորդների ընտանիքների անդամների ե´ւ վարորդների համար, ինչպեսեւ, եթե մեքենան պիտանի է ուղեւորափոխադրման համար, ապա հավասարապես պիտանի է բոլոր տեսակի, սեռի, ռասայի, դավանանքի եւ կուսակցության ուղեւորների համար:

  4. Դեղին համարանիշների առկայությունը կաշկանդում է ցանկացած անհատ տաքսու տեղաշարժման ազատությունը, որովհետեւ.

                    4.1 Այդ պետհամարանիշերով ուղեւորափոխադրումներ չենք կարող   

                          իրականացնել Հայաստանի սահմաններից դուրս:

                    4.2 Այդ պետհամարանիշերով ավտոմեքենաների տերերի գործողությունները իրենց մերձավորերին կամ ընտանիքի անդամներին տեղափոխելիս կամ կամավոր օգնություն ցույց տալու դեպքում հարկահանների կողմից կարող են մեկնաբանվել որպես ապօրինի ուղեւորափոխադրումներ. դեղին պետհամարանիշների եւ ուղեւորի առկայությունը, նախատեսում է պարտադիր միացրած հաշվիչ սարք: Այսպիսով ստացվում է, որ մենք մեր մեքենաներով մեր մերձավորներին տեղափոխել չենք կարողանա, կամ նրանց էլ պիտի տեղափոխենք վճարի դիմաց: Սա լինելու բան չէ, մանավանդ, հայտնի է ձեզ, որ բազմաթիվ պաշտոնյաների ծառայողական մեքենաներով մեր հարկերի հաշվին անվճար տեղափոխվում են նրանց ընտանիքների անդամներին եւ այլոց: 

                  4.3 Սովորական պետհամարանիշը դեղինով փոխարինելու համար նախատեսված վճարը անհիմն է, եւ տաքիստներին լրացուցիչ ծախսերի տակ գցելու դիտավորություն ունի:

                    4.4  Օրինակ ամսական պարբերությամբ տաքսի ծառայություններ մատուցելու եւ չմատուցելու դեպքում, փաստորեն ստիպված ենք լինելու ամսական պարբերականությամբ պետհամարանիշեր փոխել դեղինից սպիտակ եւ հակառակը:   

  1. Հաշվիչի տեղադրման (մոտ 70.000 դրամ), ավտոմեքենաների` որպես տաքսու նկարազարդման (5000-10000 դրամ), սալոնում` դիմապակու կանաչ եւ կարմիր գույների լույսերով կահավորման (2000-5000 դրամ) վճարները ծառայություն մատուցելու տարեկան լիցենզիայի վճարը (25000 դրամ), 7.000 դրամ/ամսական կենսաթոշակային հիմնադրամի վճարը, 6.000 դրամ/ամսական դրամ հարկային վճարը եւ այլ հարակից ծախսերը չափազանց թանկ են տաքսի ծառայություններ մատուցելու հաճույքին հաղորդակցվելու համար:

 

Մենք վստահ ենք, որ վերոհիշյալ պարտադրանքները ստեղծվել են ոչ թե անհատ տաքսի վարորդներին հարկային դաշտ բերելու նպատակով, այլ

 

  • զանազան օլիգարխների եւ պաշտոնյաների պատկանող տաքսի ծառայություններին զբաղվածություն եւ գերշահույթներ ապահովելու համար,

  • ավտոմեքենաների ներմուծողների շահերը պաշտպանելու եւ նրանց բիզնեսը զարգացնելու, ի վերջո մեզնից ոմանց այդ մեքենաները վաճառելու համար,

  • ավտովարկավորում իրականացնող բանկերի բիզնեսը զարգացնելու համար,

  • Տաքսու աքսեսուարների (հաշվիչներ, լույսեր, պետհամարանիշեր աեւյլ) մատակարարների եւ դրանց տեղադրման ծառայությունների բիզնեսը զարգացնելու համար:

 

Փաստորեն մեր համոզմամբ, ստացվում է, որ հայրենի իշխանությունները փոխանակ մեր հոգսերը հոգան, այս գործողություններով մեզ մղում են աղքատության եւ արտագաղթի:

 

Մենք վճռականորեն պահանջում ենք.

 

Չեղյալ հայտարարել այն ամբողջ օրենսդրությունը, որը մշակելիս եւ ընդունելի մեր կարծիքը հաշվի չի առնվել եւ, որի վնասակար կողմերը նկարագրվեցին վերեւում: Դրա փոխարեն մենք առաջարկում ենք, ու պատրաստակամ ենք մեր մատուցած տաքսի ծառայություների դիմաց պետական կամ համայնքային բյուջե ամսական վճարել 2000-2500 դրամ: Մեր վճարունակությունը ուղեւորափոխադրումների համար տարեկան 25.000-30.000 դրամ է եւ ոչ մի լումա ավելի: Ցանկության դեպքում կարելի է վճարումները կազմակերպել օրական կամ շաբաթական սկզբունքով. բոլոր այն տաքսիստները, որ կկամենան այսինչ օրը տաքսի ծառայություն մատուցել, այդ օրը կգնեն համապատասխան կտրոններ, ու դիմապակուն փակցնելով կկարողանան այդ ծառայությունը մատուցել: Վստահ ենք, որ այսօրինակ խնդիրների կարգավորման բարի կամքի դեպքում դուք ու ձեր ենթակաները բազմաթիվ հաջողված օրինակներ կարող ենք գտնել հարեւան եւ ոչ հարեւան երկրների պրակտիկայից: Կամ էլ, այդ ամենի փոխարեն` մեզ համար աշխատատեղեր ստեղծեք եւ բարելավեք մեր կենսապայմանները:

 

Արդեն մոտ 3 երեք տարի ուսումնասիրելով մեր դեմ ստեղծվող այսօրինակ խոչընդոտները եւ դրանց պատճառները, մենք կանխատեսում ենք, որ ձեր դիրքրոշումը չփոխելու դեպքում, ուղղակի ստիպելու եք մեզ արտագնա աշխատանքի մեկնել կամ արտագաղթել ընտանիքներով, կամ ընտանիքներս պահելու համար այլ, եւ գուցե ապօրինի ճանապարների դիմել:

 

Պարտավոր ենք ձեզ տեղեկացնել, որ մենք մեր շահերի եւ սահմանադրական իրավունքների պաշտպանության համար պայքարելու ենք վճռականորեն, չենք չիջելու, որովհետեւ զիջելու եւ կորցնելու այլեւս ոչինչ չունենք, ժողովներ, երթեր եւ հանրահավաքներ ենք կազմակերպելու, դիմելու ենք հասարակության օժանդակությանը, այս խնդրի լուծման համար դիմելու ենք միջազգային հանրությանը, օտար երկրների իշխանություններին, արտագաղթի եւ աշխատանք ճարելու համար, ապաստան ենք խնդրելու բոլոր հնարավոր երկրներից, իսկ ծայրահեղ դեպքում` Թուրքիայից:

 

Ձեզ կոչում ենք ողջամտության, սեփական քաղաքացիների շահերն իսկապես եւ ոչ թե խոսքով ու ձեւականորեն պաշտպանելու:

 

Համարեք, որ ձեզ են դիմում ոչ միայն տաքսիների վարորդները, այլեւ մեր ընտանիքների անդամները, մեր մերձավորներն ու բարեկամները:  

 

Շիրակի մարզի թվով 824 անհատ տաքսու վարորդներից


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter