Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

 

20 | 01 | 2010 | 16:40 | Հայտարարություն

 

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2010 թվականի հունվարի 19-ին իմ դեմ հարուցված քրեական գործով մի այնպիսի դատավճիռ կայացրեց, որն արտառոց է նույնիսկ Հայաստանի Հանրապետության կոռումպացված եւ խամաճիկային դատական համակարգի համար:

 

Մասնավորապես`

-         մեղադրող կողմը դատարանին միջնորդել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը) ինձ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը այս հոդվածով ինձ արդարացրեց` հռչակելով իմ անմեղությունը:

-         մեղադրող կողմը դատարանին միջնորդել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը) ինձ դատապարտել 6 տարվա ազատազրկման: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը այս հոդվածով ինձ դատապարտեց 7 տարվա ազատազրկման: Այսինքն, 225-րդ հոդվածով ինձ մեղավոր ճանաչելով, Մնացական Մարտիրոսյանը ավելի խիստ պատիժ նշանակեց, քան նույնիսկ միջնորդել էր մեղադրող Կորյուն Փիլոյանը, մի գործելակերպ, որ հայաստանյան դատաիրավական պրակտիկայում հազվադեպ է:

 

Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը հերթական անգամ ապացուցում է իմ դեմ հարուցված քրեական հետապնդման քաղաքական բնույթը: Խամաճիկային դատարանը, հանցագործ դատախազությունը, ապօրինի իշխանությունները, ի սկզբանե որոշելով ինձ բանտում պահելու մասին, չեն կարողացել համաձայնության գալ դա իրականացնելու մեթոդաբանության հարցում: 316-րդ հոդվածով դատարանն ինձ արդարացրել է միմիայն արդարադատության իմիտացիա ստեղծելու նկատառումով:

 

Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճռի անբարո եւ ապօրինի բնույթը հիմնավորվում է նաեւ հետեւյալ զուտ իրավական հանգամանքներով, որոնք հիշատակում եմ ընդամենը արձանագրելու համար.

 

- դատարանում չի հետազոտվել որեւէ փաստ, որն ապացուցեր 225-րդ հոդվածի առաջին մասով իմ մեղավորությունը: Մեղադրող կողմի ներկայացրած առանց բացառության բոլոր ապացույցները եղել են շինծու, մտացածին, եւ այս հանգամանքը բացահայտվել է դատաքննության ընթացքում: Եւ չնայած ՀՀ Սահմանադրության հոդված 21-ը սահմանում է, որ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի, իմ պաշտպանները եւ ես դատարանին ենք ներկայացրել իմ անմեղությունն ապացուցող բազմաթիվ ապացույցներ, որոնք, փաստորեն, արհամարհվել են դատարանի կողմից:

- դատարանը հաշվի չի առել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված նախադեպային իրավունքը. Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում 225-րդ հոդվածի առաջին մասով խամաճիկային դատարանի կողմից մեղավոր ճանաչված բոլոր քաղաքական հալածյալները դատապարտվել են առավելագույնը 5 տարվա ազատազրկման:

- Մնացական Մարտիրոսյանը զլացել է նույնիսկ դատավճռով արձանագրել ինձ համար նշանակված պատժաչափի կիսով չափ կրճատումը, որը սահմանված է ավազակապետական ԱԺ-ի կողմից ընդունված տխրահռչակ համաներմամբ, որն իրավական պարտադիր ուժ ունի դատարանի համար, եւ որի կատարումը տվյալ դեպքում դրված է հենց դատարանի վրա:

 

Ելնելով վերը նշվածից, հայտարարում եմ`

 

1. Իմ նկատմամբ ծայր առած հետապնդումը պատվիրված է ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած ավազակախմբի եւ անձամբ նախագահի պաշտոնը յուրացրած Սերժ Սարգսյանի կողմից եւ զուրկ է որեւէ իրավական հիմնավորումից:

2. Որեւէ սպառնալիքի ներքո չեմ ընկրկի հանցավոր իշխանության, բեսպրեդելի եւ լկտիության առաջ. հանուն արդարության, օրինականության, ժողովրդի իշխանության հաստատման, խոսքի ազատության, մարդու իրավունքների` պայքարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից` բանտում կլինեմ, թե ազատության մեջ:

 

Հայաստանի Հանրապետության ազատասեր քաղաքացիներին կոչ եմ անում հետեւողականորեն շարունակել պայքարը` Հայաստանի Հանրապետությունը բռնազավթած ապօրինի քրեաօլիգարխիկ իշխանությունների հեռացման եւ Հայաստանում օրինական իշխանության հաստատման համար:

Մեր Շարժումը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է. պայքար, պայքար մինչեւ վերջ:

 

Նիկոլ Փաշինան

Քաղբանտարկյալ, Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ից


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter