Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պարզաբանումը

Գյումրու Օրհուս կենտրոնի գործունեության վերաբերյալ

 

26 | 01 | 2010 | 20:00 | Հաղորդագրություն

 

2001 թվից ի վեր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը զբաղվում է Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի սկզբունքների խթանմամբ (Կոնվենցիային միացել են շատ երկրներ, այդ թվում Հայաստանը): Այն է` բնակչության համար բնապահպանական տեղեկատվության և արդարադատության մատչելիությունը և հանրության մասնակցությունը բնապահպանական հարցերի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին: Վերջին 10 տարիների ընթացքում գրասենյակի աջակցությամբ բացվել է 14 հանրային տեղեկատվական կենտրոն (Օրհուս կենտրոններ) Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում Գյումրիում: Տեղական իշխանությունները շարունակում են դիմել Գրասենյակին` նմանատիպ նոր գրասենյակներ հիմնելու խնդրանքով: Այդ կենտրոնները աշխատում են ԵԱՀԿ-ի, ՀՀ բնապահպանության նախարարության և տեղական իշխանությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա և իրենց դրական ներդրումն են ունեցել բնակչության իրազեկման, շրջակա միջավայրի խնդիրների լուծման և հասարակական ու պետական կառույցների միջև համագործակցության խթանման հարցերում:

 

Գյումրու Օրհուսի կենտրոնը ամենաակտիվ կենտրոններից է և երեք տարվա գործունեության ընթացքում հետևողական ու խանդավառ կերպով աշխատել է Շիրակի մարզի բնակչության բնապահապանական իրազեկումն ու իրավակիրառումը բարձրացնելու ուղղությամբ:

 

Քանի որ Օրհուս կենտրոնի փակումը կարող է զգալի վնաս հասցնել այդ գործունեությանը, ԵԱՀԿ գրասենյակը կոչ է անում շուտափույթ վերականգնել Օրհուս կենտրոնի աշխատանքը և այդ ուղղությամբ բանակցում է ՀՀ տարածքային կառավարման և բնապահպանության նախարարությունների հետ: Այս պահին համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի Գյումրու կենտրոնի աշխատակիցները կարողանան կազմակերպել միջոցառումներ կենտրոնի տարածքում մինչև տեխնիկական հարցերի վերջնական լուծումը:  


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter