Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու Օրհուսի կենտոնի գործունեության կասեցումը վերացված է

 

27 | 01 | 2010 | 20:30 | Հաղորդագրություն

 

Այսօր Գյումրու Օրհուսի կենտրոնի փորձագիտական խորհուրդը որոշեց Գյումրու Օրհուսի կենտրոնի գործունեությունը չտապալելու եւ չսառեցնելու համար Գեւորգ Պետրոսյանին լիազորել կատարել կենտրոնի համակարգողի ժամանավոր պաշտոնակատարի պարտականությունները մինչեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ֆինանսավորման շարունակումը եւ համապատասխան պայմանագրերի կազմումը: Գեւորգ Պետրոսյանը կենտրոնի ստեղծման օրվանից ղեկավարել է Գյումրու Օրհուսի կենտրոնը, որի գործունությունը պայմանագրի ժամկետի ավարտման ու ֆինանսավորան բացակայության պատճառաբանութամբ դադարեցրել էր Շիրակի մարզպետի հանձնարարականով (http://www.asparez.am/news/news2010jan/20.01.2010-gyumri-arhus.htm): Այնինչ նույն խնդիրների առկայության դեպքում Հայաստանում գործող Օրհուսի մյուս բոլոր 13 կենտրոնները շարունակում են գործել: Մինչեւ նոր պայմանագիրը եւ ֆինանսավորումը, կենտրոնը շարունակելու է գործել Գեւորգ Պետրոսյանի կամավոր եւ անհատույց աշխատանքի շնորհիվ: Կենտրոնը գործելու է իր սովորական աշխատաժամերին` ժամը 10-ից ժամը 18-ը, մարզպետարանի աշխատակիցների պատասխանատվությամբ այդ ժամերին բացվելու եւ փակվելու են կենտրոնի դռները: Գյումրու մի շարք շահագրգիռ հասարակական կազմակերպություններ եւ անհատներ հսկելու են այդ կենսագործնեությունը:   

Ստորեւ ներկայացվում է Գյումրու բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնի փորձագետների խորհրդի թիվ 1 նիստի (27.01.2010) արձանագրությունը:

 

Գյումրու բնապահպանական տեղեկատվության

հասարակական (Օրհուս) կենտրոն

 

Փորձագետների խորհրդի նիստի

Թիվ 1 (2010թ.) արձանագրություն

 

ք. Գյումրի                          

27-ը հունվարի, 2010թ.

 

2010թ. հունվարի 27-ին, ք.Գյումրի Գ.Նժդեհի 12ա հասցեում գտնվող Օրհուսի գրասենյակում կայացավ Գյումրու բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի Փորձագետների խորհրդի այս տարվա երկրորդ նիստը:

 

Նիստին ներկա էին փորձագետների խորհրդի հետեւյալ անդամները.

1. Սերգեյ Նազարեթյան,

2. Սեյրան Մարտիրոսյան,

3. Յուրա Հարությունյան,

4. Սուրեն Սահակյան,

5. Ալեքսան Տեր-Մինասյան,

6. Համլետ Գասպարյան:

 

Նիստին ներկա էին նաեւ ՀՀ Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ` Մ.Տոնոյանը, Ս.Գրիգորյանը եւ Տ.Անանիկյանը, կենտրոնի աշխատանքների համակարգող-մասնագետ Գ.Պետրոսյանը, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լ.Բարսեղյանը, ինչպես նաեւ բազմաթիվ ԶԼՄ եւ ՀԿ ներկայացուցիչներ:

 

Օրակարգում կար մեկ հարց.

1. Մարզպետարանի կողմից Գյումրու Օրհուս կենտրոնի գործունեության դադարեցման հետ կապված հարցի պարզաբանում եւ կենտրոնի գործունեության հետագա ճակատագրի որոշում:

 

Նիստի սկզբում ՀՀ Շիրակի մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Մ.Տոնոյանը ներկայացրեց Շիրակի մարզպետի պատասխանը Գյումրու Օրհուս կենտրոնի փորձագետների խորհրդի դիմումին (կից ներկայացվում են), որտեղ մասնավորաբար նշված էր, որ. Գյումրու Օրհուս կենտրոնը, մինչեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից որոշակի կազմակերպական եւ ֆինանսական հարցերի լուծումը կշարունակի գործել մարզպետարանի բնապահպանության բաժնի անմիջական օժանդակությամբ եւ մեր մարզում գործող ցանկացած ՀԿ կամ անհատ քաղաքացի որեւէ խնդիր չի ունենա կենտրոնի նյութերից եւ տեխնիկական հնարավորություններից օգտվելու հարցում: Բացի այդ պարոն Մ.Տոնոյանը փորձագետների խորհրդին առաջարկեց համատեղ մշակել կենտրոնի գործունեության տարեկան ծրագիր:

               

Խորհրդի անդամ Յու.Հովհաննիսյանը նշեց, որ կենտրոնն ամեն տարի էլ ունեցել է գործունեության տարեկան ծրագիր, որը մշակվել է փորձագետների խորհրդի կողմից եւ այժմ ավելի կարեւոր է ոչ թե այդ ծրագիրը, այլ բուն կենտրոնի գործունեությունը: Բացի այդ, փորձագետների խորհուրդը շատ գոհ է համակարգող Գ.Պետրոսյանի աշխատանքից, գոհ է նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ խորհուրդը չի ցանկանում նրան փոխարինել այլ աշխատակցով:

 

Մ.Տոնոյանը նշեց, որ մարզպետարանը նույնպես չի ժխտում, որ համադասողը լավ է աշխատել, բայց քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրացել է, ժամանակավորապես մարզպետարանի բնապահպանության բաժինը կաշխատեցնի կենտրոնը, մինչեւ նրա նոր պայմանագիրը կնքվի: Մենք կատարում ենք աշխատանքային օրենսդրության պահանջները, հավատարիմ մնալով օրենքի տառին:

 

Խորհրդի անդամ Ս.Նազարեթյանը (ՀՀ ՍՊԱԾ հյուսիսային բաժանմունքի տնօրեն, Կայունություն եւ առաջընթաց ՀԿ նախագահ) նշեց, որ պետք է նայել, թե ինչպիսի պրակտիկա է կիրառվում այլ մարզերում, որպեսզի մեր մարզը սպիտակ ագռավ չլինի, իսկ ինչպես հայտնի է նույն պատճառաբանությամբ ՀՀ-ում ոչ մի Օրհուս կենտրոնի գործունեություն չի դադարեցվել:

               

Մ.Տոնոյանը նշեց, որ Օրհուս կենտրոնը այս ընթացքում չի փակվել, այլ գործել է, եւ ափսոս, որ իրենք չեն գրանցել այն մարդկանց ազգանունները ովքեր օգտվել են կենտրոնի ծառայություններից: Պարզապես քանի որ ըստ հուշագրի մարզպետարանը հանդիսանում է գույքի պատասխանատուն, այն ի պահ է վերցրել եւ ժամանակավորապես աշխատեցնում է կենտրոնը մինչեւ լինի համակարգողի նոր պայմանագիրը, անկախ նրանից, թե ով կլինի կենտրոնի նոր համակարգողը` Գ.Պետրոսյանը, թե մեկ այլ ոք:

               

Փորձագետների խորհրդի անդամ Ս.Մարտիրոսյանը (Ա.Դ.Սախարովի անվան իրավապաշտպան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար, Խորան Արդ ՀԿ նախագահ) նշեց, որ անթույլատրելի է համարում կենտրոնի գործունեությունը մարզպետարանի բնապահպանության բաժնի աշխատակիցների կողմից, քանի որ կենտրոնի համակարգողի պաշտոնը զբաղեցրած անձը ընտրվել է մարզպետարանի կողմից անցկացված մրցույթի արդյունքում եւ նա օրինական աշխատակից է:

               

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լ.Բարսեղյանը նշեց, որ ըստ մարզպետարանի մեկնաբանության, խնդիրը միայն այն է, թե կենտրոնի ֆինանսավորումն ուշանում է եւ չկա նոր պայմանագիր եւ առաջարկեց, որ անձամբ պատրաստ է ֆինանսավորել կենտրոնի ընթացիկ գործունեությունը մինչեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից հստակեցվեն ֆինանսական եւ կազմակերպական հարցերը եւ խնդրեց իրեն տալ համապատասխան բանկային հաշվեհամար, նշել անհրաժեշտ գումարի չափը, որ ինքը կարողանա փոխանցել անհրաժեշտ գումարը:

 

Համադասող Գ.Պետրոսյանը մի քանի փաստ ներկայացրեց.

 

1. Ըստ հուշագրի, ճշմարիտ է, որ մարզպետարանը հանդիսանում է գույքի պատասխանատուն, բայց որեւէ ֆունկցիա չունի կենտրոնի կառավարման հարցում:

 

Կենտրոնի կառավարումը ըստ հուշագրի կատարում է փորձագետների խորհուրդը (4 Հոդված, 1 կետ, ա) ենթակետ).

 

Փորձագետների խորհուրդը պետք է կատարի հետեւյալ գործառույթները.

ա) Կենտրոնի գործառնության կառավարում, ներառյալ առօրյա որոշումների կայացումը Կենտրոնին տրամադրվող միջոցների օգտագործման վերաբերյալ:

 

2. Եթե Օրհուս կենտրոնը այս ընթացքում գործել է 14 օր, ապա ինչպես է գործել առանց ջեռուցման, էլեկտրաէներգիայի ցուցմունքը ավելացել է ընդամնեը 19 կվ/ժ-ով, որը նույնիսկ բավական չէ կենտրոնը մեկ օր տաքացնելու համար: Բացի այդ ոչ ոք չի հաստատում այդ փաստը, նույնիսկ այս շինության պահակը, որը ողջ օրը այստեղ է տեղյակ չի եղել, որ կենտրոնը բաց է:

 

3. Սույն թվականի հունվարի 25-ին ժամը 20:15-ին www.aysor.am-ին մարզպետարանի աշխատակազմի ղեկավար պրն. Խ.Պողոսյանի տված հարցազրույցում մասնավորապես նշված է հետեւյալը.

 

Մինչդեռ, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը հավաստեց, որ Օրհուս կենտրոնը ժամանակավոր փակ չի եւ օրական 4-5 ժամ աշխատում է. Խոսքը վերաբերում է ուղղակի համակարգողի աշխատանքային հարաբերություններին: Որոշակի սահմանփակումներ կան շահառուների համար: Մեր աշխատակիցները չեն կարող անընդհատ կենտրոնում լինել: Եթե Գեւորգը չհստակեցված ֆինանսական պայմաններով համաձայնի աշխատել, խնդիր չկա:

               

Գյումրու Օրհուս կյենտրոնի Փորձագետների խորհուրդը, ելելով իրենց դիմումին ՀՀ Շիրակի մարզպետի տված պատասխանից, հնչած առաջարկություններից, այս կենտրոնի շարունակկա գործունեության շահագրգռությամբ եւ եռակողմ հուշագրում նշված իր  իրավասություններից

   միաձայն ՈՐՈՇԵՑ.

1.           Գեւորգ Պետրոսյանին նշանակել որպես Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգողի պաշտոնակատար` հասարակական կարգով, մինչեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից կենտրոնի  ֆինանսական եւ կազմակերպական հարցերի հստակեցումը եւ նոր պայմանագրի կնքումը:

  

Արձանագրության ավարտը


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter