Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հարավային կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան անդամ-կազմակերպությունների դիմումը ԱՄՆ պետական քարտուղարին

 

05 | 07 | 2010 | 15:30 | Նամակ

 

Հարգելի տիկին պետքարտուղար,

 

Հայաստան կատարած Ձեր այս այցը գնահատում ենք որպես մեր երկրի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրվածության արտահայտություն:  

 

Հասկանալով, որ տարածաշրջանում տիրող ներկա իրավիճակում ԱՄՆ պետքարտուղարի ուշադրությունն ավելի շատ սեւեռվելու է Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, հայտնում ենք, որ պակաս կարեւոր չէ ներքին իրավիճակը, որն, ինչպես գիտեք, լարված է 2008-ի նախագահական կեղծված ընտրություններից ի վեր: Հայաստանում խոր հասարակական-քաղաքական ճգնաժամի լուծման եւ քաղաքացիական համերաշխության հաստատման համար նախապայման ենք համարում ստորեւ բերված խնդիրների լուծումը:

 

1.      Անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին եւ վերջ տալ այլախոհության համար հալածանքներին:

2.      Անհրաժեշտ է իրականացնել մարտի 1-ի սպանությունների արդար հետաքննություն, բացահայտել եւ պատժել մեղավորներին, արդարացի փոխհատուցում տրամադրել զոհվածների հարազատներն:

3.      Անհրաժեշտ ենք համարում Ա1+-ի գործով ՄԻ Եվրոպական դատարանի կայացրած վճռի կատարումը եւ մինչեւ իրավունքի խախտումը եղած դրության վերականգնումը:

4.      Խիստ մտահոգության առարկա են ոստիկանությունում, քննչական մարմիններում խոշտանգումների ու սպանության դեպքերը, որոնք, չնայած մամուլի եւ քաղաքացիական հասարակության հաստատությունների ջանքերին, մնում են չբացահայտված, իսկ բացահայտվելու դեպքում չեն փարատում զոհերի հարազատների կասկածները, ի մասնավորի` ոստիկանության բաժիններում կյանքից զրկված Լեւոն Գուլյանի եւ Վարդան Խալաֆյանի դեպքերը: Առաջընթացի համար խիստ կարեւոր են այս եւ համանման դեպքերի դեպքերի բացահայտումները, մեղավորների պատժումը եւ տուժածների արդարացի փոխհատուցումը:

5.      Մտահոգություն հայտնելով Հայաստանում լրագրողների, զանգվածային լրատվամիջոցների եւ լրագրողական կազմակերպությունների դեմ կատարված մի քանի տասնյակ հարձակումների, բռնությունների եւ հրկիզումների դեպքերի կապակցությամբ, համարում ենք, որ խոսքի, մամուլի եւ արտահայտման ազատության կայացման համար հարկավոր է շուտափույթ եւ արդյունավետ հետաքննություններ իրականացնել այդ գործերով, բացահայտել եւ պատժել մեղավորներին:  

 

Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները իր հնարավորությունների շրջանակներում, գործածելով իր լծակները, ազդելով Հայաստանի իշխող վարչակազմի վրա, կօգնի Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ու հանրությանը լուծել վերոհիշյալ խնդիրները:

 

Հարգանոք`

 

Հարավային կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան անդամ-կազմակերպություններ

 

Միքայել Դանիելյան, Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիա

Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

Միքայել Շահինյան, Ժողովրդավարությունն այսօր ՀԿ 

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Արտակ Զեյնալյան, Իրավաբաններն ընդդեմ բռնության ՀԿ

Մամիկոն Հովսեփյան, Փինկ-Հայաստան

Մելիսա Բրաուն, Շահխաթուն (Քաղբանտարկյալների կանայք)

Էվելինա Գյուլխանդանյան, Սոցիոսկոպ սոցիալական հետազոտությունների եւ խորհրդատվական կենտրոն

Լարա Ահարոնյան, Հայաստանի կանանց ռեսուրս կենտրոն

 

ՀԳ.

Նամակը հանձնվել է ԱՄՆ պետական քարտուղարին հուլիսի 5-ին` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ


2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter