Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԵԱՀԿ-ն կիսում հայաստանյան հասարակական կազմակերպությունների եւ հեռարձակողների մտահոգությունները

 

02 | 06 | 2010 | 16:10 | Հայտարարություն

 

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը կոչ է անում վերանայել հեռարձակման մասին ՀՀ օրենսդրության փոփոխությունների նախագիծը` լրատվամիջոցների բազմակարծությունը խթանելու նպատակով:
 
Վիեննա. 1 հունիսի, 2010թ.

 

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր Հայաստանի իշխանություններին կոչ է արել Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը համապատասխանեցնել ԵԱՀԿ և եվրոպական չափանիշներին` նախքան նախագծի վերջնական ընդունումը:
 
'Եթե նախագիծն ընդունվի ներկայիս տեսքով, այն չի երաշխավորի հեռարձակման ոլորտում բազմակարծությունը: Նախագծով նաև չի հաջողվել ամուր հիմքեր ստեղծել  թվայնացման գործընթացի համար, - նշել է Միյատովիչը: Լավ նախագիծը կարող է պաշտպանել հեռարձակողների անկախությունը` դրանով իսկ նպաստելով ԶԼՄ-ների ազատությանը` միևնույն ժամանակ խթանելով մրցունակ և տնտեսապես կայուն հեռարձակման դաշտի ստեղծմանը Հայաստանում':
 
Միյատովիչը նշել է, որ վերջերս Հայաստան կատարած իր այցի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է իրեն, որ իր գրասենյակի և քաղաքացիական հասարակության առաջարկությունները հաշվի կառնվեն նախագիծը վերջնական տեսքի բերելուց առաջ: Միյատովիչը ողջունել է այն փաստը, որ նախագիծը քննարկվել է խորհրդարանի կազմակերպած հանրային լսումների ընթացքում:
 
Ս.թ. մայիսի 20-ին Հայաստանի Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը` այն հանրությանը ներկայացնելուց քիչ անց: Չորս օր անց` նախքան խորհրդարանական լսումները, Միյատովիչի գրասենյակը տրամադրեց օրենքի նախագծի մասին փորձագիտական կարծիք` մանրամասնելով մտահոգություն ներկայացնող մի շարք խնդիրներ: Փորձագիտական կարծիքը, որը ներկայացվել է Հայաստանի իշխանություններին, նաև ներառում է առաջարկություններ լրամշակումների համար:
 
Ըստ փորձագիտական վերլուծության նախագծում առկա թերությունների թվում են հետևյալ խնդիրները.
 
- Նախագիծը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ) այլևս չի պարտավորեցնում հիմնավորել հեռարձակման լիցենզիայի համար ներկայացված դիմումները մերժելու պատճառները:
 
- Անորոշ ժամանակով հետաձգում է թվային հեռարձակման համար մասնավոր մուլտիպլեքսորների ստեղծման հնարավորությունը` միևնույն ժամանակ պահանջելով, որպեսզի 2013թ. հուլիսի 20-ին դադարեցվի անալոգային հեռարձակումը: Սա կարող է խախտել մրցակցության կանոնները:
 
-  Օրինագիծը ՀՌԱՀ-ի ներկայիս պարտականություններից հանում է տարին առնվազն մեկ անգամ հաճախականությունների պլանը հրապարակելու պարտականությունը: Սա լիցենզավորման և մրցույթների ընթացակարգերը, ինչպես նաև մուլտիպլեքսների հստակ կարողությունը և թիվը անորոշ է դարձնում և տարբեր մեկնաբանությունների և բյուրոկրատական հայեցողության ենթակա:
 
- Հստակ կաննոններ չի պարունակում արբանյակային, բջջային և ինտերնետային հեռարձակման վերաբերյալ` փորձելով տեսաձայնային լրատվամիջոցների ծառայությունների բոլոր ձևերն ու տեսակները դնել ՀՌԱՀ-ի լիցենզավորման  կամ թույլտվությունների խիստ ռեժիմի ներքո:
 
- Սահմանափակում է հեռուստաալիքների թիվը` առանց որևէ մեկնաբանության; և
 
- Չի համապատասխանում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության և նշանակման միջազգային չափանիշներին:


2010

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter