Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



ԱՄՆ պետական դեպարտամենտը հրապարակեց Մարդու իրավունքների մասին իր զեկույցը

 

12 | 03 | 2010 | 17:00 | Զեկույց

 

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի Հայաստանին վերաբերվող մասի  նախաբանում ասվում է.

 

Հայաստանը շուրջ 3.2 միլիոն բնակչությամբ սահմանադրական հանրապետություն է:
 

Սահմանադրությամբ նախատեսվում է ընտրվող նախագահ ու միապալատ օրենսդիր կառույց (Ազգային ժողով): Երկրում գործում է բազմակուսակցական քաղաքական համակարգ: Նշանակալի խախտումներով անցած 2008թ. փետրվարի նախագահական ընտրություններն ու դրա հաջորդած բողոքի ցույցերի բռնի ցրումը, որի արդյունքում մահվան 10-ը դեպք գրանցվեց, շարունակեցին հող պատրաստել քաղաքական ճգնաժամի համար, որը տարվա ընթացքում մնում էր մեծամասամբ չլուծված և արդյունքում կային մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումներ:


2008թ. ապրիլին Սերժ Սարգսյանը` Հայաստանի հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պաշտոնապես ստանձնեց նախագահի պաշտոնը` փոխարինելով Ռոբերտ Քոչարյանին: ՀՀԿ-ն շարունակում էր գերակա դիրք զբաղեցնել Ազգային ժողովի իշխանական կոալիցիայում, որի կազմում ներառված չորս կուսակցությունների թիվն ապրիլի 27-ին նվազեց և դարձավ երեք, երբ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) դուրս եկավ կոալիցիայից` արտաքին քաղաքականության վերաբերյալ տարաձայնությունների պատճառով:

 

Քաղաքացիական իշխանություններն ընդհանուր առմամբ արդյունավետ հսկողություն են ապահովել անվտանգության ուժերի նկատմամբ, սակայն անվտանգության ուժերի որոշ ներկայացուցիչներ, լինելով քաղաքացիական առաջնորդների հրամանատարության ներքո, շարունակել են անպատժելիորեն թույլ տալ մարդու իրավունքների ոտնահարումներ: Իշխանությունները սահմանափակել են իշխանությունն ազատ փոխելու քաղաքացիների իրավունքը Երևան քաղաքի ավագանու ընտրություններում: Տարվա ընթացքում իշխանությունները քաղաքացիների նկատմամբ, հատկապես նրանց, ում կառավարությունը համարել է քաղաքական ընդդիմադիր, կիրառել են կամայական ձերբակալություններ, կալանավորումներ ու ազատազրկում իրենց քաղաքական գործունեության համար. երկարատև նախնական կալանքը մնացել է խնդրահարույց:


Իշխանությունները շարունակել են կիրառել հալածանքներ և դիմել են միջամտության բյուրոկրատական միջոցների` քաղաքական ընդդիմադիրներին ահաբեկելու և հաշվեհարդար տեսնելու համար: Իշխանություններն ուժ են կիրառել`ցրելու քաղաքական ցույցերն ու զսպելու այն քաղաքացիներին, ովքեր ցանկացել են իրազեկել դրանց մասին: Ոստիկանությունը ծեծի է ենթարկել նախնական կալանքի տակ գտնվողներին և որոշ դեպքերում չի ապահովել գործընթացի իրավաչափությունը: Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)և ոստիկանությունը մարդու իրավունքների ոտնահարման ենթադրյալ դեպքերում գործել են անպատիժ: Չնայած վերանորոգման աշխատանքներին ու նոր կառույցների շինարարությանը` բանտերը շարունակել են մնալ ծանրաբեռնված ու անառողջ պայմաններում: Իշխանությունները մերժել են արդար դատաքննության 2 քաղաքացիների իրավունքը: Լրատվամիջոցները, հատկապես հեռարձակող լրատվամիջոցները կիրառել են ինքնագրաքննության բարձր մակարդակ, և իշխանությունները շարունակել են սահմանափակել բազմակարծությունը լրատվամիջոցների շրջանում, այդ թվում` հայտարարելով ժամանակավոր դադար հեռարձակման լիցենզիաների տրամադրման հարցում: Եղել են բազմաթիվ հարձակումներ լրագրողների վրա և կառավարությունը հազվադեպ է պարզել կամ քրեական հետապնդում իրականացրել մեղավորների նկատմամբ:

 

Իշխանությունները սահմանափակել են հանրահավաքների ազատությունը` մերժելով հայցվող վայրերում ցույցեր կազմակերպելու քաղաքական ընդդիմության բազմաթիվ հայտեր, և հաճախ կանխել են քաղաքացիների ինքնաբուխ հավաքները: Շարունակել է լայն տարածում ունենալ կոռուպցիան, և իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարելու վճռական ջանքեր չեն գործադրել: Իշխանություններն ու օրենքները սահմանափակել են կրոնական ազատությունը: Նաև գրանցվել են հաղորդումներ կանանց նկատմամբ բռնությունների ու ամուսնական բռնությունների, մարդկանց թրաֆիքինգի, հաշմանդամների և համասեռամոլ անձանց նկատմամբ խտրականության մասին

 

Զեկույցի Հայաստանին վերաբերվող մասն ամբողջությամբ հայերեն ներկայացված է այստեղ PDF ձեւաչափով:

 

Զեկույցի Ադրբեջանին վերաբերվող մասն այստեղ է` անգլերեն.

http://www.state.gov/g/drl/rls/hrrpt/2009/eur/136020.htm 


2010
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter