Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Բաց նամակ իրավապաշտպաններին եւ ՀՀ գլխավոր դատախազին

 

25 | 03 | 2010 | 15:00 | Բաց նամակ

 

Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի կալանավոր՝

Մուշեղ Պատվականի Հովհաննիսյանից

 

Նախօրոք ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ չարաշահել Ձեր ժամանակը, քանի որ այն ինչ գրելու եմ, փորձելու եմ անել մանրակրկիտ ձեւով, քանի որ ժամանակի ընթացքում համոզվել եմ, որ իմ շուրջը կատարվող բոլոր գործողությունները պատահականության արդյունք չեն եւ հիմնված են կողմնակալ եւ շահադիտական գործողությունների վրա:

 

Ես քրեական դատավարության օրենսդրությանը համապատասխան, պատշաճ իրավական ընթացակարգեով կալանքի ժամկետի երկարացման բոլոր որոշումներից հետո սպառել եմ իմ դեմ կատարվող ապօրինի գործողությունների դեմ բողոքարկելու հնարավորությունները, սակայն՝ անարդյունք: Անտարբերությունն ու անօրինականությունը ստիպեցին ինձ դիմել ծայրահեղ` ինձ համար մինչ այդ անընդունելի միջոցի` հացադուլի. 21.09.09թ.-20.10.09թ., եւ ստիպված դուրս եկա հացադուլից ծայրաստիճան ծանր վիճակում, որպեսզի կարողանամ վերականգնել մրոտած անունս եւ Աստծո կամքով հասնել արդարության:

 

Գաղտնիք չէ, որ այսօր Գյումրի քաղաքում տիրում է հովանավորչության, անձեռնմխելիության եւ անպատժելիության մթնոլորտ:

Ես մի քանի անգամ դիմել եմ լրատվամիջոցներին, ընտրելով այնպիսի  լրատվամիջոցներ, որոնց վրա իմ համոզմամբ, չեն կարողանա ներգործություն ունենալ, հավատացել եմ այդ լրատվամիջոցների անաչառությանը եւ ազատությանը. (Ազատություն ռադիոկայան 40/26-3դ-հ-27, Արմենիա հ/ը 40/26-3դ-հ-28, ԳԱԼԱ հ⁄ը 40/26-3դ-հ-25, Ժամանակ թերթ 40/26-3դ-հ-26):

Կասկած ունեմ, որ իմ դիմումների մեծ մասը չի հասել հասել հասցեատերերին:

 

Արձագանքել է միայն ԳԱԼԱ ՀԸ-ն, որոնց ես դիմել եմ դիմումս դրսից ուղարկելով եւ, որը լուսաբանել է հացադուլս ու այս դեպքը:

 

Ըստ ինձ ներկայացրած մեղադրանքի,

2008թ-ի նոյեմբերի 17-ից, հանդիսանալով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի Շիրակջրմուղկոյուղի ՓԲԸ-ի ջրաչափերի տեխնիկական վերահսկողության եւ կարգաբերման ենթաբաժնի աշխղեկ, նույն թվականի նոյեմբերի 22-ին եւ 27-ին համապատասխան պահանջագրերով, ընկերության պահեստից ստացել եմ իմ վստահությանը հանձնված ընդհանուր առմամբ 600 հատ  Արազեն ՍՊԸ արտադրության GSD տեսակի ջրաչափական հանգույց, որից թվով 139 ջրաչափական հանգույցը տեղադրվել է Գյումրի քաղաքում եւ հարակից համայնքներում՝ ներկայացնելով դրանց վերաբերյալ համապատասխան ցուցակներ, իսկ 11 հատ հանգույց հետ է վերադարձվել ընկերությանը, մնացած 450 հատը ես` Մ.Հովհաննիսյանս հափշտակելու միջոցով յուրացրել եմ, Շիրակջրմուղկոյուղի ՓԲԸ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 4 950.000 դրամի նյութական վնաս:

 

Փաստի առթիվ  27.05.2009թ-ին  Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր. 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

15.08.2009թ. որոշում է կայացվել ինձ որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ իմ նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

 

25.08.2009թ. ինձ հայտնաբերել եւ տեղափոխել են Արթիկ ՔԿՀ:

 

26.08.2009թ. ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 179 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով եւ խափանման միջոցը ընտրվել է կալանքը:

 

Ապա մինչ օրս եւս 3 անգամ երկարացվել է իմ կալանքի ժամկետը եւ մինչ օրս գտնվում եմ Դատապարտյալների հիվանդանոցում:

 

Նախեւառաջ հիմնավորեմ վերը նշված խայտառակ ու անգրագետ մեղադրանք արտահայտությունս իրավական տեսանկյունից.

  1. Մեղադրանքում նշվում է, որ ես հանդիսանում եմ Շիրակջրմուղկոյուղի  ՓԲԸ-ի աշխղեկ:

 

Այնինչ ՀՀ քր. դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջների խախտմամբ՝ սույն քր. գործում բացակայում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված փաստաթուղթը՝ ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:

  1. Սույն թվականի նոյեմբերի 22-ին եւ 27-ին ստացել եմ համապատասխան   պահանջագրերով 600 հատ ջրաչափ, որից 139 հատը տեղադրել եմ

 

Այնինչ քրեական գործում բացակայում է ՀՀ աշխ. օրենսգրքի 85-րդ հոդ. 3-րդ մասով նախատեսված փաստաթուղթը՝ որն ինձ թույլ կտար անցնել աշխատանքի, եւ  նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթուղթը, որի համաձայն ինձ ծանոթացվել է իմ աշխատանքի բնույթը եւ աշխատանքի պայմանները, չկա աշխատանքը կարգավորող որեւէ այլ իրավական ակտ:

  1. 450 հատ ջրաչափ յուրացրել է ՓԲԸ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 4 950.000 դրամի նյութական վնաս:

 

Այնինչ, անկախ բոլոր փաստաթղթերի բացակայությունից, որը, եթե միամտաբար անվանենք անփութության, անգրագիտության եւ այլնի արդյունք, ապա այս փաստաթղթերի բացակայությունը, որոնցով պետք է հաստատվեր եւ հիմնավորեր ինձ ներկայացրած մեղադրանքը՝ համապատասխան պահանջագրերով ընկերության պահեստից ստացել է իրեն վստահված 600 հատ հանգույց` ջրաչափական, պատճառելով նյութական վնաս-անանուն է:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 240 հոդվածի 1-ին մասը նախատեսում է Լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիրը, որի համաձայն, պետք է ինձ հետ կնքված լիներ գրավոր պայմանագիր, որտեղ պետք է նշված լինեին նյութական այն արժեքները, որոնք կապված լինեին դուրս գրման, ընդունման, պահպանման, տեղափոխման, օգտագործման կամ առքուվաճառքի հետ, բայց այդպիսի պայմանգիր չկա ոչ իրականում ոչ գործի նյութերում:

 

Ես ներկայացրել եմ երկու գերատեսչություններից ստացված տեղեկանքներ, որոնց համաձայն, քր. դատ. օր. 35 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 2-րդ ու 3-րդ մասերով, բացառում էր իմ նկատմամբ քրեական հետապնդում կամ քրեական գործի վարույթ իրականացնելը:

 

Առաջին տեղեկանքը ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեից էր այն մասին, որ ես չեմ հանդիսանում Շիրակջրմուղկոյուղի ՓԲԸ-ի աշխատակից: Իսկ երկրորդ տեղեկանքն ՀՀ աշխատանքի տեսչությունից էր այն մասին, որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ ես չեմ հանդիսանում Շիրակջրմուղկոյուղի ՓԲԸ-ի աշխատակից:

 

Տվյալ դեպքում նախաքննական մարմինը պարտավոր էր քրեական գործ հարուցել իմ դեմ կեղծ հայտարարություն տված անձի դեմ` համաձայն քր. օր. 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով (սուտ մատնություն):

 

Սույն գործի պատվիրատու՝ Շիրակջրմուղկոյուղի ՓԲԸ առեւտրի բաժնի պետ՝ Սիմոն Բաբկենի Պողոսյանը, նախապես հանցավոր համաձայնության գալով Շիրակի մարզի քննչական վարչության քննիչ՝ Արա Դարբինյանի հետ, տվեց կեղծ բացատրություն, որպեսզի հիմնավորեն եւ իմ դեմ մեղադրանք դարձնեն, շարունակեց հանցագործությունների շարքը սուտ ցուցմունք տալով (քր. օր. 338 հոդ. 2-րդ մասի  3-րդ կետի հատկանիշներով), ծառայողական լիազորությունները չարաշահելով (քր. օր. 214 հոդվածի 1-ին, 2-րդ կետերով) եւ պաշտոնական կեղծիքներ կատարելով՝ (քր. օր. 314 հոդ. 2-րդ կետի հատկանիշներով):

Քննիչ՝ Արա Դարբինյանը, շարունակելով գործընկերոջ հանցագործությունների շարքը, շինծու մեղադրանք կազմեց եւ թաքուն հետախուզում հայտարարեց, որն ինձ համար դարձավ խափանման միջոցը որպես կալանք ընտրելու դատարանի որոշման հիմք, իբր տասն օր ինձ հետախուզելուց հետո գտան, այնինչ իրենց հրավերով ես գնացել էի Գյումրի եւ այնտեղ ինձ, որպես հետախուզման արդյունքում բացահայտված` ձերբակալեցին, եւ, այդպիսով, ինձ ապօրինաբար զրկեցին ազատությունից: Արթիկ ՔԿՀ ինձ տեղափոխելու առաջին իսկ օրվանից քննիչ Արա Դարբինյանի միջնորդությամբ ինձ զրկեցին զանգի եւ տեսակցության իրավունքից:

 

Նախաքննական մարմնին ես ներկայացրել եմ ձայներիզ, որտեղ Սիմոն Պողոսյանը, ոչ թե հորդորում է պատճառած նյութական վնասը վերականգնել, այլ խնդրում է ինձ կեղծել որոշ փաստաթղթեր, որպեսզի ինքը կարողանա խուսափել ԿՀԴՊ-ի 6-րդ վարչության ստուգումներից:

 

Սիմոն Պողոսյանը, հասկանալով, որ ինձ չի կարող ներքաշել իր կեղտոտ գործերի մեջ, հանձնարարել էր իր աշխատակցին՝ Ֆյոդրին, ինձ նախազգուշացնել, խրատել եւ խորհուրդ տալ, որ ում անունն ուզում եմ տամ, միայն Սիմոնին հանգիստ թողնեմ: Այս 2-րդ ձայներիզը ես նույնպես ներկայացրել եմ քննիչին:

 

Սակայն քննիչ՝ Արա Դարբինյանի անպատժելիության համոզվածությունը այն գագաթնակետին է, որ անգամ այսօրինակ ծանրակշիռ փաստարկները հաշվի չառավ, ավելին, առ այսօր ապացույցներ կեղծելով, որոնում է, թե էլ ի՞նչ հանցագործություն կարող է ինձ մեղսագրել:

 

Այսպիսով քննիչ՝ Արա Դարբինյանը խախտելով քրեադատավարական օրենսգրքի 7-րդ հոդ. 1-ին եւ 2-րդ մասի, 11 հոդ. 4-րդ եւ 5-րդ մասի, 6-րդ հոդ. 1-ին եւ 3-րդ կետի եւ 35 հոդ. 2-րդ եւ 3-րդ մասի պահանջները կատարել է հանցագործություն քր. օր. 349 հոդ. 2-րդ մասով, 334 հոդ. 1-ին մասով, 314 հոդ. 2-րդ մասով, 308 հոդ. 2-րդ մասով, 110 հոդ. 1-ին մասով, 348 հոդ. 3-րդ մասով եւ 336 հոդ. 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

 

Ես ՀՀ քրեադատավարական օրենսգրքի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ըստ պատշաճի բողոքարկել եմ իմ նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունների դեմ, սակայն անօգուտ:

 

Ստորեւ առանձնացված ներկայացնում եմ այն բոլոր քայլերը, որոնք ձեռնարկել եմ արդարության հասնելու համար, բայց ապարդյուն:

 

Առանձին ցանկանում եմ նշել, որ 13.10.2009թ., երբ ինձ Արթիկ ՔԿՀ-ից հացադուլի հետեւանքով ծայրաստիճան ծանր վիճակում տեղափոխեցին ՀՀ ԱՆ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ, երբ արդեն բժշկական եզրակացությամբ համարվում եմ հաշմանդամ, առ այսօր քննիչները չեն եկել ինձ մոտ եւ քննչական գործողություններ չեն կատարել: Փաստորեն 3 անգամ, առանց հիմքերի դատարանը երկարացրել է իմ կալանքի ժամկետը:

 

Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է դուրս գալ այս կարուսելից, որը ղեկավարում է Սիմոն Պողոսյանը, եւ, որին մասնակցում են Շիրակի մարզի դատախազ՝ Դավիթ Սարգսյանը եւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները եւ Շիրակի մարզի քննչական վարչության քննիչ՝ Արա Դարբինյանը:

Ի՞նչ անել` չգիտեմ: ՀՀ Սահմանադրության 30.1-ի համաձայն փոխե՞մ քաղաքացիությունս, թե՞ միգուցե դիմեմ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությանը՝ հորդորելով պաշտպանել ազգը ներքին թշնամուց:

 

Մուշեղ Հովհաննիսյանի գործի ժամանակագրությունը կալանավորումից սկսած. 

 

25.08.09թ.

Կալանավորում

26.08.09թ.

Մեղադրանք առաջադրվեց առանց փաստերը ստուգելու (հետախուզմամբ՝ բերման ենթարկելու վերաբերյալ), սահմանափակվեց զանգը, տեսակցությունը: Դատավոր Շ.Հակոբյան, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

28.08.09թ.

Վերաքննիչ դատարան` դիմում-բողոք (խափանման միջոցը փոխելու վերաբերյալ) դատավոր Մանուշակ Պետրոսյանը մերժեց այն:

31.08.09թ.

Բացարկի միջնորդություն դատախազ Դ.Սարգսյանին` ընդդեմ քննիչ

Արա Դարբինյանի: Վերահսկող դատախազ Ա.Հովհաննիսյանը մերժեց

09.09.09թ.

Ոստիկանապետ Ա.Սարգսյանին` դրամի շորթման պահանջի վերաբերյալ 19.12.09թ. ներքին անվտանգության վարչության պետ  ինք. ծք բաժնի պետ Հ.Բաղդասարյանից պատ.՝ Արա Դարբինյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, գործը ուղարկվել է ՀՀ ՔԳՎ:

09.09.09թ

Դիմում ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանին: Պատասխանը ստացվել է բանավոր` կգրենք Գլխավոր դատախազին:

16.09.09թ.

Ազգային ժողովի նախագահ Հ.Աբրահամյանին դիմում կոռուպցիայի եւ չինովնիկների անգործության մասին, պատասխան` 23.09.09թ., այն մասին, որ դիմումս ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն: 29.09.09թ. Ազգային ժողովի դիմումի հիման վրա գործն ուղարկվել է Գլխավոր դատախազության կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիոն գործերի վարչության պետ Ա.Աշրաֆյանին: Նա էլ նյութերը ուղարկել է Շիրակի մարզի դատախազին: Վերջինս էլ` քննիչին (վերաքննություն):

17.09.09թ.

Վճռաբեկ դիմում-բողոք, մնացել է անպատասխան:

21.09.09էթ

21.09.09թ-ից մինչեւ 20.10.09թ. ներառյալ հացադուլ: 13.10.09թ-ին տեղափոխեցին Երեւան` Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ վիճակը ծանր ախտորոշմամբ:

22.09.09թ.

Ազատություն ռադիոկայան նամակ  հղել, այն մնացել է անարձագանք, ապա ուղարկվել է նյութերի փաթեթ, որը տեղ չի հասել, մնացել է անպատասխան:

22.09.09թ.

Չորրորդ իշխանություն թերթին նամակ է հղել, նյութերի փաթեթ է ուղարկել որը տեղ չի հասել, մնացել է անպատասխան:

22.09.09թ.

Ժամանակ թերթին նամակ է ուղարկել, որը չի հասել: Կրկնակի ուղարկվել է փաթեթ՝ հոդված է տպագրվել թերթում:

22.09.09թ.

ԳԱԼԱ ՀԸ-ին դիմում է հղվել:

22.09.09թ.

Արմենիա ՀԸ նամակ է ուղրկել: Տեղ չի հասել:

01.10.09թ.

Միջնորդություն` գործը կարճելու վերաբերյալ: Մերժվել է:

01.10.09թ.

Միջնորդություն քրեական գործ հարուցելու մասին (Ս.Պողոսյանի նկատմամբ), հանձնվել է իրեղեն ապացույց: Մերժվել է բանավոր:

01.10.09թ.

Միջնորդություն դատախազ Դ.Սարգսային, քրեական գործը կարճելու մասին: Մնացել է անպատասխան:

05.10.09թ.

ՀՀ Նախագահին դիմում է հղվել: 07.10.09թ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կ.Կարապետյանից` գրություն է ստացվել այն մասին, որ դիմումս ստացել է:

06.10.09թ.

Կալանքի ժամկետը երկարացման մասին դատարանի որոշում: Դատավոր` Շ.Հակոբյան:

09.10.09թ.

Վերաքննիչ դիմում-բողոք 26.11.09թ.: Վերաքննիչ դատարանը մերժեց դիմումի ժամկետանց լինելու պատճառաբանությամբ ժամկետանց է: Դատավոր Ս.Չիչոյան

09.11.09թ.

Վճռաբեկ դիմում-բողոք, մերժվեց սուտ պատճառաբանությամբ` չի ուղարկվել պատճենը:

08.12.09թ.

Կալանքի ժամկետը երկարացվեց: Դատավոր` Էդ.Մանուկյան, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

12.12.09թ.

Վերաքննիչ բողոք, դատավոր Ս.Չիչոյան մերժեց:

09.01.10թ.

Վճռաբեկ բողոք: Մնացել է անպատասխան:

15.01.10թ.

Գործի եւ ունեցած նյութերի փաթեթը հանձնվել է ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատ Ի.Զաքարյանին, խնդրանք այն մասին, որ ստուգումներ անցկացնեն Շիրակջրմուղկոյուղի ՓԲԸ-ում եւ միջնորդեն, որ գործը քննի ՀՀ ԿԱ ԱԱԾ-ն:

15.01.10թ.

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանին, խնդրանք այն մասին, որպեսզի գործը քննվի ՀՀ ԿԱ ԱԱԾ-ն: Պատասխանել է, թե դա իրենց գործառույթի մեջ չի մտնում:

09.02.10թ.

Փաթեթը հանձնվեց ՀՀ ԿԱ ԱԱԾ-ին, խնդրվել է, որ գործը քննեն իրենք` համաձայն Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 13-րդ հոդվածի: 15.02.10թ., պատասխան է ստացվել այն մասին, որ գործը չի մտնում ՀՀ ԿԱ ԱԱԾ իրավասությունների մեջ, դիմումը ուսումնասիրվել է եւ ուղարկվել ՀՀ Ոստիկանություն 19.02.10թ.: Դիմումը հասցեագրված ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենին, ստացվել է, քննարկվել է եւ ուղարկվել ՆՍՎ Հ.Բաղդասարյանին, վերջինս էլ ՀՀ ՔԳՎ:

22.02.10թ.

Երկամսյա կալանքը նորից երկարացնելու մասին որոշում: Դատավոր` Մ.Սարոյան, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

26.02.10թ.

Վերաքննիչ դիմում-բողոք, նույն խնդրանքով` փոխել խափանման միջոցը, որպեսզի կարողանա հավասար պայմաններում ապացուցել անմեղությունը:

 

Ներկայումս մի քանի հիվանդություններ ունի. նաեւ քրոնիկական, վիճակն` անկայուն:


2010
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter