Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի եզրակացությունը ՀՌԱՀ

Չափորոշիչների մասին

 

12 | 05 | 2010 | 20:30 | Եզրակացություն

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահից խնդրել էր իրեն տրամադրել վերջերս հաստատված եւ ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցված Էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչներ-ի վերաբերյալ հետեւյալ տեղեկությունները.

 

  1. Հիշյալ չափորոշիչների 3-րդ կետի ա) ենթակետում հիշատակված ազգային գործիչների ցանկը եւ մշակութային ժառանգության նկարագրությունը կամ ցանկագրությունը:

  2. Հիշյալ չափորոշիչների 3-րդ կետի բ) ենթակետում հիշատակված ազգային եկեղեցու կողմից քարոզվող արժեքների ցանկը:

  3. Հիշյալ չափորոշիչների 3-րդ կետի գ) ենթակետում հիշատակված բարոյական նորմերի ցանկը:

  4. Հիշյալ չափորոշիչների 3-րդ կետի դ) ենթակետում հիշատակված հանցագործ աշխարհի բարքերի եւ վարվելաձեւերի ցանկը եւ/կամ նկարագիրը:

 

Հանձնաժողովի նախագահ Գ.Ամալյանը ապրիլի 19-ին պատասխանել է տեղեկության հարցմանը:

 

Պատասխանը ստորեւ մեջբերվում է ամբողջությամբ:

 

Ի պատասխան Ձեր 13.04.2010թ. թիվ 1/2010 հարցման, տեղեկացնում եմ, որ իրավական ակտերում օգտագործվող բոլոր բառերն ու արտահայտությունները չէ, որ ենթակա են սահմանման ձեւով նկարագրության կամ ցանկագրման: Կան հասարակության կողմից համընդհանուր ընկալում ստացած հասկացություններ եւ արտահայտություններ, որոնք սահմանումների կարիք չունեն: Իրավական ակտերում բառերը եւ արտահայտությունները սահմանվում կամ նկարագրվում են միայն այն դեպքերում, եթե դրանք տվյալ իրավական ակտում կիրառվում են համընդհանուր ընկալումից տարբերվող իմաստով: Նույն այս տրամաբանությամբ բազմաթիվ միջազգային եւ հայաստանյան իրավական ակտեր (Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա, ՀՀ Սահմանադրություն եւ այլն) հաճախ հիշատակում են հանրության բարքերը, մշակութային արժեքները կամ բարոյականությունը, որոնք հասկանալու եւ կիրառելու համար սահմանումների եւ ցանկագրումների կարիք չկա, այլ բավական է քաղաքացու հանրակրթական մակարդակը: Առհասարակ ցանկագրում հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն կարող է լինել սպառիչ եւ հաստատուն: Ճիշտ այդպես հնարավոր չէ  ցանկագրել բնության մասին պատկերացումները եւ գիտելիքները կամ ժողովրդական կենցաղն իր դրսեւորման տարբեր ձեւերով, որոնք համարվում են մշակութային ժառանգության մաս: Ելնելով վերոգրյալից` հայտնում եմ.

ազգային գործիչների, ազգային եկեղեցու կողմից քարոզվող արժեքներ, բարոյական նորմերի եւ հանցագործ աշխարհի բարքերի եւ վարվելաձեւերի ցանկեր Ձեզ չեն կարող տրամադրվել նման ցանկերի բացակայության եւ առհասարակ դրանց ստեղծման անհնարինության պատճառով: Ինչ վերաբերում է մշակութային ժառանգության նկարագրությանը, ապա առաջարկում ենք Ձեր այս հարցի պատասխանը գտնել Մշակութային օրենսդրության հիմունքների մասին/ հրապարակված է  ՀՀՊՏ 57 (232), 25.12.2002թ./ եւ Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին /հրապարակված է ՀՀՊՏ 55 (721), 04.11.2009թ./ ՀՀ օրենքներում, իսկ մշակութային ժառանգության ցանկագրություն ստանալու համար դիմեք ՀՀ մշակույթի նախարարություն, քանի որ վերջինս է վարում մշակութային ժառանգության առարկաների (օբյեկտների) պետական ցուցակները: (պատասխանի ավարտը)

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը, ուսումնասիրելով այս պատասխանը, եւ այնտեղ հիշատակված օրենսդրական ակտերը, մեկնաբանում է, որ

 

1. ՀՌԱՀ-ը որպես կարգավորող մարմին անկարող է իրավական գնահատականներ տալ հեռուստառադիոհաղորդումներում իր հաստատած Էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչներ-ով (այսուհետ Չափորոշիչներ) նախատեսված` ազգային գործիչերին, մշակութային ժառանգությունը վարկաբեկող եւ նսեմացնող հնարավոր դրվագներին, որովհետեւ չի տիրապետում այս հասկացությունների ցանկերին եւ/կամ ցանկագրությանը:

 

2. ՀՌԱՀ-ը որպես կարգավորող մարմին անկարող է իրավական գնահատականներ տալ հեռուստառադիոհաղորդումներում իր հաստատած Չափորոշիչներ-ով նախատեսված` ազգային եկեղեցու կողմից քարոզվող արժեքների նսեմացնող եւ վարկաբեկող հնարավոր դրվագներին, որովհետեւ չի տիրապետում այս արժեքների նկարագրությանը:

 

3. ՀՌԱՀ-ը որպես կարգավորող մարմին անկարող է իրավական գնահատականներ տալ հեռուստառադիոհաղորդումներում իր հաստատած չափորոշիչներ-ով նախատեսված` բարոյական նորմերի ժխտման հնարավոր դրվագներին, որովհետեւ չի տիրապետում այդ նորմերի նկարագրությանը:

   

4. ՀՌԱՀ-ը որպես կարգավորող մարմին անկարող է իրավական գնահատականներ տալ իր հեռուստառադիոհաղորդումներում հաստատած չափորոշիչներ-ով նախատեսված` հանցագործ աշխարհի բարքերի եւ վարվելաձեւերի` հասարակության մեջ տարածման հնարավոր դրվագներին, որովհետեւ չի տիրապետում այդ բարքերի եւ վարվելաձեւերի նկարագրությանը:    

 

5. Վերոհիշյալ չորս հանգամանքներին ՀՌԱՀ-ը տեղյակ է, բայց հավակնում է Չափորոշիչների ներդրման միջոցով չափած-չափորոշած ունենալ հեռուստառադիոհաղորդումները: Իսկ դա անհնարին է անել առանց աչքի առաջ ունենալու ընդհանրական-տեսական (ինչպես այսօրինակ քննադատություններն են եւ իրենց ինքնապաշտպանությունը) եւ ապագա կոնկրետ չափումների առիթներով հնարավոր ծագող վեճերը` հեռարձակող-ՀՌԱՀ մակարդակում եւ հեռարձակող-դատարան-ՀՌԱՀ մակարդակներում: Երկրորդ մակարդակում վեճերի հավանականությունը չնչին է, որովհետեւ հեռուստառադիոընկերությունները տեղյակ են, որ նման վեճերի դեպքում հայաստանյան դատարանները արարադատություն իրականացնելու փոխարեն վերահաստատելու են ՀՌԱՀ դիրքորոշումը: Այս գիտելիքը հեռարձակողներին կանխավ դնում է ինքնագրաքննության մեջ եւ ստիպում իրենց հեռարձակումների բովանակությունը համապատասխանեցնել ՀՌԱՀ որոշում կայացնող(ներ)ի ճաշակին, կամքին, տրամադրությանը, ցանկություններին եւ մյուս հարակից հանգամանքներին: Այսպիսով Չափորոշիչների գոյությունը սոսկ հեռարձակողների բովանդակային կարգավորման իրավականության նմանակում է եւ գրաքննության շղարշ:

 

6. ՀՌԱՀ-ի հետ համաձայնելով, որ իրավական ակտերում օգտագործվող բոլոր բառերն ու արտահայտությունները չէ, որ ենթակա են սահմանման ձեւով նկարագրության կամ ցանկագրման, համարում ենք, որ տարրական եւ տրամաբանական անհրաժեշտություն է ցանկացած ոլորտի կարգավորման չափորոշիչների հայտարարման փաստաթղթում կամ համապատասխան հավելվածներում ունենալ գոնե այդ չափորոշիչների հասկացությունների նկարագրական, չափագրական եւ/կամ ցանկագրական սահմանումները: Հակառակ դեպքում ուղղակի անհնարին կլինի չափորոշել` չափել չափելիքը, այս դեպքում` ստուգել հեռուստառադիոհաղորդումների համապատասխանությունը ՀՌԱՀ-ը ընդունած եւ հայտարարած չափորոշիչներին: Օրինակ. եթե ինչ-որ իրավական ակտով սահմանում է միջքաղաքային ավտոմոբիլային ճանապարհներում մեկ երթեւեկելի գոտու նվազագույն լայնության ապահովումը որպես չափորոշիչ եւ չի սահմանում, թե այդ լայնությունը կոնկրետ ինչքան պիտի լինի, որպեսզի հնարավոր շինարար, վերահսկիչ կամ դիտարկող մարմինը (լինի այն պետական, համայնքային կամ ոչպետական) կարողանա կառուցել կամ ստուգել, համապատասխանու՞մ է, կոնկրետ ճանապարհի լայնությունը սահմանվածին, թե՞ոչ, եւ ամենագլխավորը, որպեսզի հնարավոր լինի անվտանգ երթեւեկություն ապահովել, ապա այդ նորմին հետեւել եւ պահպանել այն ուղղակի անհնարին կլինի, արդյունքում կարող է ստացվի ճանապարհ, ուր ամեն օր պատահարներ լինեն, կամ չլինեն: Այս օրինակի դեպքում, հնարավոր կարգավորող կամ վերահսկիչ մարմինը, կամ հստակ չափամիավորների` բոլորի համար միանշանակ ընկալելի եւ առանց այլասացությունների ու այլաբանությունների մեկնաբանվող հասկացությունների կարիք կունենա, կամ պիտի առաջնորդվի կոնկրետ չափող անձանց կոնկրետ գիտելիքներով, աշխարհայացքով, քմահաճույքով, տրամադրությամբ եւ այլն: Այս կոնկրետ օրինակի դեպքում չափորոշիչ սահմանող իրավական ակտում հարկավոր է հստակ նշել կոնկրետ տեսակի ճանապարհի կոնկրետ լայնությունը թեկուզ առավելագույն եւ նվազագույն սահմաններով եւ` կոնկետ չափի միավորներով, այսքան սմ կամ` մետր, կամ մեկ այլ բան, պայմանով, որ այն միանշանակ ընդունվի ամենքի կողմից` ե´ւ չափողի ե´ւ շինարարի, ե´ւ ճանապարհն օգտագործողի: Այս դեպքում է, որ սմ եւ մետր հասկացությունները իսկապես կարիք չունեն սահմանման ձեւով նկարագրության կամ ցանկագրման, որովհետեւ դրանք ժամանակին եւ իր տեղում սահմանվել են եւ այս հասկացությունների մասին հնարավոր վրիպում, սխալ, բազմակարծություն` կախված դրանց հետ գործ ունեցողների ճաշակից, տրամադրությունից, աշխարհայացքից կամ թեկուզ գիտելիքից, անհնարին է: Անգամ, եթե չափողը գիտելիք չունի սմ, վայրկյան, կգ հասկացությունների մասին, իրավական ակտը դրանից չի տուժի, կտուժի այդ ակտը կիրարկողը: Այս օրինակը ամենայն դյուրությամբ կարելի է վերաձեւակերպել նաեւ ՀՌԱՀ խնդրո առարկա չափորոշիչների վերոհիշյալ դրվագների վրա եւ ակնհայտորեն կերեւա, որ դրանցով անհնարին է չափորոշել այն, ինչ հավակնում են կարգավորել: Կամ ՀՌԱՀ-ը չափորոշելու է այնպես, ինչպես կոնկրետ չափող կամ ստուգող պաշտոնյաները (աշխատակիցները) իրենց գիտելիքների, աշխարհընկալման, նախասիրություն-ների, դաստիարակության, հավատքի, դավանանքի, եւ բազմաթիվ այլ հանգամանքների եւ գործոնների հանրագումարային ազդեցությամբ կոնկրետ հեարձակողի կոնկերտ հեռուստառադիոհաղորդման պարագայում հարմար կգտնեն կամ` այդ հանգամաներից թեկուզ մեկի չնչին փոփոխության դեպքում` հարմար չեն գտնի, դրանից բխող ակնհայտորեն հնարավոր խտրականությամբ հանդերձ:

 

Չափազանց մեկ առարկայական օրինակ. ազգային գործիչ հասկացությունը, կարող է լինել թերեւս միայն ինչ-որ հուշամեդալի անվանման եւ նկարագրության իրավական ակտում, որ կարող է շնորհել այսինչ մարմինը` պետական կամ ոչ-պետական: Բայց սահմանել, որ ազգային գործիչներին չի կարելի վարկաբեկել կամ նսեմացնել առանց սահմանելու այս գործիչների ցանկը, նշանակում է ստիպել հեռուստառադիոհեռարձակողներին կռահել, թե տեսնես ում են Գ.Ամալյանն ու ՀՌԱՀ-ը համարում ազգային գործիչներ, որոնց չի կարելի վարկաբեկել եւ նսեմացնել, եւ ում` ոչ, որ երեւի կարելի է վարկաբեկել եւ նսեմացնել: Կրոնական եւ եղեղեցական գործիչները ազգային գործիչնե՞ր են արդյոք այս Չափորոշիչներով, թե՞ չեն, Նիկողայոս Մառն ու Ֆրիտյոֆ Նանսենը ազգային գործիչնե՞ր են, Սերգեյ Մերկուրովն ու Իգոր Նովիկովը ազգային գործիչնե՞ր են, գուցե միայն քաղաքական ակնառու հաջողությունների հասած գործիչներն են, որ ըստ ՀՌԱՀ Չափորոշիչների ազգային գործիչներ են, իսկ ի՞նչ ասել է ակնառու հաջողությունների հասա՞ծ, ազգային գործիչնե՞ր են արդյոք Գետադարձ կաթողիկոսն ու Վարազդատ թագավորը, ՀՀ ԱԺ պատգամավորները ազգային գործիչնե՞ր են, իսկ նախորդ գումարման ԱԺ պատգամավորնե՞րը, իսկ Մուղդուսի՞ն, Խանջյանը, Ժիրինովսկին, Շիրակի մարզպետը, Ս.Կասյանը, Շահումյանը, Ղուկաս Ղուկասյանը: Ոստիկանապետը, գլխավոր դատախազը, Սահմանադրական դատարանի նախագահը ազգային գործիչնե՞ր են, նրանց ենթակա ոստիկանապետերը եւ դատախազները, Հայաստանում դատավոր աշխատող մարդի՞կ : Մեկի համար` այո, մյուսի համար` ոչ: Ոչ մեկի կարծիքն այս եւ հարանման հազարավոր դեպքերում այնպես կարեւոր չէ, որքան ՀՌԱՀ կարծիքը, որովհետեւ այս մարմինն է, որ կարող է պատժել ազգային գործիչներին հեռուստառադիոհաղորդումներում վարկաբեկող եւ նսեմացնող հեռարձակողներին: Բայց քանի դեռ ՀՌԱՀ-ը, ըստ իր պատասխանի, իրավական տեսանկյունից տեղյակ չէ, թե ովքեր են ազգային գործիչներ, իսկ ովքեր` ոչ, հեռարձակողները կռահելու են, թե ովքեր են ազգային գործիչների եւ, ովքեր` ոչ ազգային գործիչների խմբերում: Իսկ թե ինչպես են նրանք կռահում, հայտնի է. նրանց կռահումները պիտի լինեն ՀՌԱՀ կարծիքի սահմանադաշտում եւ նրանց կռահումները պարտավոր են փոփոխվել այնպես, որ միշտ մնան ՀՌԱՀ փոփոխական կարծիքի սահմանադաշտում: Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը սա կոչում է ինովացված գրաքննություն:

 

Չվարկաբեկել եւ չնսեմացնել հասկացությունների ՀՌԱՀ հնարավոր մեկնաբանության մասով խնդիրները նույնպես լուրջ են. կարելի՞ է արդյոք վարկաբեկել կամ նսեմացնել ճշմարտությամբ, իսկ բազմակարծությա՞մբ, կարելի՞ է արդյոք նսեմացնել կամ վարկաբեկել փաստերի շարադրմամբ, կարելի՞ է փաստերի հիման վրա կարծիք ունենալ գործչի մասին, հնարավո՞ր է, որ այս կարծիքին գործիչը համաձայն լինի, իսկ  ՀՌԱՀ-ը համարի, որ այն նսեմացնող է եւ վարկաբեկիչ, հնարավո՞ր է, որ կարծիքը սխալ լինի, եւ էլի այսպիսի տասնյակ հարցերի մի այնպիսի փունջ, որոնց պատասխանները բարոյագիտական են, փիլիսոփակայան, բայց ոչ կարգավորող հանձնաժողովի քննարկման առարկա:

 

Այստեղ բերված խնդրո առարկա մյուս չափորոշիչների մասին հեշտությամբ կարելի է ասել նույնն, ինչ ասվեց ազգային գործիչներին չվարկաբեկելու եւ չնսեմացնելու  վերաբերյալ:                                   

 

7. Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը, որոշակի վերապահումներով իր համաձայնությունն է հայտնում ՀՌԱՀ պատասխանի այն մտքին, թե Առհասարակ ցանկագրում հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն կարող է լինել սպառիչ եւ հաստատուն: Համարում ենք, որ կարելի է ցանկագրել անգամ այն փաստական կամ տեղեկատվական պաշարը, որը սպառիչ չէ, եւ հնարավոր է, որ կանխավ իմանանք, որ այդ ցանկը համալրվելու է, այսինքն հատատուն էլ չէ, փոփոխական է, կարող է համալրվել, կրճատվել կամ խմբավորվել (օրինակ գրադարանում գրքերի շարքը ցանկագրելիս, եթե իմանանք, որ հեղինակի ստեղծագործություններից կոնկրետ գրքեր չունենք, բայց իմանանք, որ այդպիսիք գոյություն ունեն, չցանկագրե՞նք եղածը, սպասենք մի յոթանասունհինգ տարի` մինչեւ ունենանք պակաս գրքերը եւ ապա միայն ցանկագրե՞նք): Սա վերապահումների մասով: Բայց տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ ՀՌԱՀ-ը վերոհիշյալ մտքին տիրապետելով, համարձակվել է ցանկագրել անչափահաuների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաuտիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները: Այսինքն, այդ անելիս համարել է, որ այդ չափորոշիչները սպառիչ են եւ հաստատուն: Բայց, եթե իրականում այդպես լիներ, նույն հանձնաժողովը մի քանի տող անց չէր գրի, թե ազգային գործիչների, ազգային եկեղեցու կողմից քարոզվող արժեքներ, բարոյական նորմերի եւ հանցագործ աշխարհի բարքերի եւ վարվելաձեւերի ցանկեր Ձեզ չեն կարող տրամադրվել նման ցանկերի բացակայության եւ առհասարակ դրանց ստեղծման անհնարինության պատճառով: Ստացվում է, որ հանձնաժողովը, բացի բուն հարցմանը պատասխանելուց (տեղեկությունների առկայության դեպքում` տրամադրել, իսկ բացակայության դեպքում` մերժել դրանց դրամադրումը), զբաղվել է պատճառաբանությունների ձեռնածությամբ: Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը անիմաստ է համարում վերլուծել այդ պատասխանի այլ հակասական եւ երկիմաստ մտքերը:

 

8. Չափորոշիչների վերոհիշյալ ակնհայտ անորոշությունների պարունակած սպառնալիքների մասին հեռուստառադիոհեռարձակողների գրեթե համատարած լռությունը վկայությունն է այն բանի, որ նրանք ընդհանուր առմամբ հաշտ են ե´ւ այդ չափորոշիչների գոյության, ե´ւ դրանցով իրենց գործունությունը կարգավորելու առաքելություն ու լծակներ ունեցող մարմնի հետ: Սակայն այդ հաշտությունը չի կարող արդարացնել այդօրինակ խորամանկ եւ խնդրահարույց կարգավորող փաստաթղթի գոյությունը, որովհետեւ հեռարձակողների օգտագործած հաճախականությունները հանրային եւ ոչ թե մասնավոր սեփականություն են, իսկ ՀՌԱՀ-ը հանրային միջոցներ օգտագործող հիմնարկ է: Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը չափազանց վտանգավոր է համարում այն հանգամանքը, որ այս երկու խումբ հանրային ունեցվածքի տիրապետողները եւ կառավարիչները հանրային միջոցներն օգտագործում են ոչ թե հանրության տեղեկատվական կարիքների բավարարման համար, այլ հենց դրա դեմ:

 

9. Պատմության, հարկատուների եւ հեռարձակողների առաջ բարեխիղճ լինելու համար, հարկ է, որ ՀՌԱՀ-ը շուտափույթ նախաձեռնի Չափորոշիչների կասեցման, ապա` բոլոր շահագրգիռ կողմերի ազնիվ մասնակցությամբ դրա վերանայման, հիմնովին վերամշակման եւ տրամաբանված փոփոխությունների գործընթացը:

 

12 մայիսի, 2010

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ 


2010
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter