Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ղրղզստանը դիտարկվեց, հերթը Հայաստանինն է

 

12 | 05 | 2010 | 20:30 | Ռեպորտաժ

 

Version in English

 

ՄԱԿ, Համընդհանուր պարբերական դիտարկում-Universal Periodic Review (UPR)

Համընդհանուր պարբերական դիտարկումը (Universal Periodic Review (UPR)) ՄԱԿ-ի նախաձեռնած նոր մեխանիզմներից է, որը նպատակը ՄԱԿ-ի անդամ 192 երկրներում մարդու իրավունքների իրավիճակի ամփոփումն է քառամյա պարբերականությամբ: ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 2006 թվի 60/251 բանաձեւով ստեղծված այս համակարգը որոշակի ժամանակացույցով հաշվետվության է կանչում երկրներին: Տարեկան գումարվում է դիտարկումների 3 նստաշրջան, յուրաքանչյուր նստաշրջանում լսում են 16 երկրի իրավիճակ: Նստաշրջանները գումարվում են Ժնեւում` Ազգերի պալատում: Դիտարկումների առաջին շրջանը սկսվել է 2008-ին եւ ավարտվելու է 2011-ին: Համընդհանուր պարբերական դիտարկումների (UPR) այս համակարգը տակավին նոր լինելով, մեծամասամբ անհայտ է լայն հասարակությանը, եւ շատ տերմիններ ու հասկացությունենր կարիք ունեն հանգամանալից մեկնաբանության եւ պատշաճ թարգմանությունների: Այս նոր իրավապաշտպան մեխանիզմով ՄԱԿ-ը հնարավորություն է ստեղծել հետեւելու, թե ինչպես են երկրները կատարում իրենց պատավորությունները մարդու իրավունքների ոլորտում;

 

Համընդհանուր պարբերական դիտարկումների (UPR) մեխանիզմը նոր է եւ նման չէ որեւէ այլ միջազգային կառույցում գործող դիտարկումների համակարգի: Համընդհանուր պարբերական դիտարկումը (UPR) հենվում է (1) ազգային զեկույցին, որ ներկայացնում է ՄԱԿ անդամ պետությունը, (2) ՄԱԿ հաշվետվությունների կոմպիլիացիաներին, (3) այլ համապատասխան շահառուների` հասարակության կառույցների, Մարդու իրավունքների ազգային եւ տեղական կազմակերպությունների, ակադեմիական եւ հետազոտական կենտրոնների, առաջարկություններին եւ այլընտրանքային դիտարկումներին: Նստաշրջանների լիագումար նիստերին, որոնք ձեւով ինտերակտիվ քննարկումներն են, կարող են մասնակցել բոլոր երկրները, ունենալ մեկական ելույթ կամ չունենալ: Յուրաքանչյուր նիստը տեւում է առավելագույնը 3 ժամ, որի ժամանակարգը հետեւյալն է. ժամանակացույցով հաստատված կոնկրետ երկրի զեկույցը, որը չպիտի գերազանցի 9700 բառը (եւ տեւում է մոտ 20-25 րոպե), երկրների կարճ ելույթները` յուրաքանչյուրը ոչ ավելի քան 2 րոպե տեւողությամբ: Այդ ելույթները որպես կանոն պարունակում են ողջույնի եւ շնորհակալական խոսքեր, հարցեր եւ առաջարկություններ: Կախված այն հանգամանքից, թե որ երկիրն է ելույթ ունենում կոնկրետ երկրի դիտարկման կապակցությամբ, այդ ելույթը կարող է լինել կատեգորիկ բարեկամական, լի բարեմաղթանքներով, ողջույններով, աջակցության պատրաստակամությամբ եւ զանազան սիրալիրություններով, կամ լինել խիստ քննադատական, այդ երկրում տեղի ունեցած կամ տեղի ունեցող մարդու իրավունքների աղաղակող ոտնահարումների մասին մերկացնող եւ նախատինք պարունակող հարցերով եւ իրավիճակը շտկելուն ուղղված բավականին կոնկրետ գործողությունների առաջարկություններով (recommendations):

 

Դիտարկվող պետության զեկույցից հետո տեղի ունեցող ելույթները որպես կանոն սպառում են երկուական րոպեները, եւ որոշ դեպքերում գերազանցում են դրանք: Եթե առաջին նստաշրջանի ժամանակ` 2008-ին Համընդհանուր պարբերական դիտարկումների (UPR) ենթարկված երկրների վերաբերյալ ՄԱԿ անդամ երկրները ունեցել են միջին հաշվով 30-ական առաջարկություն-հանձնարարական, ապա 6-րդ նստաշրջանի ժամանակ դիտարկված բոլոր 16 երկրները ստացել են ընդհանուր առմամբ ավելի քան 2000 առաջարկություն` յուրաքանչյուրի վերաբերյալ ավելի քան 120 առաջարկություն: Ակնհայտ է, որ Համընդհանուր պարբերական դիտարկումների (UPR) այս նորաստեղծ համակարգը զարգանում է բավականաչափ մեծ քայլերով: Դիտարկման նիստի 3 ժամերի ընթացքում դիտարկվող երկրներին հնարավորություն է տրվում համառատ պատասխաններ ներկայացնել նաեւ մինչեւ նստաշրջանը այլ երկրներից ստացված գրավոր հարցադրումներին եւ այդ նպատակով զեկուցող երկրները, բացի իրենց բուն զեկույցը, կարող են մի քանի անգամ խոսք ստանալ: Դիտարկման ընթացքը հեշտացնելու համար այդ պրոցեսը նիստի ժամանակ կառավարում են երկրների ներկայացուցիչներից կազմված եռյակները` տրոյկաները:

 

Դիտարկվող երկրները պարտավոր են պատասխանել բոլոր առաջարկություններին, միաժամանակ իրենց երկրներում իրավիճակի փոփոխության կամ բարելավմանն ուղղված առաջարկություներն անվերապահորեն ընդունելու պարտավորություն չունեն, կարող են ընդունել որպես պարտավորություն եւ կարող են մերժել: Դրա հետ մեկտեղ, առաջարկությունների մի մասն այնպիսին է, որ պետությունները օբյեկտիվորեն դրանք չընդունել չեն կարող, օրինակ երեխաների աշխատուժի չարաշահումը արգելելու մասին, երեխաներին պատերազմների ժամանակ չօգտագործելու վերաբերյալ, լրագրողների նկատմամբ հալածանքի կամ սպանությունների դեպքերի հետաքննությունների առաջարկները եւ այլն: Այսօրինակ առաջարկությունների մերժումը պետությունների համար աննպաստ մեկնաբանությունների եւ կերպարի վնասման իրական ռիսկեր է պարունակում: Նիստի ընթացքում արված բանավոր եւ դրանից առաջ ստացված առաջարկությունների ընդունել/չընդունելու վերաբերյալ որոշումները կայացվում են 3-4 ամսվա ընթացքում:

 

Համընդհանուր պարբերական դիտարկումը (UPR) քառամյա գործընթաց է, որի գագաթնակետը զեկուցումների եւ ինտերակտիվ քննարկումների նստաշրջաներն են Ժնեում: Մնացած ամբողջ ժամանակահատվածը երկրների` իրենց ստանձնած պարտավորությունների կատարումն է մարդու իրավունքների խնդիրների լուծման ուղությամբ, մինչեւ հաջորդ Համընդահանուր պարբերական դիտարկում, երբ հարկավոր կլինի զեկուցել, թե ինչ է արվել անցած 4 տարիների ընթացքում:

Ադրբեջանի Համընդհանուր պարբերական դիտարկումը Universal Periodic Review (UPR) տեղի է ունեցել 2009-ի սկզբին, իսկ Վրաստանի դիտարկումը լինելու է 2011-ի սկզբին` 11-րդ նստաշրջանում: Հայաստանի եւ Թուրքիայի Համընդհանուր պարբերական դիտարկումը (UPR) տեղի է ունենալու այժմ Ժնեւում ընթացքող 8-րդ նստաշրջանի շրջանակներում` Հայաստանինը մայիսի 6-ին, իսկ Թուրքիայինը` մայիսի 10-ին:

 

Այժմ Ժնեւում ընթացքող 8-րդ նստաշրջանում ետ խորհրդային տարածքից դիտարկվում են 2 երկրի իրավիճակ` Ղրղզստան եւ Հայաստան:

 

Ղրղզստան

Ղրղզստանի անունից հիմնական զեկուցող` արդարադատության նախարարի տեղակալ Յիլդիզ Մամբետալիեւան մայիսի 3-ի նիստում ՄԱԿ անդամ երկրներին ներկայացրեց, որ իշխանությունները քաղքացիական հասարակության հետ մշակել է ժողովրդավարության վերադարձի ծրագիր, անցկացվելու են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաեւ Սահմանադրության փոփոխման համար` հանրաքվե:

 

Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալ Այբեկ Թուրգանբաեւը, խոսելով խոսքի եւ մամուլի ազատություն խնդիրների մասին, նշեց, որ վերջերս Ղրղզստանը ավտորիտար երկրների շարքը դասվեց: Հիմա ամենամանրակրկիտ հետաքննություն է տարվում Ալմաթիում սպանված Ղրղզստանցի լրագրող Գենադի Պավլյուկի 2009 թվի դեկտեմբերի 22-ի սպանության գործով: 2005-2010թթ. 34 զանազան հանցագործություն է արձանագրվել լրագրողների հանդեպ: 6 դեպերի առնչությամբ քրեական գործերի հարուցումը մերժվել է, 28 դեպքում քրեական գործեր են հարուցվել. սպանություններ, հափշտակում, առողջությանը հասցված վնաս` մահացու ելքով եւ այլն: Այդ գործերից 16-ը բացահայտվել են, որոնցից 13-ն արդեն ուղարկվել են դատարան, 13 այլ գործեր կարճվել են ապացույցների բացակայության հիմքերով: Դատախազի տեղակալը հավաստիացնում էր, որ բոլոր միջոցառումները կկիրառվեն մեղավորներին բացահայտելու եւ պատժելու համար;

Ղրղզստանի ՄԻ պաշտպան Թուրսունբեկ Ակունը պատմեց, որ երկրի սահմանադրությամբ երաշխավորված է խոսքի եւ տեղեկատվության ազատությունը, երկրում կա 1500 անուն թերթ ու ամսագիր, մի քանի տասնյակ հեռուստատեսություն եւ ռադոկայան, քննադատվում են ինչպես գործող, այնպես էլ նախկին իշխանությունները: Լրագրողների սպանությունների հետաքննությունները տանում են նախկին իշխանությունների կողմը: Ազատություն ռադիոկայանը նախկին իշխանությունների ժամանակ հեռարձակման դժվարությունների հանդիպեց: Նախկին իշխանությունը նախաձեռնեց ԶԼՄ-ների վերագրանցում, ինչը բարդացրեց մի շարք լրատվամիջոցների աշխատանքը, կոշտ հսկողություն էր սահմանվել 7 հեռարձակողների նկատմամբ: ՄԻ պաշտպանը հավաստիացրեց, որ իր գրասենյակը հսկում է, որ չոտնահարվեն լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքները:

 

Ղրղզստանի դիտարկան առիթով ելույթ ունեցած ավելի քան 80 երկրների ներկայացուցիչները կարեւում էին երեխաների եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնահարցերը, մանկահասակ աղջիկներին ամուսնության նպատակով փախցնելու եւ ընտանեկան բռնությունների հիմնախնդիրները, միկրովարկերի հնարավորության հարցը փոքր գործարարության եւ գյուղատնտեսության զարգացման համար, հաշմանդամների ինտեգրացիայի հիմնահարցը: Ստորեւ ներկայացվում են մի քանի երկրների ելույթները Ղրղզստանի Համընդհանուր պարբերական դիտարկման ժամանակ;

 

Նորվեգիան նշեց, որ իշխանությունները պարտավոր են հրապարակայնորեն դատապարտել ապրիլի 7-ի բռնությունենրը, որոնք հանգեցրին մարդկային զոհերի:

Գերմանիան առաջարկեց սահմանադրական բարեփոխումներն անցկացնել այնպես, որ ապահովվի դատարանների անկախությունը, հատուկ վարժանքներ իրականացնել ոստիկանությանը եւ բանակին քաղաքացիների իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունք դաստիարակելու ուղղությամբ եւ համարժեք ուժի կիրառման գիտելիքներ տալու համար:

 

Հնդկաստանը նշեց, որ Ղրղզստանում բնակչության 35 տոկոսը մնում է աղքատության շեմից ցած ինչը լուրջ մարտահրավեր է երկրի համար:  

 

Ռուսաստանը, նշելով որ Ղրղզստանի հետ իրեն կապում են երկար տարիների բարեկամական կապերը, եւ այդ երկիրը ժողովրդավարության կառուցման երկար ճանապարհ է անցել, իր ելույթը սահամանփակեց բարեմաղթանքների, իրավիճակի շուտափույթ կայունացման ցանկությամբ:

 

Ֆրանսիան մտահոգություն հայտնեց Ղրղզստանում տեղի ունեցած բռնությունների եւ խոշտանգումների մասին, հարցրեց, թե ինչ միջոցներ է ձեռնարկում երկիրը այս ամենին վերջ տալու համար, առաջարկեց մեկուսարաններում եւ բանտերում այս ամենի դեմն առնելու համար դիտարկումների համակարգ ներդնել: Նաեւ հարցրեց, թե կոնկրետ ինչպես են պայքարում խոսքի ազատության դեմ իրականացվող բռնություններին վերջ տալու համար;

 

Հունգարիան առաջարկեց հավաքվեի մասին օրենքը համապատասխանեցնել միջազգային նորմերին, եւ վերջ տալ երեխաների աշխատանքի չարաշահումներին:

Սլովենիայի կարծիքով Ղրղզստանի իշխանություններին հիմնականում չի հաջողվել բացահայտել լրագրողների դեմ իրականցված հանցագործությունները: Լրագրողների մի մասը ուղղակի արտագաղթել է: Տեղեկատվության ազատության դեմ ոտնձգություններ են եղել, ինտերնետ հրատարակչությունների դեմ գրաքննություն է իրականացվել Ղրղզստանում: Խնդրեց պատասխանել, թե ինչ միջոցառումներ են իրականացվում ժամանակավոր կառավարության կողմից կրոնի եւ մամուլի ազատության ապահովման համար;

 

Պաղեստինը Ղրղզստանի ուշադրությունը հրավիրեց երեխաների եւ կանաց իրավունքների պաշտպանության վրա:

 

Իսպանիան առաջարկեց ՀԿ-ների մասին օրենքը վերափոխել այնպես, որ հասարակական կազմակերպությունները ավելի պաշտպանված լինեն, խոսեց նաեւ մարդկանց անհետացումների խնդրի մասին;

 

Անգոլան շեշտեց անվճար առողջապահական համակարգի ներդրման անհրաժեշտությունը Ղրղզստանում:

 

Հորդանանին մտահոգում էր հաշմանդամների իրավունքների պաշտպանության հիմնահարցը, կոչ արեց Ղրղզստանին միանալ հաշմանդամների իրավունքներին վերաբերվող ՄԱԿ փաստաթղթերին; Հորդանանն առաջարկեց աղջիկների ամուսնության նվազագույն տարիք սահմանել օրենքով:

 

Միացյալ Թագավորությունը մտահոգություն հայտնեց Ղրղզստանում տեղի ունեցած բռնությունների բռնկումների, մամուլի եւ խոսքի ազատության նկատմամբ մասին; Առաջարկեց ապահովել բոլոր միջոցները կայանալիք հանրաքվեն եւ ընտրությունենրը միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու համար, ինչպես նաեւ` ԶԼՄ-ների ու լրագրողների նկատմամբ բռնությունների բացառման ուղղությամբ եւ ապաքրեականացնել վիրավորանքն ու զրպարտությունը:  

 

Կանադան մտահոգություն հայտնեց առ այն որ երկրում ԶԼՄ-ներ են փակվել;  

 

Հայաստանը միակն է, որ չսպառեց իր ունեցած 2 րոպե ժամանակը եւ 102 վայրկյանում կարողացավ ողջունել Ղրղզական պատվիրակությանը, շնորհակալություն հայտնել տրամադրված տեղեկությունների համար, առաջարկեց աշխատել մարդու իրավունքների պաշտպանության, աղքատության նվազեցման եւ խոցելի խմբերի պաշտպանության ու յուվենալ օրենսդրության մշակման եւ ներդրման ուղղությամբ:

 

Հաջորդիվ

 

Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման նիստը սկսվելու է մայիսի 6-ին Երեւանի ժամանակով ժամը 17:30-ին (Ժնեւում` 14:30): Այս լսումները ուղիղ հեռարձակվում են ինտերնետով հետեւյալ հասցեով, http://www.un.org/webcast/unhrc/index.asp:

Դատելով Հայաստանին հղված նախնական հարցերի ծավալից եւ դրանցում բարձրացված խնդիրներից նիստը բավականաչափ հետաքրքիր է լինելու: Միայն Ադրբեջանը նախնական գրավոր 14 հարցադրում է հղել Հայաստանին: Հայաստանի զեկույցի տեքստը, բոլոր նախնական գրավոր հացադրումները եւ շահառու խմբերի զեկույցների հանրագումարը ներկայացված է այստեղ. http://www.ohchr.org/EN/HRBodies/UPR/PAGES/AMSession8.aspx

 

Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկան թեմայով թվով 17 ոչ կառավարական կազմակերություններ եւ կազմակերպությունների միավորումներ զեկույցներ են հղել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին: Այդ զեկույցների հանրագումարը նույնպես ներառնվում է պարբերական դիտարկման փաստաթղթերում:

 

Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը ներկա է դահլիճում արդեն առավոտյան նիստի կեսից` երբ դիտարկվում էր Քենիայի իրավիճակը;

 

Լեւոն Բարսեղյան


2010
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter