Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Օպե, էսի վճորովի ա, կամ, թե ինչու բնապահպանության նախարարությունը հարցումներին չի պատասխանում ըստ էության 

 

01 | 09 | 2010 | 14:00 | Հարցում 

 

ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ,

ՀՀ քաղաքացի Լեւոն Բարսեղյանից

 

Հարգելի պարոն Հարությունյան,

 

2009 եւ 2010 թվականներին ես, Սեւանա լճափնյա տարածքների մասին տեղեկություններ ստանալու նպատակով, Ձեզ 4 հարցում եմ հղել (18 hուլիսի, 5 հոկտեմբերի, 10 նոյեմբերի, 2009թ., եւ 20 հունվարի, 2010թ.-հարցումները տեսեք կից հավելվածում): Առաջին երկուսին ի պատասխան ստացել եմ 2009 հոկտեմբերի 14-ով թվագրված N 0001518, 5/08/1320-09 գրությունը, որում մասնավորաբար ասվում է. Միաժամանակ, ըստ ՀՀ կառավարության 18.12.2008թ., թիվ 1563-Ն որոշման 10-րդ կետի` լողափերի կազմակերպման համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվող հողամասերի մակերեսների գումարային չափը չի կարող գերազանցել լողափի գոտու ընդհանուր տարածքի 80 տոկոսը` մնացած հատվածում ապահովելով հանրության կողմից լողափի անարգել օգտագործման հնարավորությունը:: 2010 թվի փետրվարին ստացել եմ 2010 թվի փետրվարի 2-ով թվագրված 5/08/50146-10 գրությունը, որում ասվում է, թե. Սեւան ազգային պարկի տարածքում հողատարածքի վարձակալության 1044 պայմանագիր է կնքված, ընդհանուր 1466,4 հա-ի համար, որից 1111,4 հա-ը` հանգստի գոտի կազմակերպելու եւ 355-ը` տնտեսական գործունեություն ու գյուղատնտեսություն ծավալելու նպատակով: ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ՀՀ կառավարության 10.12.2009 թվականի Սեւան ազգային պարկի հողամասերն անհատույց օգտագործման հանձնելու պայմանագրերի մասին որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով պիտի ուսումնասիրի Սեւան ազգային պարկի տարածքի հողամասերի մասին կնքված պայմանագրերը եւ դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: Աշխատանքային խմբի ուսումնասիրությունների ավարտից հետո պատկերը կհստակեցվի եւ հնարավոր կլինի ամբողջական եւ լիարժեք տեղեկություն տրամադրել Ձեզ: (պատասխանի ավարտը)    

 

Պարոն նախարար, վերլուծելով մի կողմից` իմ հղած 4 հարցումների եւ Ձեր ուղարկած երկու պատասխանների ժամանակագրությունը, իսկ մյուս կողմից` ինձ հետաքրքրած տեղեկությունների եւ Ձեր տրամադրած տեղեկությունների բովանդակությունները, համարձակվում եմ կարծիք հայտնել, թե Ձեր ղեկավարած նախարարությունում, հարցումներիս պատասխանելու պահին անտեղյակ են եղել ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջներին (տեղեկության հարցումներին պատասխանելու ժամկետների եւ տեղեկությունների տրամադրման մասին դրվագները): Կամ էլ որոշակի անհասկանալի դիտավորությամբ փորձում են խուսափել ինձ այն տեղեկությունները տրամադրելուց, որոնք ուղղակի հարցնում եմ իմ հարցումներով:

 

Այսպես. առաջին հարցմամբ ես հարցրել եմ Սեւանա լճի անվճար` հասարակության համար անխոչընդոտ մատչելիության ափերի մասին ճշգրիտ տեղեկություններ, իսկ Ձեր աշխատակազմի ղեկավարն իր պատասխանում ինձ պատմում է, թե ինչ է գրված ՀՀ Ջրային օրենսգրքի 23-րդ հոդվածում` յուրաքանչյուր ոք ռեկրեացիոն նպատակներով իրավունք ունի ազատորեն եւ անվճար օգտագործել բնական մակերեւութային ջրային ռեսուրսները եւ դրան հարակից տարածքները այնինչ, ինձ էլ, Ձեզ էլ հայտնի է, որ Սեւանա լճի բոլոր հնարավոր լողափերին անվճար մոտենալ գրեթե անհնարին է, որովհետեւ կողքիդ են հայտնվում մաշված արեւայրուքով, ռետինե ոտնամաններով եւ կարճ շալվարներով պարմանիք, ու ինքնատիպ բարբառով հայտարարում. օպե, էսի վճորովի ա (եղբայր, սա (լողափն ի նկատի ունեն) վճարովի է): Անձամբ Ձեզ` Ձեր պաշտոններն զբաղեցնելու տարիներին հազիվ թե մոտեցած լինեն, եթե անգամ լողալու այցելած լինեք Սեւանի անվճար ափեր, բայց մնացած հայ եւ զբոսաշրջիկ ժողովրդին, հավատացեք, մոտենում են ու անկտրոն գումարներ վերցնում, այլընտրանքը` վեճուկռիվն է: Հանրության եւ իմ հիշողությունը վառ է անցած տարիներին Ձեր ղեկավարած նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով, թե Սեւանա լճի ափին բազմաթիվ տեղեր կան, ուր մարդիկ կարող են գալ, լողալ, ակտիվ հանգիստ վայելել` ԱՆ-ՎԸ-ՃԱՐ: Ահա այդ անվճար տարածքների ճշգրիտ գտնվելու վայրերը ինձ, հայ եւ զբոսաշրջիկ ժողովրդի համար պարզելու համար է, որ բանուգործ թողած Ձեզ 4 տեղեկատվական հարցում եմ հղել (այս էլ` հինգերորդը): Իմ համոզմամբ` հասարակ տեղեկություններ եմ խնդրել ինձ տրամադրել, եւ չեմ ստացել իմ որոնած տեղեկությունները:

 

Ձեր առաջին պատասխանից այլեւայլ տեղեկություններ ստանալու ցանկություն ծնվեց. քանի որ անհնար եղավ ազատ տարածքները ճշտել, Ձեր ղեկավարած նախարարության աշխատակազմի ղեկավարի պատասխանն ինձ հուշեց հարցնել Սեւանի առափնյա այն տարածքների ցանկը, որոնք վարձակալության են տրված այս կամ այն անձին: Այդպիսով, եթե Դուք ինձ տրամադրեիք վարձակալված տարածքների ցանկը եւ դրանց ճշգրիտ տեղադրությունները` մնացած տարածքները կարելի կլիներ համարել քաղաքացիների համար անվճար մատչելիության տարածքներ (հասկանալի է` որոշ բացառություններով. ջրանցքների եւ ջրատարների ելքեր, մուտքեր եւ այլն): Դուք, նորից խախտելով ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքով սահմանված ժամկետները, չբարեհաճեցիք պատասխանել իմ 3-րդ հարցմանը, եւ ես, ստիպված, նորից նույն տեղեկությունները հարցրեցի չորրորդ հարցմամբ: Եւ ստացա այն պատասխանը, որ մեջբերված է այս հարցման սկզբում: Ուրեմն. ես Ձեզնից հարցնում եմ Սեւանի լճափի կոնկրետ վարձակալների ցուցակը, վարձակալման ժամկետներն ու տարածքների տեղադրությունները` իմ հարցումն ստանալու պահի դրությամբ, իսկ Ձեր ղեկավարած նախարարության աշխատակազմի ղեկավարը իր պատասխանում ինձ սկսում է  պատմել այն մասին, որ ստեղծվել է մի հանձնաժողով, որը պիտի վարձակալական պայմանագրերն ուսումնասիրի եւ` դրանց համապատասխանությունը` ՀՀ օրենսդրությանը, իսկ աշխատանքային խմբի ուսումնասիրությունների ավարտից հետո պատկերը կհստակեցվի եւ հնարավոր կլինի ամբողջական եւ լիարժեք տեղեկություն տրամադրել ինձ:  Դատելով այն հանգամանքից, որ այս պատասխանից հետո անցել է ութ ամիս, ու դեռ հնարավոր չի եղել ինձ ամբողջական եւ լիարժեք տեղեկություններ տրամադրել ինձ, համարում եմ, որ այդ հանձնաժողովը դեռ իր ուսումնասիրությունները չի ավարտել: Իսկ այդ հանգամանքը ինձ ստիպում է մտածել, թե հանձնաժողովը կարող է ուսումնասիրությունները շարունակել մինչեւ վերջին վարձակալական պայմանագրի ժամկետն սպառվի: Իրադրության ամբողջ անհեթեթությունն այն է, որ իմ հարցումն ստացող կամ պատասխանող պաշտոնյան ամենայն հավանականությամբ ուշադիր չի ընթերցել այն: Ես հարցրել էի.

1.       Այս հարցումն ստանալու օրվա դրությամբ Սեւանա լճի բոլոր այն լողափերի ցանկն ու նկարագրությունները, որոնք օրինական վարձակալության են տրամադրված անձանց: Խնդրում եմ յուրաքանչյուր դեպքում նշել վարձակալ անձի անունը կամ անվանումը, վարձակալման պայմանագրի կնքման ամիս-ամսաթիվ-տարեթիվը, վարձակալության ժամկետը, վարձակալման տրամադրված ափամերձ տարածքի (կամ ափի գծի) ճշգրիտ չափերն ու տեղադրությունը:

 

Եւ եթե ես տեղեկությունները հարցրել էի այս հարցումն ստանալու օրվա դրությամբ, ուրեմն ես չէի հարցրել հանձնաժողովի ուսումնասիրություններն ավարտելու օրվա դրությամբ: Այդ հարցումը հղելիս մտքովս չէր անցել, թե ՀՀ օրենսդրությանը չհամապատասխանող պայմանագրեր կարող են լինել այս Ազգային պարկի հետ կապված, եւ չեմ էլ կարծում, թե ՀՀ օրենսդրությանը չհամապատասխանող պայմանագիրը պայմանագիր չէ: Ներեցեք, պարոն նախարար, բայց այս տարրական բաները Ձեզ համար մեկնաբանելն ինձ որեւէ կերպ պատիվ չի բերում: Ես չեմ կամեցել ունենալ ամբողջական եւ լիարժեք տեղեկություններ, այլ ես կամեցել եմ ունենալ այն, ինչ ունեք Ձեր տնօրինման տակ որպես արդեն առկա տեղեկություն: Չեմ համարձակվում հաստատապես հայտարարել, բայց կասկած ունեմ, թե Ձեր աշխատակիցները իմ հարցումների հետ կապված զարգացումները (դրանցից առաջինին եւ երրորդին չպատասխանելը, համապատասխան տեղեկությունները չտրամադրելը) Ձեզնից գաղտնի են պահել, կամ Ձեզ պատշաճ չեն իրազեկել այդ ամենի մասին: Այս է պատճառը, որ իմ հերթական տեղեկատվության հարցումը այսպիսի ընդարձակ նախաբանով եմ ներկայացնում Ձեզ եւ այն Ձեզ եմ հղում հրապարակային` բաց: Այս դեպքում Ձեր աշխատակիցները հնարավորություն չեն ունենա թերի կամ ուշացումով պատասխաններ հղել ինձ: Իսկ եթե ես, այնուամենայնիվ, սխալվում եմ, եւ Դուք լավատեղյակ եք իմ երկու հարցումներին չպատասխանելու հանգամանքներին եւ իմ մյուս երկու հարցումներին ըստ էության չպատասխանելու զանցանքներին, խնդիրն էապես փոխվում է, եւ այդ դեպքում, գուցե, այս հարցմանն էլ ճշգրիտ պատասխան չարժե ակնկալել:

 

Երբ պետական կամ տեղական պաշտոնյաները իմ հարցումների հետ կապված խախտում են ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը, ես երկրորդ, կամ ծայրահեղ դեպքում երրորդ համանման հարցումից հետո դիմում եմ դատարան: Պատճառն այն չէ, թե ես պարզամիտ եմ այնքան, որ կարծեմ, թե մեզանում դատարանները արդարադատություն գործելուց առաջ այլ խնդիրներ չունեն եւ այսօրինակ հասարակ գործերին արագ եւ արդար վճիռներ կտան, այլ այն, որ դատական գործընթացում հաջողվում է ահագին բան պարզել, լրացուցիչ տեղեկություններ կորզել օրինազանց պաշտոնյայից, հանրային իրազեկում իրականացնել, իրազեկման արդյունքում` պատասխանող պաշտոնաների ոխերիմ բարեկամներից, նախկին եւ առկա մրցակիցներից, լավատեղյակ աղբյուրներից այլազան տեղեկություններ ստանալ (իրենք են գալիս-պատմում, զանգում են ու պատմում), մի մասը` սուտ, մյուսը` ճշմարիտ եւ այլն: Ինչո՞ւ մինչ օրս Ձեզ ուղղված իմ հարցումներին անպատշաճ պատասխաններ ստանալու համար չեմ դիմել դատարան: Պարզապես, համարել եմ, որ Դուք անձամբ լավատեղյակ չեք այս զարգացումներին եւ կամեցել եմ հասկանալ, թե տեսնես, հանրությունից այդ հասարակ տեղեկությունները գաղտնի պահելու Ձեր նախարարության ժամանակային սահմանը ո՞րն է` մե՞կ տարի, հարյու՞ր տարի, թե՞ հազար-միլիոն տարի:

 

Ամփոփելով. առաջնորդվելով ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքով խնդրում եմ ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

 

1.       Այս հարցումն ստանալու օրվա դրությամբ Սեւանա լճի բոլոր այն լողափերի ցանկն ու նկարագրությունները, որոնք օրինական վարձակալության են տրամադրված անձանց: Խնդրում եմ յուրաքանչյուր դեպքում նշել վարձակալ անձի անունը կամ անվանումը, վարձակալման պայմանագրի կնքման ամիս-ամսաթիվ-տարեթիվը, վարձակալության ժամկետը, վարձակալման տրամադրված ափամերձ տարածքի (կամ ափի գծի) ճշգրիտ չափերն ու տեղադրությունը:

2.       ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված այն աշխատանքային խմբի կազմը (անուն-ազգանուն, պաշտոն), որը ՀՀ կառավարության 10.12.2009 թվականի Սեւան ազգային պարկի հողամասերն անհատույց օգտագործման հանձնելու պայմանագրերի մասին որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով ուսումնասիրում է Սեւան ազգային պարկի տարածքի հողամասերի մասին կնքված պայմանագրերը եւ դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:

3.       ՀՀ բնապահպանության նախարարի այն հրամանի պատճենը, որով ստեղծվել է ՀՀ կառավարության 10.12.2009 թվականի Սեւան ազգային պարկի հողամասերն անհատույց օգտագործման հանձնելու պայմանագրերի մասին որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով Սեւան ազգային պարկի տարածքի հողամասերի մասին կնքված պայմանագրերը եւ դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը ուսումնասիրող աշխատանքային խումբը:

4.       Ե՞րբ է մեկնարկել այս հարցման 2-րդ եւ 3-րդ կետերում հիշատակված աշխատանքային խմբի աշխատանքը եւ ե՞րբ է նախատեսված ավարտել այդ աշխատանքը:

5.       Վերոհիշյալ աշխատանքային խումբը իր գործունեության ընթացքում, այս հարցմանը պատասխանելու պահի դրությամբ ՀՀ օրենսդրությանը չհամապատասխանող քանի՞ պայմանագիր է հայտնաբերել եւ, եթե հայտնաբերել է, ապա ո՞ր վարձակալների հետ կնքված պայմանագրերն են դրանք:  

6.       Կա՞ն արդյոք Սեւանա լճի այնպիսի ափեր կամ լողափեր, որտեղ ֆիզիկական անձանց  համար մուտքն անվճար է, կամ` մարդիկ կարող են գալ լճափ` հանգստի կամ ժամանցի, առանց որեւէ մեկին վարձ վճարելու: Եթե կան այդպիսի տարածքներ, խնդրում եմ ինձ տրամադրել բոլոր այդ վայրերի ճշգրիտ տեղադրությունների մասին տեղեկություններ` համապատասխան քարտեզներով կամ այնպիսի նկարագրություններով, որոնցով հնարավոր լինի ճշգրիտ նույնականացնել այդ վայրերը:

 

Պարոն նախարար, խնդրում եմ հաշվի առնել, որ բացի վերոհիշյալ տեղեկություններից, այս հարցումով որեւէ այլ տեղեկություն չեմ ուզում ստանալ:

 

Հարգելի պարոն Հարությունյան, հնարավորության դեպքում խնդրում եմ այդ տեղեկությունները ինձ ուղարկել իմ կամ ակումբի էլեկտրոնային հասցեներից մեկով` [email protected] կամ [email protected], կամ էլ` էլեկտրոնային կրիչի վրա` DVD-ով կամ CD-ով, ինչը հնարավորություն կտա խուսափել թղթով պատճենման ծախսերից եւ չարչարանքից: Մեր հարցրած տեղեկությունները համակարգվելու եւ տեղադրվելու են ինտերնետում` համընդհանուր մատչելիության համար:

 

Տեղեկացնում եմ, որ ՀՀ գործող օրենսդրության համաձայն, տեղեկության հարցման պատասխանը տրվում է հարցումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում: Հարցված տեղեկությունները նախապատրաստելու լրացուցիչ աշխատանքի անհրաժեշտության դեպքում, օրենքը նախատեսում է տեղեկությունների տրամադրման համար 30-օրյա ժամկետ, սակայն այս դեպքում եւս նախատեսվում է, որ հարցումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում պիտի պատասխանել հարցմանը, տեղեկացնելով, որ լրացուցիչ աշխատանք կատարելու պատճառով տեղեկությունները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում:

 

Պատրաստ եմ հոգալ հարցված տեղեկությունների պատճենման հետ կապված բոլոր ծախսերը: Նպատակահարմարության դեպքում, խնդրում եմ ինձ հաղորդել համապատասխան բանկային հաշվեհամարը եւ վերոհիշյալ նյութերի պատճենման ծախսաչափը:

 

Եթե իմ հարցրած տեղեկությունները հրապարակվել են որեւէ տեղում, խնդրում եմ հարցված տեղեկությունների փոխարեն տեղեկացնել, թե որտե՞ղ եւ ե՞րբ են հրապարակվել այդ տեղեկությունները:

 

Եթե Դուք չեք տիրապետում վերը հարցված տեղեկություններին, խնդրում եմ նշել այն աղբյուրը կամ աղբյուրները, որոնք տիրապետում են այդ տեղեկություններին:

 

Այս հարցմանը կից Ձեզ եմ ներկայացնում իմ նախորդ բոլոր հարցումներ` ուղղված Ձեզ, բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի երկու պատասխանները եւ ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի ամբողջական քաղվածքը ՀՀ ԱԺ համացանցային կայքից:

 

Հարգանքներով`

 

Լեւոն Բարսեղյան

 

Հավելված թիվ 1.

ՀՀ քաղաքացի Լ.Բարսեղյանի տեղեկութնա  թիվ 1 հարցումը ՀՀ բնապահպանության նախարարին:

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ-1

Թվագրված 18 օգոստոսի 2009

 

Պարոն Հարությունյան,

Առաջնորդվելով ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքով, դիմում եմ Ձեզ, խնդրելով ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 

1.       Կա՞ն արդյոք Սեւանա լճի այնպիսի ափեր կամ լողափներ, որտեղ ֆիզիկական անձանց  համար մուտքն անվճար է, կամ` մարդիկ կարող են գալ լճափ` հանգստի կամ ժամանցի, առանց որեւէ մեկին վարձ վճարելու:

2.       Եթե կան այդպիսի տարածքներ, խնդրում եմ ինձ տրամադրել բոլոր այդ վայրերի ճշգրիտ տեղադրությունների մասին տեղեկություններ` համապատասխան քարտեզներով կամ այնպիսի նկարագրություններով, որոնցով հնարավոր լինի ճշգրիտ նույնականացնել այդ վայրերը:

 

Պարոն Հարությունյան, եթե Դուք չեք տիրապետում վերը հարցված տեղեկություններին, խնդրում եմ նշել այն աղբյուրը կամ աղբյուրները, որոնք տիրապետում են այդ տեղեկություններին: Եթե որեւէ տեղում հրապարակվել են վերոհիշյալ տեղեկությունները, խնդրում եմ ինձ տրամադրել այդ աղբյուրների անվանումները եւ հասցեները:  

  

Հավելված թիվ 2.

ՀՀ քաղաքացի Լ.Բարսեղյանի տեղեկության թիվ 2 հարցումը ՀՀ բնապահպանության նախարարին:

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ-2

Թվագրված 5 հոկտեմբերի, 2009

 

Պարոն Հարությունյան,

Առաջնորդվելով ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքով, ես, 2009 թվի օգոստոսի 18-ին Ձեզ էի դիմել տեղեկատվության հարցմամբ, խնդրելով ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 

1.       Կա՞ն արդյոք Սեւանա լճի այնպիսի ափեր կամ լողափեր, որտեղ ֆիզիկական անձանց  համար մուտքն անվճար է, կամ` մարդիկ կարող են գալ լճափ` հանգստի կամ ժամանցի, առանց որեւէ մեկին վարձ վճարելու:

2.       Եթե կան այդպիսի տարածքներ, խնդրում եմ ինձ տրամադրել բոլոր այդ վայրերի ճշգրիտ տեղադրությունների մասին տեղեկություններ` համապատասխան քարտեզներով կամ այնպիսի նկարագրություններով, որոնցով հնարավոր լինի ճշգրիտ նույնականացնել այդ վայրերը:

Պարոն Հարությունյան, այդ հարցումը Ձեզ եմ ուղարկել օգոստոսի 18-ին ծանուցագրված նամակով, որը մուտքագրվել է նախարարություն օգոստոսի 20-ին: ՀՀ գործող օրենսդրությամբ տեղեկության հարցմանը պատասխան է տրվում այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, այնինչ մինչ օրս ես իմ հարցման պատասխանը Ձեզնից չեմ ստացել: Պարոն նախարար, խնդրում եմ ինձ տրամադրել այն նույն եւ վերը բերված տեղեկությունները, որ հարցրել էի օգոստոսի 18-ի իմ թիվ 1 հարցմամբ եւ բացի այդ, խնդրում եմ բարեհաճ լինել եւ պատասխանել, թե ինչո՞ւ մինչ օրս չեք կամեցել պատասխանել իմ նախորդ հարցմանը:

 

Հավելված թիվ 3.

 

ՀՀ բնապահպանության նախարարի պատասխանը վերոհիշյալ երկու հարցումներին

 

 

Հավելված թիվ 4.

ՀՀ քաղաքացի Լ.Բարսեղյանի տեղեկության թիվ 3 հարցումը ՀՀ բնապահպանության նախարարին:

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ-3

Թվագրված 10 նոյեմբերի, 2009

 

Հարգելի պարոն Հարությունյան,

Ձեզ հղած իմ նախորդ 2 հարցումներին ի պատասխան ստացել եմ 2009 հոկտեմբերի 14-ով թվագրված N 0001518, 5/08/1320-09 գրությունը, որում մասնավորաբար ասվում է. Միաժամանակ, ըստ ՀՀ կառավարության 18.12.2008թ., թիվ 1563-Ն որոշման 10-րդ կետի` լողափերի կազմակերպման համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվող հողամասերի մակերեսների գումարային չափը չի կարող գերազանցել լողափի գոտու ընդհանուր տարածքի 80 տոկոսը` մնացած հատվածում ապահովելով հանրության կողմից լողափի անարգել օգտագործման հնարավորությունը::

 

Պարոն Հարությունյան, առաջնորդվելով ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքով, դիմում եմ Ձեզ, խնդրելով ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 

1.       Այս հարցումն ստանալու օրվա դրությամբ Սեւանա լճի բոլոր այն լողափերի ցանկն ու նկարագրությունները, որոնք օրինական վարձակալության են տրամադրված անձանց: Խնդրում եմ յուրաքանչյուր դեպքում նշել վարձակալ անձի անունը կամ անվանումը, վարձակալման պայմանագրի կնքման ամիս-ամսաթիվ-տարեթիվը, վարձակալության ժամկետը, վարձակալման տրամադրված ափամերձ տարածքի (կամ ափի գծի) ճշգրիտ չափերն ու տեղադրությունը:

 

Պարոն Հարությունյան, եթե Դուք չեք տիրապետում վերը հարցված տեղեկություններին, խնդրում եմ նշել այն աղբյուրը կամ աղբյուրները, որոնք տիրապետում են այդ տեղեկություններին: Եթե որեւէ տեղում հրապարակվել են վերոհիշյալ տեղեկությունները, խնդրում եմ ինձ տրամադրել այդ աղբյուրների անվանումները եւ հասցեները:

  

Հավելված թիվ 5.

ՀՀ քաղաքացի Լ.Բարսեղյանի տեղեկության թիվ 4 հարցումը ՀՀ բնապահպանության նախարարին:

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ-1/2010(4)

Թվագրված 20 հունվարի, 2010

 

Հարգելի պարոն Հարությունյան,

Ձեզ 2009 թվին հղած իմ 2 հարցումներին (18 hուլիսի, 5 հոկտեմբերի) ի պատասխան ստացել եմ 2009 հոկտեմբերի 14-ով թվագրված N 0001518, 5/08/1320-09 գրությունը, որում մասնավորաբար ասվում է. Միաժամանակ, ըստ ՀՀ կառավարության 18.12.2008թ., թիվ 1563-Ն որոշման 10-րդ կետի` լողափերի կազմակերպման համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվող հողամասերի մակերեսների գումարային չափը չի կարող գերազանցել լողափի գոտու ընդհանուր տարածքի 80 տոկոսը` մնացած հատվածում ապահովելով հանրության կողմից լողափի անարգել օգտագործման հնարավորությունը::

 

Պարոն Հարությունյան, առաջնորդվելով ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքով, 2009 թվի նոյեմբերի 10-ին Ձեզ էի հղել իմ երրորդ հարցումը, խնդրելով ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

 

1.       Այս հարցումն ստանալու օրվա դրությամբ Սեւանա լճի բոլոր այն լողափերի ցանկն ու նկարագրությունները, որոնք օրինական վարձակալության են տրամադրված անձանց: Խնդրում եմ յուրաքանչյուր դեպքում նշել վարձակալ անձի անունը կամ անվանումը, վարձակալման պայմանագրի կնքման ամիս-ամսաթիվ-տարեթիվը, վարձակալության ժամկետը, վարձակալման տրամադրված ափամերձ տարածքի (կամ ափի գծի) ճշգրիտ չափերն ու տեղադրությունը:

 

Չնայած այն հանգամանքին, որ այդ հարցումը նախարարությունում մուտքագրվել է նոյեմբերի 13-ին եւ ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը նախատեսում է, որ հարցման պատասխանը տրվում է հարցումն ստանալու օրվանից հետո հնգօրյա ժամկետում, մինչ օրս ես Ձեզնից որեւէ պատասխան չեմ ստացել նոյեմբերի 13-ի իմ հարցմանը:

 

Ստիպված, նորից առաջնորդվելով ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքով, խնդրում եմ ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

 

1.       Այս հարցումն ստանալու օրվա դրությամբ Սեւանա լճի բոլոր այն լողափերի ցանկն ու նկարագրությունները, որոնք օրինական վարձակալության են տրամադրված անձանց: Խնդրում եմ յուրաքանչյուր դեպքում նշել վարձակալ անձի անունը կամ անվանումը, վարձակալման պայմանագրի կնքման ամիս-ամսաթիվ-տարեթիվը, վարձակալության ժամկետը, վարձակալման տրամադրված ափամերձ տարածքի (կամ ափի գծի) ճշգրիտ չափերն ու տեղադրությունը:

 

Պարոն Հարությունյան, եթե Դուք չեք տիրապետում վերը հարցված տեղեկություններին, խնդրում եմ նշել այն աղբյուրը կամ աղբյուրները, որոնք տիրապետում են այդ տեղեկություններին: Եթե որեւէ տեղում հրապարակվել են վերոհիշյալ տեղեկությունները, խնդրում եմ ինձ տրամադրել այդ աղբյուրների անվանումները եւ հասցեները:  

  

Հավելված թիվ 6.

ՀՀ բնապահպանության նախարարի երկրորդ պատասխանը վերոհիշյալ երկու (3 եւ 4) հարցումներին

 


2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական

 


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter