Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Բանակում սպանված սպա Արտակ Նազարյանի մոր բաց նամակը ՀՀ պաշտպանության նախարարին

 

07 | 09 | 2010 | 19:30 | Բաց նամակ                                  ըստ www.lragir.am-ի 

 

Տավուշի Մեհրաբ զորամասում, ըստ պաշտոնական վարկածի, հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, բաց նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է.

Հունիսի 27 ին առավոտյան ժամը 7:00-ին, ըստ պաշտոնական վարկածի, որդիա` Արտակ Նազարյանը իբրև թե ինքնասպան է եղել: Ես պնդում եմ, որ որդիս երբեք այդպիսի բան անել չէր կարող: Նա հավատում էր Աստծուն, ուներ խոստովանահայր, Սուրբ երրորդություն եղբայրասիրաց ընկերության անդամ էր մինչև Պաշտպանության նախարարության հրամանով աշխատանքի անցնելը: Նրա համար աստվածային օրենքները միս ու արյուն էին դարձել, և նա հստակ գիտեր, որ ոչ միայն սպանությունն է մեղք, այլև ինքնասպանությունը, և այդ մեծագույն մեղքի բաժինը ահավոր է լինելու:

Գիտեմ, Ձեզ համար ծիծաղելի է հոգևոր բարձրագույն արժեքներից խոսելը:

Իմ որդուն սպանել են: Սպանել են մտածված, սառնասրտորեն, հաշվարկով: Վերացրել են իրենց ճանապարհին խանգարող լույսը, բարին ու ազնիվը: Այդպիսի գազանները չարիք են և ծնունդ են անպատժելիության մթնոլորտի: Նրանք սովորական մարդասպաններ չեն, նրանք հայրենիքի դավաճաններ են, որոնք սահմանի վրա գազանաբար սպանում և ոչնչացնում են սահմանապահ սպային:

Իրենց եղեռնագործության հետքերը ծածկելու համար մարմինը բարձրացրել են 300 մետր դիրքերից վերև, դրել թշնամու տեսադաշտում` հուսալով թշնամու դիպուկահարների արձակած գնդակի վրա, բայց թուրքը հասկացել է, որ այնտեղ թիկնած սպան եթե սպանված չէ, ապա կիսամեռ է, և հայերին պատրվակ է պետք, իրենց իսկ ձեռքով սպանվածին վերագրելու թշնամական կողմին: Բայց իրենց հաշվարկների մեջ սխալ դուրս գալով, կիսամեռ սպայի հարցերը վերջնականապես լուծելու համար ավտոմատի փողը մտցնում են բերանը և կրակում: Փոխանակ, գոնե այդ անելուց առաջ բժիշկ կանչեին, օգնություն ցույց տային, լվային վերքերը, որոնք թիվ ու հաշիվ չունեն, դրանով թեթևացնելով իրենց մեղքը, ընդհակառակը, գնում են մինչև վերջ:

Եվ այդպիսիներին, չգիտես ում հրամանով, փորձում են պաշտպանել հենց սկզբից` ակնհայտ սպանությունը ինքնասպանության քողի տակ մտցնելով: Նրանք, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ, միտումնավոր փաստերն աղավաղելով, իբրև թե հանուն հայկական բանակի պատվի գործը քշում են առաջ, նրանք ևս ազգի և հայրենիքի դավաճաններ են և դրանով ավելի են գցում բանակի պատիվը` արյան ու խայտառակության խարան դնելով բանակի ու նրա ղեկավարության ճակատին:

Արյունն ու խայտառակությունը մաքրելու միակ ճանապարհը արդար քննություն անցկացնելն է, որը հենց սկզբից ընթանում է ահավոր թերություններով.

Մատնահետքեր չեն վերցրել դեռևս չսառած (ըստ իրենց ասածի) որդուս վրայից, աշխատել են առանց ձեռնոցների, տունը, որտեղ բնակվել է որդիս, չի կնքվել: Դեպքից 10 օր հետո բնակարանում խուզարկություն է կատարվել, որտեղից չի գտնվել որդուս օրագիրը` թվագրված 2010թ.: Առգրաված իրերի մասին ոչինչ չի ասվել: Ես չգիտեմ, արդյոք, զինվորական պայուսակն ու ձմեռային բաճկոնը, որն այս անգամ հետը տարել էր ծածկվելու համար, կա՞ն, թե` ոչ:

Որդուս մարմինը լրիվ մերկ են ուղարկել Երևան: Ուր են որդուս զինվորական համազգեստները: Ես դրանց վրա իմ ձեռքով կար եմ արել և լավ եմ ճանաչում, արդյոք չեն փոխելու: Գազանաբար կատարված սպանության արդյունքում համազգեստի վրա ևս բազմաթիվ հետքեր կլինեին:

Մարմինը պահպանելու համար սառույցը մեզանից են ուզել` 40 կգ.: Բավական չէ, որ կատարվել է ահավոր հանցագործությունը, որն անուն չունի ու դրանից հեշտ պրծնելու համար ուզում են փակ դագաղով տուն ուղարկել և միայն իմ աղաչանքով ու պահանջով են դեմքը սարքել, մի տոննա ներկանյութերով ծածկել ու տուն բերել հուլիսի 29-ին, աշխատանքային օրվա վերջում: Հենց այդ ժամանակ քթում արդեն առկա են եղել որդեր, որի համար բժիշկ հրավիրեցինք: Նա քթանցքերը մաքրեց որդերից ու հատուկ նյութերով զմռսեց այն:

Հաջորդ օրը, հուլիսի 30-ին կատարել ենք թաղումը: Մարմինն ահավոր վիճակում էր: Եվ հենց սա էլ վկայում է, որ դեպքը եղել է ոչ թե 27-ին, այլ ավելի վաղ` 24-ի լույս 25-ի գիշերը: Մինչև Երևան տեղափոխելը որտե՞ղ է դրված եղել մարմինը և ինչո՞ւ: Այնտեղ դիազննում չէր արվելու, միայն համազգեստը հանելու համար են այդպես վարվել, ոմանց բարի ծառայություն են մատուցել:

Մահացած որդուս մարմինը ուղեկցողներից մեկը եղել է գումարտակի հրամանատարը: Նա շատ անհոգ է եղել, խոսել է այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Դա այն հրամանատարներից մեկն է, որի մասին որդիս հոր հետ խոսելիս ասել է` հայրիկ, երկու հոգի ընկած են հետևիցս` զամպալիտն ու գումարտակի հրամանատարը, հատկապես վերջինս:

Այն բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք պետք է օգնեին գործի բացահայտմանը, միտումնավոր ուշացվել են, ինչը խոսում է այն մասին, որ գործը նպատակամղված տարվում է այլ ուղղությամբ, թաքցնելու բանակում իրենց կերակրամանին կպած գազան հրմանատարներին` գումարտակի հրամանատարին, ով որդուս մարմնին ընդառաջ գնացած ամուսնուս ու ազգականներիս ներկայությամբ ասել էր, որ որդիս թույլ սպա է:

Ամուսնուս հարցին, թե առաջինը ով է տեսել մարմինը դեպքից հետո, պատասխանել էր զամպալիտը, որն էլ իբրև թե գրպանից ինքնասպանության մասին քսիֆ գրությունն էր հանել և պահել մոտը:

Գրությունն ի հայտ եկավ որդուս բնակարանի խուզարկությունից երկու օր հետո, իսկ բնակարանը խուզարկել են դեպքից տաս օր հետո: Եվ քննիչ Մադաթյանը հայտնաբերված սարքված գրությունը հապճեպ ուղարկում է փորձաքննության: Ինձ համար սարքված այդ գրությունը կոպեկի արժեք չունի, ըստ շարադրվածքի` այն գրվել է սպանությունից հետո:

Որդուս բլոկնոտը, որը չգիտեմ բնակարանից են գողացել, թե ըստ իրենց ասածի գրպանից է հանվել, հոշոտված է որդուս մարմնի նման, բոլոր էջերը պոկել են և թողել երեք էջ, որոնց վրա ամսաթվեր կան և մեկ պոկված էջ, որի վրա սարքված է ինքնասպանության գրությունը: Մեզ բնօրինակը ցույց չեն տվել, իսկ ինչպիսի գաղտնիքներ կբացեր բնօրինակը...

Մի՞թե ինքնասպանության գնացողը 300 մետր բարձրություն է հաղթահարւմ, սեփական մարմինն է խոշտանգում, ջարդում է գլուխն ու ատամները, կրակում սեփական բերանի մեջ և ոչ թե գազան խոշտանգողների վրա:

Պարոն նախարար, հարց է ծագում. ինչու Երևանի պետական համալսարանի արևելագիտության բաժինն ավարտած 30 ամյա երիտասարդը, ով անփորձ լինելով զինվորական կեղտոտ գործարքներին, որոնց մասին դուք շատ լավ տեղյակ եք, իր դասակի զինվորներին վերաբերվել է ինչպես եղբայրների, ճանաչել ու սիրել է Աստծուն, հանկարծ մոռացավ ամեն ինչ և ինքնասպան եղավ:

Ինչու դուք, որ ամբողջ համակարգի գլուխն եք, թեև հենց Ձեր մասին էլ ասում են, որ թույլ նախարար եք, և Ձեզանից ոչինչ կախված չէ, չեք ուզում քերեք, մաքրեք բանակի և համակարգի վրայի արյունն ու կեղտը, իրոք պատժել մեղավորներին: Եթե դա Ձեր հնարավորություններից դուրս է, ուրեմն դուք էլ որդուս նման ինքնասպան եղեք և թողեք մի իսկական գրություն, որ որպես բարձրաստիճան զինվորական ամաչում եք այսպիսի կոռումպացված հայկական բանակ ունենալուց:

Ուրեմն այսպես, բոլոր նրանք, ովքեր կամա, թե ակամա մասնակցել են որդուս սպանությանը, սկսած հրաման տվող գումարտակի հրամանատարից, ում կալանքի տակ վերցնելու փոխարեն ազատել եք աշխատանքից, վկա զինվորներից, կռիվը հրահրողներից, բռնություն գործադրողներից, թևերը բռնողներից, գլխին հարվածողներից (զամպալիտը, որի հարվածի արդյունքում, եթե չի մահացել, ապա ուշաթափ է եղել և այդպես թողել են օրեր շարունակ, մինչև որոշեն, թե ինչ են անում), քննիչից, մարմինը տեղափոխողներից, որոնց բութ մատնահետքերը դաջված էր որդուս ջարդված թևերի վրա, վերջացրած, համակարգը կաշառակերության մեջ թաղողներից, որոնք ոչ միայն իրենց ձեռքերն են թաթախել որդուս արյան մեջ և նրա նման շատ երիտասարդների, բոլորին կանգնեցնում եք դատարանի առջև և ոչ թե որպես սովորական մարդասպանների, այլ որպես հայրենիքի դավաճանների, որոնց համար բացի իրենց փորից ուրիշ սրբություն չկա: Հայրենիքի դավաճաններին պատերազմական իրավիճակում գնդակահարում էին:

Արտակ Նազարյանի մայր` Հասմիկ Հովհաննիսյան

Հ.Գ. Այս նամակը ես ուզում էի ձեզ ուղարկել, բայց համոզված լինելով, որ այսպիսի նամակներ երբեք չեք ընթերցում, գերադասեցի հրապարակել մամուլում, որպեսզի ստիպված լինեք այն կարդալ։


2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական

 


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter