Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Աղետի գոտում բնակարաներ ստացած բազմանդամ ընտանիքների տնկաները չեն քանդվելու

 

25 | 04 | 2011 | 18:00 | Հայտարարություն

 

Շիրակ Կենտրոն ՀԿ-ի հայտարարությունը

Եվս մեկ փոփոխություն աղետի գոտու բնակարանների բաշխումը կանոնակարգող ՀՀ կառավարության որոշումներում


Աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացն իրականացվում, ինչպես նաև երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանների հատկացման հանձնաժողովն աշխատում է ՀՀ կառավարության N 432, N 1337 և N 1402 որոշումներով ու դրանցով սահմանված կանոնակարգերով:


2009-2010 թթ. աղետի գոտում իրականացված բնակարանաշինության և բնակարանների բաշխման գործընթացում, անօթևան ընտանիքների բնակարաններ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթների ձևավորման և հատկապես բազմանդամ ընտանիքների ժամանակավոր կացարանների քանդման ու տարածքների ազատման հարցում ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնց լուծումները պարզապես անհնար էին առանց վերոհիշյալ որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու:


Մեր դիտարկումներով` դեռ անցած տարի Գյումրիում շահագործված, սակայն մինչև օրս ամբողջովին չբնակեցված Մուշ-2 թաղամասի բնակեցման դանդաղ ընթացքի հիմնական պատճառներից մեկն էլ հենց այդ որոշումներով սահմանված այն պարտադրանքն էր, որի համաձայն բնակարան ստացած ընտանիքները պետք է քանդեին իրենց տնակները և ազատեին տարածքները: Բանն այն է, որ չնայած երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում աղետի գոտու անօթևան ընտանիքների կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել` հիմնականում նրանց և՛ անդամների քանակն է ավելացել, և՛ ընտանիքի ներսում նոր ընտանիքներ են ավելացել, սակայն անօթևան ընտանիքներին հատկացվում է նույնքան սենյականոց բնակարան, որքան իրենք կորցրել են երկրաշարժին (իհարկե` եթե ընտանիքների անդամների թիվը չի պակասել):


Շիրակ կենտրոն ՀԿ-ն շահառուների առաջարկությունների և դիմում-բողոքների հիման վրա վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ բարձրագույն իշխանություններին բազմաթիվ դիմում-ուղերձներ և առաջարկություններ է հղել աղետի գոտու բնակարանների բաշխման գործընթացը կանոնակարգող որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Մեր դիմում-ուղերձներից մեկն էլ վերաբերում էր բնակարան ստացած բազմանդամ ընտանիքներին առանց տնակները հանձնելու բնակարանի սեփականաշնորհման հնարավորություն տալուն

http://shirakcentre.org/images/stories/pdf_documents/harc_u_patasxan/1inqnakam_karuycneri_orikanacman_masin.pdf


Եվ ահա, արդեն երկրորդ անգամ անդրադառնալով նման հարցերին, ՀՀ կառավարությունը 2011 թ. ապրիլի 14-ին կայացած իր նիստում փոփոխություններ է կատարել 1999 թ. հունիսի 10-ի N 432 և 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2009 թ. նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման մեջ: Փոփոխությունների առաջին մասը վերաբերում է բնակարանաշինությանը: Նոր որոշմամբ որոշակի դեպքերում, վերանախագծման (վերահատակագծման) անհրաժեշտություն առաջանալու պարագայում, կառուցապատողին հնարավորություն է տրվել ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանված բնակմակերեսի չափերը փոփոխել: Իսկ որոշման երկրոդ մասը վերաբերում է բնակարան ստացած բազմանդամ ընտանիքների տնակների քանդման և տարածքների ազատման խնդրին:


Անդրադառնալով որոշման երկրորդ կետին, նշենք, որ կատարված փոփոխություններով` աղետի գոտու բազմաբնակարան շենքերից բնակարան ստացած բազմանդամ ընտանիքներին հնարավորություն է տրվել մեկից ավելի ոչ հիմնական շինություններ զբաղեցնելու դեպքում բնակությունից չազատել և չքանդել դրանցից միայն մեկը, եթե բնակարան ստացած ընտանիքի անդամների թիվը կազմում է`

ա. 1-սենյականոց բնակարան ստանալու դեպքում 5 և ավելի անձ.

բ. 2-սենյականոց բնակարան ստանալու դեպքում` 7 և ավելի անձ.

գ. 3-սենյականոց բնակարան ստանալու դեպքում` 8 և ավելի անձ:


Ոչ հիմնական շինությունների չքանդելու ընտրությունը կատարվելու է տվյալ ընտանիքի չափահաս անդամների կողմից համապատասխան մարզպետին ներկայացված դիմումի համաձայն` ելնելով քաղաքաշինական նպատակահարմարությունից, հաշվի առնելով նաև զբաղեցրած ոչ հիմնական շինությունների տեխնիկական վիճակը:


Մենք, ի նկատի ունենալով աղետի գոտու բնակարանների բաշխման գործընթացում նախորդ տարիների փորձը, ՀՀ իշխանություններին հղած նամակներում և հրապարակված հոդվածներում բազմիցս ահազանգ ենք հնչեցրել, որ կոռուպցիոն ռիսկերով հղի է նաև տնակներից տարածքների ազատման փուլը: Մեր դիմում-ուղերձներից մեկում էլ առաջարկել ենք ստեղծել բնակարաններ ստացած ընտանիքների կողմից ժամանակավոր կացարանների ազատման հարցերն ուսումնասիրող հանձնաժողով: Եվ միայն այդ հանձնաժողովի ուսումնասիրությունների ու որոշումների հիման վրա շահառուներին տրամադրվեն տնակներից տարածքների ազատման մասին տեղեկանքները: Մենք ակնկալել ենք, որ նման հանձնաժողով ստեղծելու դեպքում դրանում ՀՀ քաղաքաշինության նախարարության, մարզային ու ՏԻՄ իշխանությունների ներկայացուցիչներից բացի կընդգրկվեն նաև աղետի գոտում գործող ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչներ: ՀՀ կառավարության նոր որոշմամբ սահմանված է, որ բնակարան ստացած ընտանիքների զբաղեցրած ոչ հիմնական շինություններից բնակությունից չազատվող և քանդման ոչ ենթակա շինությունների ընտրության նպատակով ուսումնասիրություններ կատարելու համար պետք է ստեղծվի աշխատանքային խումբ` համապատասխան մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ, սակայն խոսք անգամ չկա հասարակական մասնակցություն ապահովելու մասին, ինչը կարծում ենք լուրջ բացթողում է:


Ավելացնենք, որ ՀՀ կառավարության N 1402-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու հիմնավորումում տեղ է գտել Գյումրիում նախորդ տարի բնակարան ստացած ընտանիքների կողմից տնակների քանդման և տարածքների ազատման հետևյալ թվային վերլուծությունը: Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում 2010 թվականին կառուցված բազմաբնակարան շենքերից բնակարան ստացող ընտանիքների ցուցակում ընդգրկված են 134 բազմանդամ ընտանիքներ, որոնց կողմից զբաղեցրած ոչ հիմնական շինությունների (տնակների) թիվը կազմում է 191: Ներկայումս նշված 134 ընտանիքներից 38 ընտանիքների կողմից զբաղեցրած 47 տնակները քանդվել և տարածքներն ազատվել են: Տնակները քանդած ընտանիքների ընդհանուր թվից 31-ը զբաղեցրած են եղել 1-ական, իսկ 7-ը` 1-ից ավելի տնակներ կամ համապատասխանաբար 81.6% և 18.4%:

 

Արդյունքում, դեռևս քանդված չեն մնացած 96 բազմանդամ ընտանիքների կողմից զբաղեցրած 144 տնակները: Ընդ որում, 55 ընտանիքներ զբաղեցնում են 1-ական, իսկ 41-ը` 1-ից ավելի տնակներ (89 տնակ): Առկա են բազմանդամ ընտանիքների կողմից 1-ից ավելի տնակ զբաղեցնելու պարագայում գոնե 1 տնակը բնակությունից չազատելու մասին բազմաթիվ դիմումներ:
 

Մեր՝ Շիրակ կենտրոն ՀԿ-ի կողմից 2009-2010 թթ. կատարված ուսումնասիրություններով Գյումրիում 2010 թվականին բնակարանների բաշխման առաջին փուլով 1056 բնակարան ստացած ընտանիքների գրեթե կեսը` 460-ը բաղկացած են 5 և ավելի անդամներից, այդ թվում 60 ընտանիք ունեն 10 և ավելի անդամներ:


Անշուշտ, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում վերոհիշյալ փոփոխությունը ևս կարելի է համարել շոշափելի ձեռքբերում և աջակցություն բնակարան ստացած հարյուրավոր այն բազմանդամ ընտանիքներին, որոնք մեծ ցանկության դեպքում իսկ ժամանակավոր կացարանները հանձնելիս չեն կարող նոր ստացած 40-65 քառ. մետր մակերեսով բնակարաններում տանելի պայմաններ ստեղծել իրենց ընտանիքների համար: Սակայն, դժբախտաբար, այս որոշման մեջ խոսք անգամ չկա այլ դրդապատճառներով կիսված այն ընտանիքների մասին, որոնց անդամների մի մասը պարտադրված շարունակում է բնակվել տնակներում: Օրինակ` կան մի շարք դեպքեր, երբ 15 կամ 20 տարի առաջ ամուսնալուծված ամուսիններին տրվում է մեկսենյականոց բնակարան, քանի որ նրանք երկրաշարժից կորցրել են այդքան սենյականոց բնակարան: Մինչ բնակարան ստանալը նրանք բնակվել են տարբեր ժամանակավոր կացարաններում, բայց հիմա նրանց հատկացվել է մեկ բնակարան և պարտադրում են երկու տարբեր վայրերում տեղադրված տնակները քանդել, տարածքներն ազատել և ապրել նույն բնակարանում: Կամ, ասենք, կան բազմաթիվ դեպքեր, երբ բնակարան ստացած ընտանիքը փաստացիորեն բազմանդամ է, սակայն նրա մի մասին պետությունը տարաբնույթ պատճառներով բնակարան ստանալու շահառու չի ճանաչել: Եվ այլն: Առավել եւս` պետք էր նաև կառավարության կողմից կանոնակարգել քանդման ոչ ենթակա ճանաչված կացարանների իրավական կարգավիճակի հարցերը ...


Ինչևիցե, մենք կարծում ենք, որ տեղին և ամբողջական լուծում կլինի, եթե քանդման ոչ ենթակա ճանաչված կառույցներ տնօրինող ընտանիքներին, հիմք ընդունելով նախորդ տարի ՀՀ ԱԺ կողմից ընդունված Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքը, հնարավորություն ընձեռվի անվճար օրինականացնել իրենց կառույցները: Ի դեպ, նման հնարավորություն պետք է տրվի ոչ միայն բնակարանների բաշխման ներկա փուլով, այլ նաև նախորդ տարիներին բնակարան ստացած, սակայն կիսով չափ նոր բնակարաններ տեղափոխված բազմանդամ ընտանիքներին: Նման մոտեցման դեպքում այդ բազմանդամ ընտանիքների բնակարանային խնդիրը կարելի կլինի համարել իրոք լուծված, ինչը կնպաստի նաև աղետի գոտում երկու տասնամյակից ի վեր ձգվող անօթևանության բեռի զգալի թեթևացմանը:


2011

հունվար

փետրվար

       
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter