Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրեցիները բողոքում են Մինասի որմնանկարները Գյումրիից տեղափոխելու որոշման դեմ

 

30 | 04 | 2011 | 13:00 | Նամակ

 

Մինասի որմնանկարները Գյումրիից տեղափոխելու ՀՀ կառավարության նախաձեռնությունից  անհանգստացած գյումրեցի մի խումբ մշակույթի գործիչներ և արվեստի ներկայացուցիչներ Շիրակ կենտրոն-ին՝ հանրայնացնելու նպատակով տրամադրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հղած հետևյալ բաց նամակը, որում մասնավորապես ասվում է

 

Բաց նամակ ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանին

                 

Մեծարգո պարոն վարչապետ,

 

Անցյալ դարի 70-ական թվականների սկզբներին Լենինականի մի շարք գործարանների տնօրինություններ իրենց դրամական միջոցներով պատվիրել են հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարներ կատարել իրենց գործարանների համապատասխան տարածքներում, որի արդյունքում ստեղծվել են գեղարվեստական բարձրարժեք ստեղծագործություններ:

 

Հետեկրաշարժյան տարիներին դադարեցին գործել քաղաքի արտադրական ձեռնարկությունները, և շենքերի վթարայնության ու ջերմաստիճանային անբարենպաստ պայմանների հետևանքով խիստ վտանգվեց որմնանկարների հետագա գոյությունը և պահպանությունը:

 

1990թ. Լենինականի քաղսովետի գործկոմի ջանքերով և միջոցներով բուլղարացի մասնագետների միջոցով վերականգնվեց և Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղադրվեց վերլուծական սարքերի փորձնական գործարանի շենքի պատին գտնվող  որմնանկարը: Սակայն այս ողջունելի քայլը` որմնանկարների վերականգնումը և հետագա ցուցադրումը Գյումրիում, առաջինը և վերջինը եղավ: 2010թ. ՀՀ Կառավարության միջոցներով վերականգնվեց և Երևան` Կառավարության շենք տեղափոխվեց երկու որմնանկար: Այս իրողությունը, որ իրենց  համերկրացու որմնանկարները այսուհետ զարդարելու են ՀՀ Կառավարության շենքը, դրական ընդունեցին գյումրեցիները: Սակայն մնացած որմնանակարները ևս Երևան տեղափոխելու Կառավարության մտադրությունը խիստ դժգոհություն է առաջացրել գյումրեցի արվեստագետների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների, ողջ բնակչության շրջանում:

 

Մենք` ներքոստորագրողներս, հաստատ վճռականություն ենք հայտնում, որ արվեստների և մշակույթի քաղաք Գյումրիում են պահպանվելու և ցուցադրվելու մեր համերկրացի մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի Գյումրիում կատարած որմնանկարները:

 

Անկախ շինության սեփականության ձևից, որմնանկարները պատկանում են Գյումրի քաղաքին: Մենք գտնում ենք, որ առանց քաղաքի համաձայնության, հոգևոր մշակույթային արժեքները տանելը անհարգալից վերաբերմունք է:

 

Մեր բազմաթիվ հանդիպումները և պահանջը Գյումրու քաղաքապետից` Մինասի որմնանակարները վերականգնելու և մեր քաղաքում ցուցադրելու աջակցություն են գտել քաղաքապետի  կողմից, որը  հաստատ  հիմք  է  տալիս  հայտարարելու,   որ քաղաքը պատրաստ է համապատասխան դրամական միջոցներ տրամադրել վերականգնելու, Գյումրիում  պահպանելու և ցուցադրելու գյումրեցիների հպարտությունը հանդիսացող Մինաս Ավետիսյանի պահպանված որմնանկարները:

 

1. Զավեն Կոշտոյան, ՀՀ վաստակավոր նկարիչ

2. Համբարձում Ղուկասյան, ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրեն

3. Սամվել Պողոսյան, ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի դոցենտ

4. Գարիկ Մանուկյան, Նկարիչների միության Գյումրու մասնաճյուղի նախագահ

5. Վաչիկ Խաչատրյան, Նկարիչների միության անդամ դոցենտ

6. Ալբերտ Վարդանյան, Նկարիչների միության անդամ քանդակագործ

7. Անդրանիկ Կարապետյան, բանաստեղծ, ՀԳՄ Շիրակի  մարզային բաժնի նախագահ

8.  Ռոզա Հովհաննիսյան, բանաստեղծուհի, Եղեգան փող թերթի խմբագիր

9. Սերգո Հայրապետյան, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

10. Ֆերդինանդ Առաքելյան, քանդակագործ

11. Վահան Թոփչյան, ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի դասախոս

12. Արտուշ Պապոյան, քանդակագործ

13. Ալբերտ Վարդանյան, քանդակագործ, նկարիչների միության անդամ

14. Համբարձում Բեգոյան, ՀՀ դիզայներների միության և միջազգային դիզայն ասոցիացիայի անդամ դիզայներ ԵԳՊԱ- Գ/Մ դասախոս

15. Լաուրա Աթանեսյան, Գյումրու ԳԱԱՇՀՀԿ գիտաշխատող

16. Եսայի Մերոյան, գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ

17. Նարինե Հայկազյան, ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի դասախոս

18. Աղունիկ Բերդիկյան, ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի դասախոս

19. Երվանդ Վարոսյան, Գյումրու պետ. սսիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր

20. Արտաշես Կարապետյան, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և  երիտասարդության հարցերի բաժնի պետ

 

Բաց նամակին միացել և ստորագրել են Գյումրու արվեստի և մշակույթի բնագավառի 493 աշխատակիցներ:

 

Հ.Գ. Կառավարության մայիսի 28-ի նիստում, Մինաս Ավետիսյան մշակութային բարեգործական հիմնադրամի, Արմենիա միջազգային օդանավակայաններ փակ բաժնետիրական ընկերության միջոցներով Գյումրի քաղաքի Էլեկտրատեխնիկական գործարան փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի և Գալվանոմետր գործարան (Օմեգա) փակ բաժնետիրական ընկերության շենքերում գտնվող որմնանկարների տեղափոխման և վերականգնման մասին որոշումը հաստատվելու մասին լուրն առնելուն պես գյումրեցի մի շարք մշակույթի գործիչներ որոշել են ևս մեկ դիմում պատրաստել, հղված ՀՀ բարձրագույն իշխանություններին այդ որոշումը չեղյալ հայտարարելու մասին: Նրանք առաջիկայում պատրաստում են նաև այդ թեմայով հանրային քննարկումներ կազմակերպել Գյումրիում` ընդգրկելով քաղաքացիական հասարակության կառույցներին: 


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ    
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter