Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Քրիստոսի պայծառակերպություն, Այլակերպություն կամ Վարդավառ

 

01 | 08 | 2011 | 23:50 | լուր

 

Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է եւ խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր կոչված լեռան վրա։

 

Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը նշում է հուլիսի 31-ին: Վարդավառը տոնում են Սուրբ Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը` Զատիկից 98 օր հետո, կարող է ընկնել հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյաց եկեղեցում տոնը կոչվում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Վարդավառ բառի խորհուրդը լեզվաբանորեն կազմված է Վարդ եւ Վառ բառերից եւ նշանակում է ջրով օծված։

 

Վարդավառը տոնել են նաեւ հեթանոս հայերը, այդ պատճառով էլ պահպանվել են տոնի հեթանոսական սովորույթները` միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը եւ այն:

 

Տիրոջ Պայծառակերպության տոնին միմյանց վրա ջուր լցնելու ավանդույթը 5000 տարվա պատմություն ունի, որի վերաբերյալ կա մի հին ավանդույթ, որ թերեւս սկզբնավորվել է ջրհեղեղը վերապրած մարդկության միջավայրում: Վարդավառի տոնը կապվում է Ջրհեղեղի եւ Նոյի տապանից իջնելու հետ, իսկ միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը դիտվում է իբրեւ Ջրհեղեղն ու նրանից ազատվելը հիշատակող կամ խորհրդաբանող արարողություն: Իսկ ազգագրագետների մեկնաբանությամբ, հեթանոսական Հայաստանում Վարդավառը կապված է եղել գեղեցկության եւ սիրո աստվածուհի Աստղիկի եւ Վահագն աստծո սիրո պատմության հետ։ Վարդեր նվիրելով եւ ջուր լցնելով՝ Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանում, իսկ Վահագնը, մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը... 

 

Հաշվի առնելով այն փաստը, որ հատկապես վերջին տարիներին մեզանում միմյանց վրա  ջուր ցողելու եւ իրար վարդեր նվիրելու փոխարեն փողոցում անսպասելիորեն սառը լոգանք ընդունելու սովորությունն է զարգանում, այսօր մնում է միայն ներողամիտ ժպտալ, մի լավ ծիծաղել ու մտածել, որ անհարմար վիճակում մենակ դու չէ որ հայտնվել եք:

 

Նշենք նաեւ, որ Քրիստոսի Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է։

 

Լուսանկարը` copy-past-ի

 

Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 02-ին, ժամը 11:50:00-ին (GMT = 07:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter