Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Նվազագույն աշխատավարձի չափով` 32.500 դրամ վարձատրությունը շատ չէ, բայց այդ էլ չկար

 

02 | 08 | 2011 | 11:50 | ակնարկ

 

Մի քանի օրում ասֆալտապատված ճանապարհներով, տոնական տրամադրությամբ ու կարմիր ժապավաններով հունիսի 21-ին դիմավորեց Ամասիան ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին, որն այստեղ էր  ՎԿՍ Արմենիա հայ-գերմանական ձեռնարկության Ամասիայի մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար:

 

Գործարանի բացումից մեկ շաբաթ անց մեզ Ամասիա տարան խոսակցություններն այն մասին, թե գործարանը չի աշխատում, նախօրոք հրապարակված աշխատատեղերի քանակն իրականությանը չի համապատասխանում, ոչ մի գործարան էլ Ամասիայում չի աշխատելու, իսկ հունիսի 21-ին ընդամենը նախագահին ցույց տալու համար աշխատուժը բերվել էր Գյումրիից: 

 

Իրականում հունիսի 28-ին ՎԿՍ Արմենիա հայ- գերմանական ձեռնարկության Ամասիայի մասնաճյուղն աշխատում էր, միայն թե առայժմ 80 աշխատատեղով` խոստացված 150-ի փոխարեն: Պատճառը թերեւս արտադրության ծավալները աստիճանաբար մեծացնելու մեջ է.  Անհրաժեշտ է նախ մուտք գործել շուկա, հետո միայն անցնել մեծածավալ արտադրության,- պատճառաբանեցին գործարանում:

 

ՎԿՍ Արմենիայի Ամասիայի մասնաճյուղը գործում է շնորհիվ Ամասիայի վերականգնման հիմնադրամի, որը երեւանաբնակ ամասիացիների ջանքերով ստեղծվել է  3 տարի առաջ` նպատակ ունենալով օգնել Ամասիային սոցիալ-տնտեսական հարցերում, իսկ բանկիչներին ապահովել աշխատանքով: Համայնքը ներտնային գազամատակարարման  ցանցով գազաֆիկացնելուց, գիշերային լուսավորություն անցկացնելուց, արվեստի եւ սպորտ դպրոցներին` անհրաժեշտ գույք եւ գործիքներ տրամադրելուց, վերակառուցված զբոսայգիների կանաչապատման աշխատանքներն ավարտելուց հետո հինադրամը ձեռնամուխ է եղել կարի գործարան հիմնելու աշխատանքներին: Բարերար Քրիստիան Գելենջիի հետ բանակցություններից հետո, նախորդ երկու տարիների ընթացքում համայքնի ենթակայության շենքերից մեկը վերափոխվել եւ հարմարեցվել է կարի գործարանի պահանջներին:

 

Առայժմ 80 աշխատատեղով, բայց թիվը 300-ի հասցնելու միտումով է աշխատում գործարանը:  Արտադրվող  բանվորական հագուստը Գերմանիա է արտահանելու, մանկականն իրացվելու է ներքին շուկայում: Առաջիկայում հարակից ծառայությունների ստեղծումից հետո, ՎԿՍ Արմենիան դառնալու է համալիր` նվազագույնը 300 աշխատատեղով:

 

-Ամասիայի երեկվա օրը հրաշալի է եղել,- նշեց Ամասիայի վերականգնման հիմնադրամի տնօրեն Կարլեն Ավետիսյանը,- մենք հիմա ամեն ինչ անելու ենք, որ հասնենք երեկվան, հետո նոր միայն մտածենք ապագայի մասին: Մեր նպատակը Ամասիան նախկին շրջկենտրոնի կարգավիճակում տեսնելն է: 

 

Գործարանի տեղաբնակ դերձակուհիները վերապատրաստման դասընթացներ են անցել Ամասիայի արհեստագործական ուսումնարանում: Ասում են` նվազագույն աշխատավարձի չափով` 32.500 դրամ վարձատրությունը շատ չէ, բայց ընտանիքին օգնելու համար եղածից հրաժարվել պետք չէ:

 

Նշենք նաեւ, որ ձեռնարկության տնօրեն Քրիստիան Գելենջիի գործունեությունն Ամասիայում այսքանով չի ավարտվում. առջեւում են եկեղեցու կառուցաման, բանակցությունների փուլում` նոր գործարան հիմնելու աշխատանքները:

 

Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 02-ին, ժամը 11:50:00-ին (GMT = 07:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter