Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Never Again. Այլեւս երբեք…

 

02 | 08 | 2011 | 11:45 | լուր

 

Մշակույթի եւ արվեստի միջոցով նպաստել Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչմանն ու համախմբել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են իրենց ու իրենց սերունդների ճակատագրով. այս նպատակով ու առաքելությամբ է 3 տարի առաջ հանրահայտ երգչուհին նախաձեռնել ու սկսել «Այլեւս երբեք» խորագիրը կրող ակցիան, որին իր մասնակցությունն էր բերել նաեւ աշխարհահռչակ դերասանուհի Շերոն Սթոունի եղբայր` ամերիկացի դերասան եւ ստեղծագործող Մայքլ Սթոունը: Համերգաշարը սկսվել է 2009-ին, կավարտվի 2015-ին, երբ կլրանա Հայոց  ցեղասպանության 100-ամյա տարելիցը:

 

Ակցիայի շրջանակներում հուլիսի 29-ին սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում էր: Շուրջ երկու ժամ տեւած մենահամերգի ընթացքում երգչուհին հանդիսատեսին ներկայացավ ժողովրդական երգերի ընրանիով:

 

Գյումրեցի խստապահանջ ու քննադատ հանդիսատեսի կողմից Ֆլորա Մարտիրոսյանի յուրաքանչյուր կատարում ընդունվում էր բուռն ծափահարություններով ու ջերմ ողջույններով, իսկ երբ դահլիճն էր միանում կատարումներին, վերստին հաստատվում էր այն փաստը, որ ժողովրդական երգչուհու կոչում  շնորհելը ժողովրդի մենաշնորհն է:

 

««Never Again» նախագծի նպատակը  խաղաղության քարոզումն է,- համերգի ժամանակ նշեց երգչուհին,- մենք նպատակ ունենք  ամբողջ աշխարհին ցուցադրել հայի խաղաղ ու արարող բնույթը: Երազում եմ այն օրը, երբ իմ երգացանկից կհանեմ «Քելե լաոն» ու «Դլե յամանը», երբ Անիի մասին Անիում կերգեմ, ու այդ երգը կարոտի զգացում չի առաջացնի»: 

 

Դեռեւս 2009թ. ապրիլին Ֆլորա Մարտիրոսյանն ու ընկերները սկսել էին «Never Again-հանցանքներ ընդդեմ մարդկության» ֆիլմի ստեղծման աշխատանքները: Հուլիսի 29-ին ֆիլմի տեսասկավառակը ձեռք բերելու եւ երգչուհու մակագրությամբ տանն ունենալու հնարավորություն ուներ նաեւ գյումերցի հանդիսատեսը:

 

«Ամեն անգամ, երբ լինում եմ Գյումրիում, զգում եմ, որ մոտ եմ կանգնած իմ արմատներին: Ամեն ինչ սկսվել է հենց այս դահլիճի բեմից, այնպես որ, Գյումրին ու գյումրեցի հանդիսատեսը առանձնահատուկ կարեւորություն ունեն ինձ համար: Սիրով եմ գալիս այստեղ, ու ամեն անգամ նոր լիցքերով հեռանում: Միայն այս փաստը, որ այստեղ եղել եմ 2-3 ամիս առաջ ու այսօր դարձյալ այստեղ եմ, կարծում եմ հաստատում է ասածս ու խոսում փոխադարձ սիրո մասին»,- մեզ հետ զրույցում նշեց երգչուհին:

 

Ֆլորա Մարտիրոսյանի նախաձեռնությամբ սկսված ակցիայի շրջանակներում կազմակերպված համերգներին մասնակցելու են նաեւ մի շարք աշխարհահռչակ երաժիշտներ, որոնք հիշատակելու են ոչ միայն Հայոց, այլեւ Ռուանդայում, Կամբոջայում, Սուդանում եւ առհասարակ մարդկության պատմության մեջ իրականացված բոլոր ցեղասպանությունները` նպատակով` մարդկության ուշադրությունը սեւեռել մինչ այժմ ժխտվող, բայց փաստերով ապացուցվող իրականության վրա:  

 

Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 02-ին, ժամը 11:50:00-ին (GMT = 07:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter