Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



2014 թվականից Հայաստանում կգործի պարտադիր կուտակային համակարգը

 

02 | 08 | 2011 | 11:50 | լուր

 

2010 թվականի դեկտեմբերին ԱԺ ընդունեց կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանն ուղղված օրենքների փաթեթ: Այս օրենսդրական փոփոխություններին համաձայն` նախատեսվում է կենսաթոշակային միաստիճան համակարգը փոխարինել բազմաստիճանով: Այսինքն` գործող բաշխողական բաղադրիչից բացի լինելու են եւս երկու կենսաթոշակային բաղադրիչ` կամավոր կուտակային եւ պարտադիր կուտակային: Սերունդների համերաշխության սկզբունքով գործող կենսաթոշակային համակարգը կփոխարինվի ինքնաֆինանսավորվող համակարգով:

 

-Ներկա պահին կենսաթոշակային համակարգը գործում է համերաշխության սկզբունքով: Այս սկզբունքի համաձայն` աշխատողները կատարում են սոցիալական վճարումներ, դրանք կուտակվում են պետական բյուջեում, գոյացած գումարից էլ վճարվում են թոշակառուների կենսաթոշակները,-ասում է Սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու Սոցիալական ապահովության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ-իրավաբան Կարեն Մալխասյանը,-իսկ կուտակային համակարգը ենթադրում է համերաշխության սկզբունքից անցում արդարության սկզբունքին: Այս դեպքում` սոցիալական վճարը սոցիալական ապահովության վճար է եւ ակնկալվում է դրան համապատասխան հատուցում:

 

Կամավոր կուտակային համակարգը գործում է այս տարվանից եւ չունի տարիքային սահմանափակում: Իսկ 2014 թվականից գործելու է պարտադիր կուտակային համակարգը: Այն մարդիկ, ովքեր ծնվել են 1974 թվականից հետո պարտադիր հիմունքներով անցնելու են պարտադիր կուտակային համակարգին:

 

Կուտակային համակարգին անցումը չի ենթադրում համերաշխության սկզբունքի բացառում: Այսինքն` կլինեն մարդիկ, ովքեր պայմանավորված տարբեր հանգամանքներով` անաշխատունակություն, հաշմանդամություն եւ այլն, չկարողանան աշխատել, նրանց ծերությունը կապահովի պետությունը` համերաշխության սկզբունքով:

 

Կ.Մալխասյանը նշում է, որ կուտակային համակարգը հնարավորություն կտա ստանալ ավելի բարձր կենսաթոշակ: Եթե բաշխողական համակարգի ժամանակ հաշվի էին առնում աշխատանքային ստաժը, ապա այս դեպքում կարեւորվում է սոցիալական վճարումների չափը:

 

Համակարգի համար գործելու է 3 սխեմա` կենսաթոշակային հիմնադրամներ, բանկերի կողմից առաջարկվող կուտակային կենսաթոշակային ավանդներ եւ ապահովագրական ընկերություններ: Սրանք պիտի լինեն պետության կողմից լիցենզավորված հիմնադրամներ: Իսկ սոցիալական վճարում կատարող անձն ինքը պետք է ընտրի, թե դրանցից որին է նախապատվություն տալիս:

 

Եթե աշխատանքային գործունեության ընթացքում անձը մահանում է, ապա նրա հաշվին կուտակված գումարը կփոխանցվի ժառանգներին:

 

Համակարգի ներդրումը դեռ սաղմնային փուլում է, իսկ ինչ խնդիրներ կառաջանան ու ինչպիսին կլինի արդյունքը` ցույց կտա ժամանակը:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 02-ին, ժամը 11:50:00-ին (GMT = 07:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter