Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Շիրակի մարզպետ. Էդ էլ անեմ, կասեն պաշտոնանկ արեց համայնքի ղեկավարին ու գնաց

 

02 | 08 | 2011 | 11:50 | ռեպորտաժ

 

Շիրակի մարզի համայնքներում 2011 թվականի առաջին կիսամյակի բյուջեի եկամուտների կատարում, հարկերի, հողահարկի հավաքագրման ցուցանիշների, շինարարական աշխատանքների իրականացում, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում, աշխատավարձերի եւ  սոցապահովության վճարների գծով կուտակված պարտքերի, համայնքի եկամուտների ապահովման նոր մեթոդների որոնում, հողահարկի մուծման  ցուցանիշներ, հացահատիկի բերքահավաքի եւ ոռոգման աշխատանքների ընթացք եւ այլն:

 

Այս եւ այլ հարցեր քննարկվեցին Տիրամայր Հայաստանի Ռեյմոն եւ Անի Գույումճեան կենտրոնում հունիսի 30-ին տեղի ունեցած Շիրակի մարզխորհրդի հերթական նիստի ընթացքում Շիրակի մարզպետ Ա.Գիզիրյանի, փոխմարզպետի եւ Շիրակի մարզի համայնքապետերի մասնակցությամբ:

 

2011 թվականի առաջին կիսամյակում ՀՀ Շիրակի մարզի  համայնքների բյուջեների եկամուտները կատարվել է 80,1 տոկոսով: Փոքր Սեպասարում սեփական եկամուտների հավաքագրման ամենափոքր ցուցանիշն է արձնագրվել` 10,1 տասնորդական տոկոս: Առաջին կիսամյակի համեմատ արձանագրվել է 12.5 % աճ: Սակայն 26 համայնքներ չեն հաղթահարել անգամ 50 %-ի սահմանը:

 

Մարզի քաղաքային համայնքները 2011 թվականի առաջին կիսամյակի սեփական եկամուտները կատարել են` Գյումրի քաղաքը`81,5 տոկոսով, Արթիկը` 114,9 տոկոսով, Մարալիկը` 70,9 տոկոսով: Մարզի համայնքների բյուջեի եկամուտների հիմնական ցուցանիշ համարվող հողի հարկի հավաքագրման ցուցանիշը 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 86,6 տոկոս: Գյուղատնտեսական նշանակության հողատարածքների հողի հարկի ապառքների գումարից համայնքի բյուջեներ են մուտքագրվել 524.045,7 հազար դրամ:

 

Գյումրի, Արթիկ քաղաքներում, Մարալիկում, Աշոցքում, Ամասիայում, Պեմզաշենում, Անիպեմզայում, Անիավանում իրականացվել են բազմաբնակարան շենքերի տանիքների վերականգնման աշխատանքներ: Գրանցվել է հացահատիկային մշակաբույսերի ցանքերի աճ 1.100 հեկտարով

 

-Պետք չէ մարզխորհդի նիստը վերածել նախընտրական քարոզչության: Ես անկուսակցական եմ եւ որեւէ համայնքի լավ կամ վատ աչքերով չեմ նայում, ասաց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Համայնքի կարիքների համար հավաքագրված գոմարներն առաջին հերթին ժողովրդին են պետք եւ համայնքապետերին: Կան շատ ունեւորներ, որքեր ի վիճակի են հարկերը մուծելու, բայց չեն մուծում: Մի գնացեք խեղճ ու կրակի վզին չոքեք:

 

Տարածքային կառավարման վարչության պետն առաջարկեց պաշտոնանկ անել այն համայնքի ղեկավարին, ով չի կարող իր համայնքի եկամուտը հավաքագրել:

 

Շիրակի մարզի  ֆինանսական եւ սոցիալ տնտեսական վարչության պետ Հովհաննես Մամիկոնյանն անդրադառնալով մարզի համայնքներում աշխատավարձի եւ պարտադիր սոցապահովության վճարների գծով կուտակված պարտքերին, նշեց, որ հունվարի 1-ի դրությամբ Շիրակի մարզի 22 համայնքներից նախորդ տարիներից աշխատավարձերի եւ սոցապահովության վճարների գծով  կուտակված  պարտքերը կազմել են մոտ 79 մլն  600 հազար դրամ: Ավելի շատ պարտք է կուտակվել Փոքրաշեն, Բերդաշեն, Զարիշատ, Հովտուն համայնքներում: Սիզավետում` 1 մլն 634 հազար, Մեղրաշենում` 454 հազար դրամի պարտքեր են կուտակված: Հույս ունենք, որ համայնքներում  աշխատավարձի գծով ընդհանուր պարտքը առաջիկայում  կմարվի,-նշեց Հ.Մամիկոնյանը:

  

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն ասաց, որ  համայնքի ղեկավարները առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնեն համայնքի եկամուտների ապահովման նոր մեթոդների որոնմանը, որոնք ենթադրում են այդ ոլորտին վերաբերող գործող օրենսդրության գործնական կատարում: Համայնքի ղեկավարների նպատակաուղղված աշխատանքն ապահովելու է տվյալ համայնքի բյուջեի եկամուտների բարձր ցուցանիշ: Համայնքներում կուտակված պարտքերը հնարավորինս արագ է պետք փակել: Մենք առաջարկում ենք համայնքի ղեկավարներին 2011 թվականի առաջին կիսամյանկի բյուջեների  հավաքագրման արդյունքները քննարկել ավագանու նիստերում: 9 ամսվա ընթացքում պետք է փակել համայնքների եւ նրանց ենթակա կազմակերպությունների աշխատավարձերի պարտքերը, միջոցներ ձեռնարկել համայնքի բարձր եկամուտների ապահովման  համար: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել հողի հարկերի, հողի վարձակալական գումարների հավաքագրման ցուցանիշների հետ կապված պարտքերի մարմանը: Պետք է իրականացնել հետեւողական միջոցառումներ հարկերից խուսափողներին օրինական դաշտ բերելու համար:

 

Քննարկման ընթացքում խոսվեց նաեւ 2009 թվականի ապրիլի 7-ին ընդունված Հողի հարկի արտոնությունների տրամադրման մասին օրենքի կիրառման արդյունքների մասին:

 

Այս օրենքի գործողության ժամկետը լրացավ 2011 թվականի հուլիսի 1-ին: 2009 թվականի մայիսի 1-ից 2011 թվի հուլիսի 1-ը այս օրենքի արտոնություններից օգտվել է 17.871 քաղաքացի: Մինչ այդ համայնքների վարչական տարածքներում գտնվող գյուղատնտեսական հողերի համար արտոնված տույժերի ու տուգանքների գումարը կազմել է 508 մլն 646 հազար դրամ: 524 մլն 45 հազար դրամ է մուտքագրվել համայնքների բյուջեներ այս ընթացքում հողահարկի վճարումներից: Այն հարկ վճարող ֆիզիկական անձինք, ովքեր պարտադիր սոցիալական ապահովության վճարումների մասին պարտավորություններ ունեն մինչեւ 2011 թվի օգոստոսի 20-ը, պետք է դիմեն հարկային հաշվառման մարմիններին` հարկային պարտավորությունների ժամկետ սահմանելու եւ այդ ժամանակահատվածում հարկերը մուծելու համար: Հարկային մարմինը դիմումը ստանալուց հետո պետք է կազմի ժամանակացույց, որի ընթացքում հարկ վճարողները պետք է վճարեն իրենց հարկերը, որպեսզի ազատվեն հարկային օրենսդրությամբ նախատեսված տույժերից ու տուգանքներից:

 

Քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը  նշեց, որ կառավարության կողմից 1 մլրդ 320 մլն դրամ է հատկացվել մեր մարզին` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար: Ծրագրում  ընդգրկված օբյեկտների մասին մարզխորհրդի նախորդ նիստում արդեն տեղեկացվել է: ՀՀ կառավարության 2011 թվի փետրվարի 3-ի  որոշմամբ մարզին հատկացված 1 մլրդ 320 մլն դրամ  գումարը  նախատեսված է Շիրակի մարզի թվով 24 օբյեկտներում շինարարական հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Մարզի բնակարանային ֆոնդի պահպանման նպատակով նախատեսված է մարզի 8 համայնքներում 81 բազմաբնակարանային բնակելի  շենքերի տանիքների վերանորոգում: Արդեն ավարտվել է 60 շենքերի տանիքների հիմնանորոգումը, իսկ 21-ում դրանք ընթացքի մեջ են եւ կավարտվեն մինչեւ օգոստոսի վերջ: Մարզի թվով 16 կրթական օբյեկտներից դպրոցների տանիքների   հիմնանորոգման աշխատանքներն  ավարտվել են Գյումրու թիվ 17, Արթիկի թիվ 1 եւ 8 դպրոցներում, Զարիշատի եւ Հայկաձորի համայնքների դպրոցներում: Ընթացքի մեջ են Փանիկի, Իսահակյանի, Լանջիկի, Շիրակավանի գյուղերի դպրոցների կաթսայատան եւ ջեռուցման համակարգերի շինարարական-վերանորոգման աշխատանքները: Գյումրու թիվ 3 արհեստագործական ուսումնարանում այս պահին ավարտվել են շինարարական աշխատանքները, ինչպես նաեւ` Արթիկի թիվ 1 հատուկ եւ թիվ 7 դպրոցներում: Մշակութային օբյեկտներից Մայիսյանի մշակույթի տան շինարարությունն է նախատեսված, որը կավարտվի նոյեմբերի 30-ին: Ճանապարհաշինության ոլորտում ավարտվելու է Ղանդիլյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները, ավարտվել են Ամասիայի կենտրոնական փողոցի հիմնանորոգման աշխատանքները, օգոստոսի վերջին կավարտվեն  Գյումրու Լիսինյան եւ Արթիկի Շահումյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Ավարտվել է նաեւ Արթիկ քաղաքի զինվորական մասից մինչեւ Նոր Կյանք կառուցվող  ջրագծի շինարարական աշխատանքները: 104 առանձին օբյեկտներում իրականացվող շինարարական աշխատանքների նախագծահաշիվային փաստաթղթերը պատրաստ են եւ համաձայնեցված մեր կառավարության հետ: Ավարտվել են այդ աշխատանքների իրականացմասն կապալառու, տեխնիկական եւ հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ընտրության եւ պայմանագրերի կնքման գործընթացը: Կապալառու կազմակերպությունների ընտրության մրցույթների արդյունքում տնտեսված գումարների հաշվին իրականացվելու է Արթիկի թիվ 7 դպրոցի կտուրի հիմնանորոգման աշխատանքները:  Մարզում նաեւ կրթական, մշակութային ճանապարհաշինական եւ այլ ոլորտներում նախատեսված աշխատանքներ են իրականացվելու: Շինաշխատանքները իրականացվում են կառավարության կողմից սահմանված ժամկետներում, որակը վերահսկվում է:

 

ՇՄ մարզպետ Ա.Գիզիրյանն էլ նշեց, որ համայնքներում իրականացվող շինաշխատանքների որակի համար առաջին հերթին համայնքներն են պատասխանատու:

 

Անահիտ Սիմոնյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 02-ին, ժամը 11:50:00-ին (GMT = 07:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter