Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Շիրակի մարզ. 146 արտակարգ դեպք միայն 2011 թվի առաջին կեսում

 

04 | 08 | 2011 | 18:45 | լուր 

 

Մեր օրերում մարդկանց անվտանգության ապահովման տեսանկյունից կարեւորվում է փրկարարի մասնագիտությունը: Արտակարգ իրավիճակների նախարարության հրամանով Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Արիության համաստեղություն  խորագրով փառատոն:

 

Գյումրու թիվ 2 դպրոցում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ հանրապետական փառատոնի մարզային մրցանակաբաշխությունը: Լավագույն փրկարար,  Հրշեջ-փրկարար,  Պահակախմբի պետ եւ  Լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատ անվանակարգերում հաղթողներն արժանացան Շիրակի մարզպետի շնորհակալագրերին:

 

Մրցանակաբաշխության արդյունքում   լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Գյումրու թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ հրշեջ Ալբերտ Եղիկյանը, լավագույն փրկարար` ՇՄ փրկարարական վարչության ջոկի հրամանատար Սերգեյ Դավոյանը, լավագույն պահակախմբի պետ` Անի հրշեջ փրկարարական  ջոկատի հերթափոխի պետ Արտավազդ Գրիգորյանը: Լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատ է ճանաչվել Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատը:

 

Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանի խոսքերով, գտնվելով Հարավային Կովկասի լեռնային տարածաշրջանում, մեր երկրում առկա են աղետների բոլոր տեսակները` երկրաշարժ, սողանք, կարկուտ, հրդեհներ եւ այլն: Ըստ ՇՄ փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանի ներկայացրած տվյալների, 2011 թվականի առաջին կիսամյակում մարզում գրանցվել է 146 արտակարգ դեպք, որոնցից 118-ը տեխնածին բնույթի, 12`տարերային եւ 16-ը` սոցիալ-կենցաղային բնույթի են:  ՇՄ փրկարարական վարչությունը ժամանակին  է արձագանքել արտակարգ պատահարների ժամանակ մարդկանց օգնություն ցուցաբերելու հարցում:

 

Լրագրողների հետ զրույցում Մ.Սարիբեկյանն հայտնեց, որ շարքային հրշեջ-փրկարարը ստանում է 75-80 հազար դրամ աշխատավարձ` աշխատելով 4 օրը մեկ: Ըստ կանոնակարգի, Հայաստանում  հրշեջ-փրկարար կարող է աշխատել մինչեւ 30 տարեկան անձը, ով պետք է ծառայած լինի բանակում, իսկ վարորդները` մինչեւ 40 տարեկան:

 

Տեխնիկական վերազինման առումով Հայաստանին մեծ օժանդակություն է ցուցաբերում Շվեյցարիայի կառավարությունը: Իսկ Ճապոնիայի կառավարությունը 38 հատ հրշեջ մեքենա եւ 1 հատ վերամբարձ կռունկ է տրամադրել ՀՀ փրկարարական վարչությանը:

 

Անահիտ Սիմոնյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 04-ին, ժամը 19:00:00-ին (GMT = 15:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter