Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Սպիտակ գլխարկը ոմանց աչքին կարմի՞ր է երեւում

 

04 | 08 | 2011 | 20:30 | ռեպլիկ 

 

Միխայիլ Բոյարսկի, Թաթա, Արթուր Գրիգորյան, Ֆորշ. ինչն է այս մարդկանց համար ընդհանուրը: Իհարկե, գլխարկը: Նրանք եւ շատ-շատերը, տարբեր պատճառներով, նախընտրում են միշտ գլխարկով լինել, եւ հանրությունը նրանց այդպես էլ ճանաչում ու ընդունում է:

 

Օրինակ, մի անգամ, երբ Պուտինը ինչ-որ առիթով իր նստավայրում կազմակերպված ընդունելության ժամանակ Բոյարսկուն հարցնում է, թե ու՞ր է նրա շլյապան, Բոյարսկին ասում է` Դե... ախր... Ձեր հյուրընկալության ժամանակ, այս սրահում..., Պուտինն ընդհատում է` Ձեզ կարելի է ամենուր:

 

Ես Բոյարսկին չեմ: (Ի դեպ, նա էլ Մոսինյան Համլետը չէ): Բայց այնպես է ստացվել, որ ես եւս միշտ գլխարկով եմ լինում: Իմ ղեկավարները դրանից երբեք չեն դժգոհել, գլխարկն ընդունելով որպես հագուստի մի սովորական մաս: Հեռուստատեսություններում եւս այդպես են մտածում: Իսկ ահա, չգիտես ինչու, Գյումրու դատավորներից մի երկուսը գլխարկը համարում են անհարգելից վերաբերմունք իրենց նկատմամբ: Ընդ որում` միայն տղամարդու գլխին դրվածը:

 

Բայց, որքան գիտեմ, Գյումրում գլխարկը միշտ պատվի ու հարգանքի է արժանացել: Եւ ոչ միայն Գյումրում: Ամսի 22-ին Հ1-ը ցույց տվեց ՀՀ վարչապետի հանդիպումը մի խումբ մտավորականների հետ: Կլոր սեղանի շուրջ նստածների մեջ տեսա իմ հին ընկեր Հրաչյա Սարուխանին: Իր ավանդական շլյապայով: Բայց դա վարչապետին չէր անհանգստացրել, նա գլխարկն իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք չէր համարել ու թիկնապահներին չէր հանձնարարել բանաստեղծի ցիլոն հանել տալ:

Ես միայն եկեղեցի մտնելիս եմ գլխարկս հանում, որովհետեւ դա վաղուց հայտարարված կարգ է. Տղամարդիկ` գլխաբաց, կանայք` գլխաշորով:

 

Դատարանների դահլիճների դռների վրա ձեռախոսներն անջատելու մասին հիշեցումներ կան: Գլխարկի մասին` ոչ: Ես փորձեցի մեր դատարանի առաջին հարկում տեղադրված իրավաբանական տեղեկությունների կրպակներից գնել դատական օրենսգիրքը եւ ծանոթանալ, բայց չստացվեց: Գրվեց, որ վճարման կարգը դեռ չի սահմանված: Ծանոթ իրավաբաններից հետաքրքրվեցի ու պարզեցի, որ գլխարկի մասին օրենքում խոսք անգամ չկա: Ամեն ինչ թողնված է դատավորի հայեցողությանը: Այսինքն, մի դատավորի համար կարող է անհարգալից համարվել նիստին գլխարկով մասնակցելը, մյուսի համար` լանջաբաց զգեստ հագած կնոջ ներկայությունը: Երրորդին կարող գրգռել հագուստի վրա գրվածը կամ նկարը,  չորրորդին` թեւի տատուն, հինգերորդին նյարդայնացնի մարդու սանրվածքը, վեցերորդին` մորուքը կամ բեղը, յոթերորդին` քթի ձեւը, ութերորդին` Եռագույնը կամ պետական զինանշանը եւ այլն, եւ այլն:

 

Իսկ կարճափեշ զգեստի մասին արժե առանձին խոսել: Տարիներ առաջ, երբ մինի փեշը ողջ աշխարհում հարգաձեւ դարձավ, խորհրդային Հայաստանի որոշ կրթարանների ղեկավարներ մուտքի մոտ մարդ էին կանգնեցնում, որը պիտի որոշեր, թե սովորողի քղանցքը համապատասխանու՞մ է կոմունիզմ կառուցողի բարոյական կերպարին եւ կոմունիստ տնօրենի ճաշակին: Օրիորդներն էլ դպրոց (բուհ, տեխնիկում, ուսումնարան) մտնելիս փեշերը ձգում էին դեպի ներքեւ, իսկ հետո` քաշում վեր:

 

Հիմա` ծնկից մեկ թիզ վեր փեշը կարող է մի դատավորին նյարդայնացնել, համարվել անհարգալից վերաբերմունք, իսկ մյուսի համար երկու թիզ կարճը` ընդհակառակը` հարգանք դատարանի նկատմամբ եւ ոգեւորիչ հանգամանք դատավորի համար: Նայած, թե ինչ ճաշակի եւ տարիքի է դատավորը:

 

Եվ ոչ միայն դա: Տրամադրությունը եւս կարեւոր է: Օրինակ, ես վերջերս մի դատաքննության էի, 3 օր նույն աթոռին, նույն գլխարկով նստած եմ եղել կիսով դատարկ դահլիճում, եւ դատավոր Հ.Մովսեսյանը չի դժգոհել: Ու հանկարծ չորրորդ օրվա դատաքննության կեսում պահանջեց, որ գլխարկս հանեմ: Չհանեցի, դահլիճից դուրս եկա: Հաջորդ նիստին, դեռ դատաքննությունը չսկսած նույնը պահանջվեց եւ կատարվեց:

 

Համոզված եմ, որ դատավորը դահլիճում հոմոսքեսուալիստ տեսնելու դեպքում, անգամ, եթե ինքը իսկական տղամարդ է եւ նրա ներկայությունն իր համար վիրավորական է, չի համարձակվի այդ պատճառով նրան դուրս հրավիրել, քանի որ համաշխարհային սկանդալ կբարձրանա: Աղանդավորին եւս չի փորձի դուրս հրավիրել, եթե անգամ ինքը բարեպաշտ քրիստոնյա է: Աղանդավորը նույնպես օրենքով պաշտպանված է: Իսկ իմ հասարակ սպիտակ գլխարկը` ոչ: Ոչ ոք իրավունք չունի արգելելու իմ ազատ խոսքի իրավունքը, ազատ տեղաշարժվելու իրավունքը եւ այլն, եւ այլն, բայց իմ սրտով հագնվելու իրավունքը արգելել, պարզվում է, դատավորն ունի: Ապշելու բան է` իմ սպիտակ գլխարկը գրգռում, վիրավորում է դատավորի ինքնասիրությունը: Եվ իր հիմնական գործը` ազատ, անկախ, արդար դատավարությունը թողած, իմ կեպիով է զբաղվում:

 

Զարմանալի է: Եթե գլխարկն անհարգալից վերաբերմունք է, ապա ի՞նչ է մեր անկախ, ազատ եւ արդար դատարանի նիստի ժամանակ դահլիճում քնած դատական կարգադրիչը: Անհարգալից վերաբերմունք չէ՞ մեր անկախ, ազատ եւ արդար դատարանի շենքի գլխին փողփողացող գունաթափ ու քրքրված պետական դրոշը: Իսկ օրենքներ վաճառելու համար նախատեսված, բայց մեր անկախ,ազատ եւ արդար դատարանում չգործող կրպա՞կը: Իսկ մեր անկախ, ազատ եւ արդար դատարանի միջանցքներում դատական կարգադրիչների` առանց համազգեստային գլխարկի շրջե՞լը:  

 

Վերը հիշեցրեցի եկեղեցում ընդունված կարգը. Կանայք` գլխաշորով, տղամարդիկ` գլխաբաց: Մշտապես լինում եմ եկեղեցում, բայց ոչ մի անգամ չեմ նկատել, որ որեւէ հոգեւորական մեկնումեկին եկեղեցուց դուրս հանի այդ կարգը խախտելու համար:

 

Թեեւ, իհարկե,  մեծ սխալ եմ գործում` մեր սուրբ եկեղեցին Հայաստանի անկախ, ազատ ու արդար դատարանի հետ համեմատելով, հիշյալ դատավորին էլ Պուտինի եւ թեկուզ` ՀՀ վարչապետի կողքին դնելով:

 

Համլետ Մոսինյան

 

Որպես հետգրություն մի անեկդոտ.

 

Պատգամավոր Բիրդան Աղայանը ՀՀ նախագահի նստավայր է գալիս ուղիղ Անթալիայից` շորտիկ- մայկա-շլյոպանցիով.

- Արդյո՞ք կարելի է նման հագուստով այս շենքը մտնել,- զգուշորեն հարցնում են պահապանները:

- Այո,- ասում է պարոն Աղայանը,- Թուրքիայի նախագահն ինձ թույլատրել է:

- Ինչպե՞ս թե:

- Մի շաբաթ առաջ գնացել էի Թուրքիայի Նախագահի նստավայր: Հայտնեցին, որ Գյուլն ասել է` այդ շորերով ես կարող եմ մեր Նախագահի մոտ մտնել: 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 04-ին, ժամը 19:00:00-ին (GMT = 15:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter