Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Շատերն են սնվում Գյումրու բարեգործական ճաշարաններում

 

04 | 08 | 2011 | 18:30 | ակնարկ 

 

Գյումրու մի շարք անապահով ընտանիքների երեխաներ, միջին տարիքի անձինք եւ ծերեր այսօր սնվում են տարբեր կազմակերպությունների կողմից բացված բարեգործական ճաշարաններում: Այդպիսի կառույցներ ունեն Շիրակի Ավետարանչական եկեղեցին եւ Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպությունը: Այս կառույցները համագործակցում են քաղաքում գործող մի շարք ՀԿ-ների հետ` Արաքս, Անի եւ այլն:

 

Ինչպես նշեց Արաքս ՀԿ փոխնախագահ Նինա Խաչատրյանը, իրենց կազմակերպությունը  մարզում ունի 315 շահառու: Նրանք միայն ծերեր չեն, կան նաեւ միջին տարիքի անձինք եւ երեխաներ: Կազմակերպում են շահառուների ազատ ժամանցը եւ տարբեր միջոցառումներ: Ցանկացած սոցիալական խնդրի դեպքում  օգնում են շահառուներին: Շուտով Մարալիկում բացվելու է սոցիալական տուն, որտեղ բնակվելու են 23 շահառուներ:

 

Արաքս  ՀԿ-ի աշխատակիցներն օգնում են իրենց շահառուներին օգտվել բարեգործական ճաշարաններից:

 

-Նախապես ծանոթանում ենք նրանց սոցիալական պայմաններին, մշտապես հետեւում շահառուների այցելություններին ճաշարան, նաեւ հետեւում, որ շահառուները միայն մեկ ճաշարանից օգտվեն, չստացվի այնպես, որ մեկը մի քանի տեղից օգտվի, իսկ մյուսը` չօգտվի ոչ մի տեղից,- ավելացրեց Նինա Խաչատրյանը:

 

-Տաք ճաշ  ծրագրից օգտվում են քաղաքի տարբեր թաղամասերում բնակվող անապահով ընտանիքների 7-14 տարեկան թվով 50 երեխաներ: Օրեկան մեկ անգամ նրանց տրվում է սնունդ` երեք ճաշատեսակով: Երեխաները գալիս են այստեղ, սնվում, իրենց հետ բերում են նաեւ ամաններ, եթե ճաշը ամբողջությամբ չեն կարողանում ուտել` տուն են տանում: Շաբաթական մեկ անգամ նրանց տրվում է հիգիենիայի պարագաներով փոքրիկ մի տոպրակ, նաեւ մեկ անգամ բաղնիքից օգտվելու անվճար տոմս: Ունենք նաեւ համակարգչային խմբակ, որտեղ երեխաները սովորում են համակարգչից օգտվելու տարրական գիտելիքներ: Ամեն տարի երեխաների համար կազմակերպում էինք բակային ճամաբար, միայն այս տարի չենք կազմակերպել,-ասաց Շիրակի Ավետարանչական Եկեղեցու Տաք ճաշ   ծրագրի պատասխանատու Կարապետ Գյոդակյանը:

 

Նույն պայմաններն են նաեւ Հայ Ավետարանչական Մկրտական Եկեղեցու բարեգործական ճաշարանից օգտվող տարեցների եւ հաշմանդամության տարբեր խմբեր ունեցող 50 շահառուներ համար: Տարբերությունը միայն այն, որ կան մոտ 20 շահառուներ, ովքեր չեն կարողանում քայլել եւ նրանց հասանելիք սնունդը ճաշարանի աշխատակիցները տուն են տանում:

 

Հայկական Կարիտաս ՀԿ-ից տեղեկացանք, որ իրենց կազմակերպությունը եւս ունի բարեգործական ճաշարան` ցերեկային կենտրոն: Այստեղ հաճախում է 200 տարեց, հիմնականում միայնակ եւ անապահով ընտանիքի ծերեր, ովքեր քայլելու ու շարժվելու խնդիրներ չունեն եւ կարողանում են ինքնուրույն հասնել կենտրոն: Ցերեկային կենտրոն շահառուները գնում են երկու խմբով: Մի խումբը` 100 հոգուց բաղկացած, գնում է մի օր, իսկ մյուս խումբը` հաջորդ օրը: Սնունդը նրանց տրվում է օրական մեկ անգամ: Կենտրոնը նաեւ շահառուների ժամանցն է ապահովում: Տարեցները օրվա մեջ մի քանի ժամ այնտեղ են անցկացնում` հավաքվում են, զրուցում, տարբեր միջոցառումներ կազմակերպում:

 

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 04-ին, ժամը 19:00:00-ին (GMT = 15:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter