Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Համացանցն ու գիրքը դեռ քայլում են կողք կողքի

 

04 | 08 | 2011 | 18:15 | ակնարկ 

 

Վերջին շրջանում տեխնիկայի ու համացանցի զարգացման ու տարածման ընթացքում ինֆորմացիա  փնտրելն ու գտնելն ավելի արագ է կատարվում: Հաշված վայրկյաններում ինֆորմացիայի տեղատարափում հաճախ եւ դժվարությամբ ես կողմնորոշվում ընտրել ուզածդ: Օրըստօրե աճող կայքերը թարմացվում են, աստիճանաբար ծնվում ու լայն տարածում գտնում էլեկտրոնային գրականության վճարովի ու անվճար կայքէջերը: Դպրոցականների, ուսանողների խոսքերով` այստեղից-այնտեղից պատճենած, կամ համակարգչային լեզվով ասած` քոփի արած, թեմաներից կարելի է մի լավ ռեֆերատ կամ կուրսային աշխատանք սարքել ու առաջ տալ, հասկացան` հասկացան, չհասկացան` ավելի լավ: Իսկ գրադարան հաճախելու կամ ընթերցասրահում երկար ժամանակ ծախսելու մասին ոչ մի խոսք նրանցից չես լսում: Այս դեպքում ո՞վ է գրքի ընթերցողը, գրադարանի այցելուն ու արխիվում պահված պարբերական մամուլի տարբեր համաներով  հետաքրքրվողը:

 

Գյումրիում գործում է երեք խոշոր գրադարան:

 

Շիրակի մարզային գրադարան պետական, ոչ առեւտրային կազմակերպությունը, որն այս անվանումը ձեռք է բերել 2003 թվից, հիմնադրվել է դեռեւս 1899-1900 թթ-ին Ալեքսանդրապոլի գավառային ուսումնարանի գրադարանի բազայի վրա: Այսօր գրադարանն աջակցում է մարզի գյուղական համայնքների գրադարաններին: Այն ունի 10.000 ընթերցող: Տնօրեն Գեւորգ Ամիրյանի հավաստմամբ` վերջին շրջանում ընթերցողները նշված թվից պակաս դեռ չեն եղել. - 10 000-ից 7000-ն ակտիվ ընթերցողներն են: Նրանք գրադարանից օգտվում են ամիսը 2-3 անգամ, իսկ 3000-ը` տարին 1-2 անգամ, - հայտնեց գրադարանավարուհիներից մեկը:

 

Այստեղ ընթերցողների մեջ մեծ թիվ են կազմում ուսանողներն ու աշակերտները: Վերջիններիս ընթերցանության համար հանձնարարված գրքերի ցանկերում տեղ է գտնում հատկապես գեղարվեստական գրականությունը: Ժամանակի ընթացքում գրադարանում հարցված, բայց բացակա գրքերի ցանկ են կազմում` ըստ ընթերցողների պահանջարկի: - Հետո մշակույթի նախարարության հատկացրած գումարի հաշվին դրանք գնվում են: Գնվում է նաեւ 15 անուն պարբերական մամուլ` թերթեր, ամսագրեր,- հայտնեց Գ.Ամիրյանը: Գրքային ունեցվածքն հարստանում է նաեւ անհատ քաղաքացիների, կազմակերպությունների նվիրատվությունների հաշվին:

 

Վերջին հինգ տարիների ընթացքում հոլանդական Ալվան ծաղիկ կազմակերպությունը գրադարանին նվիրաբերել է 10.000 անուն եվրոպական հրատարակության գրքեր` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆլամանդերեն լեզուներով: Նշված գրքերով զբաղվում ու դրանք  ընթերցում են հիմնականուն բուհերի օտարալեզու ուսանողներն ու դասախոսները: Ի դեպ, գրադարանն այսօր ունի մոտ 200.000 կտոր գիրք: Գրադարանի ունեցվածքը պարբերական մամուլի տարբեր համարներով հաճախ է թարմացնում նաեւ Գյումրիում գործող Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանը:

  

Մյուս մեծ գրադարանը Գյումրիում Մկրտիչ Արմենի անվան Կենտրոնական գրադարան համանքային, ոչ առեւտրային կազմակերպությունն է, որը երկրաշարժից հետո տարբեր շենքեր տեղափոխվելուց հետո այսօր արդեն 8 տարի է, ինչ գործում է քաղաքի կենտրոնում` Պուշկին փողոցում: Քաղաքի տարբեր թաղամասերում այն ունի մասնաճյուղեր` կենտրոնական այգու տարածքում Հովհ.Թումանյանի, Մսի կոմբինատ թաղամասում Դանիել Վարուժանի անվան մանկական գրադարաններն են, Անի թաղամասում` համանուն Անի գրադարանը, որը գործում է քաղաքի թիվ 37 դպրոցին կից, չունի առանձին կառույց, Երկաթգծի ավանում` թիվ 9 գրադարանը, Տեքստիլ թաղամասում` Հովհ.Հովհաննիսյանի անվան գրադարանը: - Սա թիվ 4 երաժշտական դպրոցում ունի մասնաճյուղ: Տվյալ թաղի ընթերցասերներին գրքով ապահովելու նպատակով է ստեղծվել,- հայտնեց փոխտնօրենը` Ասյա Ղարիբյանը:

 

Նշված մասնաճյուղերից ամենաերիտասարդը Անի գրադարանն է, այն արդեն 7 տարեկան է, ունի 13.350 կտոր գիրք ու 751 ընթերցող: Վերջին օրերին այս գրադարանի համար է գնվել 19 կտոր գիրք` նորից ըստ ընթերցողների պահանջարկի: Աշխատակիցները գիրք հիմնականում գնում են անհատ մարդկանցից, ովքեր ամենօրյա հացի գումար ձեռք բերելու համար ստիպված 100 դրամով վաճառում են տան գրքերը: Այս գրադարանի ֆոնդը եւս հարստանում է նվիրատվությունների հաշվին`  միանգամից մի անձից մոտ 400 կտորով:

 

-Եթե կարողանանք համապատասխան շենքային պայմաններ գտնել, կարելի է նաեւ մասնաճյուղ բացել նոր ձեւավորվող Մուշ թաղամասում,- հայտնեց Ա.Ղարիբյանը:

 

Կենտոնական գրադարանը ներկայումս  ունի 141.560 միավոր գիրք, իսկ 2010 թվի տվյալներով` 7.567 ընթերցող: Նրանցից 5.083 եղել են կանայք, իսկ 3.556-ը` մինչեւ 15 տարեկան երեխաներն են: Տարեց ընթերցասերների հոսք նկատվել է միշտ,- վկայում են իմ զրուցակիցները: Նրանց վկայությամբ` միջին սերունդը հեռանում է գրքից:

 

Մեկ օրինակով առկա գրքերը գրադարաններից դուրս չեն հանվում, այլ թույլ են տալիս ընթերցասրահում կարդալ: Ի տարբերություն մյուս տարիներին ընթերցասրահում գոյացած հերթերի, հիմա ժամանակները փոխվել են ու գրադարանին կից գործող գրախանութներում ընթերցողները կարող են պատճենահանել  գրքում իրենց ուզած էջերը, ու այդպես նրանք կտրվում են գրքի մյուս էջերում տեղ գտած թեմաներից` գիրքն ամբողջական չընկալելով:

 

Տարեցների ելումուտը գրադարան շարունակվում է,- հաստատում են աշխատակիցները: Նրանց շատ է հետաքրքրում հատկապես հիշողությունների կամ անցյալի մասին գրքերը: 12-ամյա Արամը գրադարան է եկել թոշակառու տատի խնդրանքով. Մ.Արմենի Հեղնար աղբյուր գիրքը պիտի փոխարինի մեկ այլ` Անահիտ Սեկոյանի որեւէ ստեղծագործությամբ ու արագ տուն հասցնի: Ի դեպ, գիրքն ընթերցելու համար գրադարանը հատկացնում է 15 օր:

 

-Այս գիրքը,- ցույց է տալիս ձեռքի Հեղնար Աղբյուրը,- գիտե՞ք արդեն քանի անգամ է կարդացել, բայց երեկ նորից կարդաց,- ասաց Արամը:  Իսկ վերջինիս չի հետաքրքրում նշված գիրքը, որովհետեւ դեռ դպրոցում չեն հանձնարարել:

 

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից Գյումրու Կենտրոնական գրադարան են ուղարկում Տեղեկատու ամսագիրը, որում արեւմտահայերենով մանրամասն լուսաբանված է հայ համանքի մշակութային կյանքը: Պարբերական մամուլի բաժնում տեղ են գտել նաեւ արդի ժամանակակից օրաթերթեր: -Բայց, ցավոք, ոչ բոլոր համարներն ունենք,-հայտնեցին գրադարանի աշխատակիցները:

 

1973 թվից, այժմ արդեն` Նորարության, ձեռներեցության ազգային կենտրոն պետական, ոչ առեւտրային կազմակերպությունը գործում է քաղաքի Շիրակացի փողոցում, այն ֆինանսավորում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Վերջինիս տրամադրած գումարով վերջին գնված գիրքը եղել է 2005 թվին: Իսկ մերժված գրքերի ցանկն այստեղ փնտրում եւ հաճախ գտնում են համացանցում: -Հատուկ մասնագետի օգնությամբ ուսանողները դրանք կարդում, տպում եւ տանում են տուն,- ասաց գրադարանավարուհու երկար տարիների փորձ ունեցող Հռիփսիմե Թորոսյանը:

 

Ի տարբերություն մյուս գրադարանների, այստեղ գեղարվեստական գրականություն չկա, դրա փոխարեն նեղ մասնագիտական` հատկապես ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով գրքեր են, հետեւաբար, ընթերցողներն այլ մարդիկ են` հիմնականում ճարտարագիտական համալսարանի ուսանողներ են, անհատ ձեռներեցներ, ծրագրավորողներ, բժիշկներ եւ այլ մասնագիտության տեր մարդիկ` մոտ 3.000 հոգի:

 

Հ.Թորոսյանը նկատել է տարբերություններ հատկապես մինչերկրաշարժյան ու հետերկրաշարժյան ընթերցողների միջեւ: -Այսօր սերունդը կաղում է ռուսերենից, անգամ կարդալ չգիտեն այդ լեզվով, առաջ կար միջգրադարանային ծառայություն հասկացությունը, կար միմյանց օգնելու, աջակցելու հնարավորություն, իսկ հիմա մենք բոլորս անկախ ենք, փոխվել է ամեն ինչ:

 

Գրադարաններում այսօր գրքի կողքին տեղ է գտել համակարգիչը` համացանցին միացված (սպասարկումն  անվճար է): Զրուցակիցներից հավաստմամբ` գիրքն ու համացանցը քայլում են կողք կողքի, հաճախ լրացնում մեկը մյուսին: Իսկ ընթերցողն ինքն է որոշում, թե ինչքան ժամանակ ծախսի դրանց վրա:- Ինչ խոսք, գիրքը կա եւ մնում է ամեն ինչի սկզբնաղբյուր:

 

Այլ կերպ ասած` այսօր կա գիրք, կա ընթերցող, չկան, սակայն, շենքային պայմաններ: Մարզային, նաեւ մյուս գրադարանները  ձմռան եղանակին ջեռուցումն իրականացնում են էլեկտրաէներգիայի հաշվին: Իսկ նեղ սենյակներում տեղադրված երկար, բարձր ու բաց դարակների  անկյուններում օրը մի քանի անգամ ելումուտ անող գրադարանավարուհիները միայն  2004 թ. կառավարության որոշմամբ ունեցան իրենց` գրադարանավարի հատուկ օրը` հոկտեմբերի 7-ը: Այդ օրը կազմակերպվում են միջոցառումեր, իսկ տարվա լավագույն գրադարանավարը ստանում է պատվոգիր: Միջոցառումներ են կազմակերպվում նաեւ ամեն տարի ապրիլ ամսին` Հայկական գրադարանային ազգային ասոցիացիայի հայտարարած գրադարանային շաբաթի շրջանակներում:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 04-ին, ժամը 19:00:00-ին (GMT = 15:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter