Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մարդահամարի ժամանակ բնակիչներից փաստաթղթերի պահանջը կլինի անօրինական

 

04 | 08 | 2011 | 18:40 | ռեպորտաժ 

 

2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը Հայաստանում կանցկացվի մարդահամար: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը օգոստոսի 2-ին   Տիրամայր Հայաստանի Ռեյմոն եւ Անի Գույումճեան կենտրոնում Շիրակի մարզի համայնքապետերի հետ հանդիպմանը ներկայացրեց անցկացվելիք մարդահամարի մանրամասները:

 

Վերջին մարդահամարում, որն անցկացվել է 2001թ., Հայաստանում հաշվառվել է 3 մլն 213 հազար մարդ,  որից մոտ 50 հազարը  ժամանակավոր ներկաներն էին` ոչ ՀՀ քաղաքացիները: Ներկաները 2 մլն 950 հազարից ավելի էին: Տվյալներ էին հավաքագրվել նաեւ մինչեւ 1 տարի բացակայողների համար`մոտ 250 000 հազար մարդ:  

 

Մարդահամարները անցկացվում են 10 տարին մեկ անգամ`ՄԱԿ-ի կողմից սահմանված մեթոդաբանության հիման վրա: Մարդահամարը վեր է հանում փաստեր, որոնք  էական նշանակություն ունեն երկրի պետական քաղաքականության, սոցիալ-տնտեսական ռազմավարության մշակման համար: Մարդահամարի արդյունքներն օգտագործում են կրթության, զբաղվածության ու աշխատուժի, ընտանիքի պլանավորման, բնակարանային շինարարության, տարածքային զարգացման ռազմավարության  համար:

 

Մարդահամարի տվյալները կարեւոր են նաեւ ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար: Սննդամթերք արտադրող բիզնեսմենը պետք է իմանա, թե ինչքա՞ն ուտող բերան կա այս երկրում: Շինարարության ոլորտի համար կարեւոր է իմանալ, թե բնակավայրերում կացարանների հնության աստիճանը ինչպիսի՞ն է, նոր օբյեկտներ կառուցելու համար ինչպիսի՞ ֆիզիկական պահանջարկ գոյություն ունի: Ըստ սեռատարիքային կազմի` հագուստ արտադրողը մոտավորապես պետք է պատկերացնի, թե որքա՞ն հագուստ է պետք մարդկանց: Մարդահամարի տվյալները հնարավորություն են տալիս միասնական ծրագրով բնակչության մասին միաժամանակյա տեղեկություններ հավաքագրել հավասարաչափ ժամանակահատվածներում-նշեց Ստեփան Մնացականյանը:

 

Մարդահամարն անցկացվում է հատուկ պատրաստված մասնագետների` հաշվարարների կողմից, բնակչության հարցման տվյալները հարցաթերթիկում գրանցելու միջոցով, ըստ բնակության վայրի: Ոստիկանությունը մեզ աջակցում է պատրաստել 660 մասնագիտացված ցուցակագրողներ, ովքեր հատուկ դասընթացներ են անցնում   տների, շինությունների ցուցակներ կազմելու համար: Գյուղական բնակավայրերում գտնվող տնային տնտեսությունների եւ այլ տարածքների ցուցակների կազմումը եւս կարեւոր է:

 

Ինչպես նշեց Ստ.Մնացականյանը, մարդահամարի անցկացման ժամանակ հիմնական դժվարությունը հասցեային տնտեսությունների ցուցակների ձեւավորման, փողոցների, թաղամասերի, շենքերի համարակալման, վարչական մարմինների կողմից բնակչության հաշվառման գործառույթների հնարավորինս կարգավորումն է: Կան նաեւ ֆինանսական դժվարություններ. Մեզ աջակցում են Նորվեգիայի, Իտալիայի, Հնդկաստանի կառավարությունները հաշվառման սենյակների վարձակալման համար: Երկրի ողջ տարածքը բաժանել ենք 11548 հաշվային տեղամասերի, որտեղ աշխատելու են հաշվարարները: Ձեւավորվել են  Վիճակագրական ծառայության 11 ստորաբաժանումներ:

 

Շիրակի փոխմարզպետն էլ ասաց, որ մշտապես կապ կպահպանվի Ազգային վիճակագրական ծառայության հետ: Նախատեսվում է մարզերում մարդահամարի անցկացման համար զանգվածային բացատրական աշխատանքներ  անցկացնել` մարդահամարի  բոլոր փուլերի ընթացքում:

 

Քննարկման վերջում լրագրողները հարցեր հղեցին Ստեփան Մնացականյանին: Պատասխանելով այն հարցին, թե մարդահամարի տվյալներով հնարավո՞ր է պարզել, թե  որքան մարդ է արտագաղթել երկրից, նա նշեց.

 

-Մարդահամարի նպատակը ոչ թե արտագաղթի, այլ առկա եւ մշտական բնակչության ցուցանիշների պարզումն է:

 

Նաեւ հարց հնչեց, թե Վիճակագրական ծառայությունը հաճախ քննադատության է ենթարկվում բնակչության թվաքանակի մասին  ոչ ճիշտ տվյալներ ներկայացնելու համար.

 

- Ժողովրդավարություն է, ամեն մարդ իր կարծիքն ունի: Մենք չենք կարող ստիպել, որ մարդիկ հավատան մեր ներկայացրած տվյալներին: Միայն ասեմ, որ դրանք ստուգվում են Արժույթի միջազգային հիմնադրամի եւ այլ կազմակերպությունների կողմից:

 

Մեր այն հարցին, թե ՀՀ-ում բնակվող օտարերկրացիները, քաղաքացիություն չունեցող անձինք եւ երկքաղաքացիները ենթակա՞ են հաշվառման, Ստեփան Մնացականյանը պատասխանեց. 

 

-Բոլորն են ենթակա հաշվառման, սակայն որեւէ մեկից չպետք է պահանջվի ներկայացնել անձը հաստատող որեւէ փաստաթուղթ:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 04-ին, ժամը 19:00:00-ին (GMT = 15:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter