Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Տղաների թիվն աճում է Գյումրիում

 

04 | 08 | 2011 | 18:50 | լուր 

 

Գյումրու Ծննդատուն ՓԲԸ-ում  2011 թվի յոթ ամիսների ընթացքում գրանցվել է 808 ծնունդ: Նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը կրճատվել է 20-ով: Իսկ տարբեր ամիսների առումով պատկերն այլ է: Եթե այս տարվա հունիսին եղել է 141 ծնունդ, ապա անցած տարի նույն ժամանակահատվածում` 125:

 

-Սա հիմնականում ամիսների խնդիր է, իսկ ընդհանուր առմամբ աճը կայուն է, պարզապես ավելացել է մեր հաստատություն դիմողների թիվը,-բացատրում է ծննդատան գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը: Վերջին 5 տարում Շիրակի մարզում գրանցված ծնունդների ցուցանիշն այսպիսին է` 2007թ.` 840, 2008 թ.` 1269, 2009թ.` 1556, 2010-ին` 1538: Բոլոր տարիներին էլ նկատելի է եղել տղաների թվի աճ:

 

Ներկայումս հաստատությունում քիչ չէ նորմայից նվազ քաշով ծնունդների թիվը: Մանկաբույժ Ռոզա Ասլանյանի հավաստմամբ, հղիության` հատկապես սաղմի զարգացման 2-3 ամիսների ընթացքում, մոր մի շարք հիվանդություններ, ինչպես նաեւ հոգեկան ծանր ապրումները, սոցիալական վատ պայմանները եւ ոչ լիարժեք սնունդն ազդում են երեխայի հետագա զարգացման վրա:

 

մեն մի հիվանդության հիմքում կա գենետիկական ազդեցություն, այն կարող է  անդրադառնալ նաեւ պակաս քաշով երեխաների ծննդի թվի ավելացման վրա: Այդ թիվն այսօր ավելի շատ կլիներ, եթե հղիության վաղ շրջանում տեխնիկական միջոցներով չկարողանայինք հայտնաբերել սաղմի ոչ նորմալ զարգացումն ու այդ մասին չհայտնեինք ծնողներին,-ասում է մանկաբույժը:

 

Վերջինիս փոխանցմամբ` եթե նախորդ տարիներին գայլի երախ, նապաստակի շրթունք արատներով երեխաների հանդեպ կար այլ վերաբերմունք եւ մտածում էին, որ գուցե հետագայում նրանք նաեւ մտավոր կամ ֆիզիկական զարգացման խնդիր ունենան, ապա հիմա ծնողներն հասկանում են, որ դրանք բուժելի են եւ 6 ամիս հետո վիրահատության միջոցով կարող են ուղղել այդ թերությունները:

 

Միայն այս տարվա հուլիս ամսին հաստատությունում գրանցվել է 3 երկվորյակ երեխաների ծնունդ: -Զույգերի ծնունդը եւս պայմանավորված է ծնողներից մեկի ժառանգական հատկությամբ,- ասում է Ռ.Ասլանյանը:

 

Այսօր հղիների ու մայրերի նախածննդյան, ծննդյան ու ետծննդյան (ծնունդից մինչեւ 40 օրը) շրջանի սպասարկումն անվճար է, իսկ երեխայի ծննդից հետո նրան տրվում է հավաստագիր, որը հնարավորություն է տալիս մինչեւ 7 տարեկան լրանալը ստացիոնար անվճար բուժում ստանալ ցանկացած բուժհաստատությունում:

 

Ի դեպ, փոփոխություններ նկատվում են նաեւ մանուկներին տրվող անունների առումով: Տարօրինակ, արտասովոր, ինչպես նաեւ սերիալների տարբեր հերոսների ու հերոսուհիների անուններն աստիճանաբար հեռանում են: Հայտնվում ու լայն տարածում են գտնում Մարի, Մերի, Մանե, Անի, Արմեն, Արման, Նարեկ անունները:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 05-ին, ժամը 22:00:00-ին (GMT = 18:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter