Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Օգոստոսի 5-ից սպասվում են տեղումներ

 

04 | 08 | 2011 | 18:50 | լուր 

 

Հուլիսի 30-ից Շիրակի մարզում ջերմաստիճանը 35 աստիճանից բարձր է եղել: Այս շոգ ու չորային եղանակը նպաստում է խրոնիկ հիվանդությունների սրմանը: Անցյալ տարի հուլիսին Գյումրու շտապ բուժօգնության կայանում կանչերի թիվը եղել է 1873, իսկ այս տարի նույն ամսում՝ 1956: Ըստ Գյումրու շտապ բուժօգնության կայան ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Թորոսյանի, կանչերի թվի ավելացման մի մասն է պայմանավորված ջերմաստիճանային փոփոխությամբ: Առողջական խնդիրներից խուսափելու համար Ռ.Թորոսյանը բնակչությանը խորհուրդ է տալիս խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից: Չկանգնել արեւի տակ առանց գլխարկի կամ հովանոցի:

 

Կարեւոր է նաեւ մեծ քանակությամբ հեղուկների ընդունումը՝ օրական 2,5-ից 3 լիտր: Ցանկալի է, որ այդ հեղուկները չլինեն քաղցրացված, գունավորված ու գազավորված: Կարելի է ընդունել հյութեր, ցանկալի է թան: Ոչ միայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ըմպելիքներին, այլ նաեւ սննդին: Սննդամթերքի համի, հոտի, գույնի ցանկացած, նույնիսկ չնչին փոփոխության դեպքում այն չարժե օգտագործել:

 

Անհրաժեշտ է կրել բաց գույնի եւ թեթեւ հագուստ, ինչը չի խանգարի քրտնարտադրությանն ու դրա գոլորշացմանը: Քաղաքի շոգից ու փոշուց խուսափողները եւ բնության գրկում հանգստացողներն էլ, ինչ խոսք, չպիտի մոռանան կրծողների ու կծող միջատների մասին:

 

Դժվար է հատկապես այն մարդկանց համար, ովքեր շատ են սիրում ծովը, ջրային միջավայր եւ այս տարի չմեկնեցին հանգստանալու: Նրանք ծովն ու զով եղանակը վայելեցին ծովափներից վերադարձած հանգստացողների պատմությունների ու տպավորութունների միջոցով: Միաժամանակ փորձում են այդ բացը լրացնել տարբեր տեսակի ու ճաշակի լողավազաններում լողալու միջոցով: Շատ կարեւոր է այսպիսի վայրերի ճիշտ ընտրությունը եւ հիգիենայի պայմանների պահպանումը:

 

Մնում է հետեւել մասնագետների խորհուրդներին ու սպասել ջերմաստիճանի նվազմանը, ինչը խոստանում է օդերեւութաբանական ծառայությունը:

 

Օգոստոսի 4-ը մարզում կրկին չորային անցավ, իսկ արդեն 5-8-ը տեղ-տեղ, մանավանդ գիշերային ժամերին, սպասվում են տեղումներ: Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Չնայած դրան, ինչպես հայտնում է Շիրակի մարզային օդերեւութաբանական պետական ծառայության գլխավոր մասնագետ Էդգար Գրիգորյանը` օգոստոսի ամսական կանխատեսման համաձայն, ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձ կլինի 1 աստիճանով: Տեղումների քանակն էլ նորմայից պակաս կլինի: Այսինքն՝ սպասվում է չոր ու շոգ օգոստոս:

 

Շիրակի մարզում եղանակի առաջիկա վայրիվերումներին կարող եք ծանոթանալ հետեւյալ կայքէջերում.

 

http://weather.edition.cnn.com/weather/intl/forecast.jsp?locCode=AMXX0002&zipCode=586901705848

 

http://www.weather-forecast.com/locations/Gyumri/forecasts/latest

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 04-ին, ժամը 19:00:00-ին (GMT = 15:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter