Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայկական բանակը համալրեց եւս 308 սպա

 

04 | 08 | 2011 | 10:30 | լուր 

 

Յուրաքանչյուր ազգի պատմությունը կերտում են նրա զինված ուժերը: Պատմության քառուղիներում դիմակայել ու հարատեւել են այն ժողովուրդները, ովքեր ունեցել են հզոր եւ ուժեղ բանակ: Այսպիսի բանակի գոյությունն է ապահովում մեր պաշտպանությունն ու խաղաղ կյանքը: Այս դժվարին ու պարտավորեցնող առաքելությունը կատարում են զինվորներն ու սպայական կազմը:

 

Հունիսի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտներին` նորընծա լեյտենանտներին, հանձնվեցին սպայական վկայականներ:

 

Դեռ վաղ առավոտյան` ժամը 8-ից, նորընծա լեյտենանտների ծնողներն ու հարազատները ոգեւորությամբ սպասում էին հանդիսավոր ու հիշարժան արարողության սկսվելուն: Սպիտակ վերնաշապիկներով, ձեռնոցներով, սպայական համազգեստներով, հպարտ ու վեհ կեցվածքով երիտասարդները հպարտության ու հիացմունքի զգացումով էին լցրել ներկաների սրտերը:

 

Իր գործունեության 17 տարիների ընթացքում Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 13-րդ հերթափոխն է վկայական ստանում: Եւս 308 սպա համալրեց հայկական բանակը, նախօրոք կատարված վիճակահանությամբ արդեն պարզ էր դարձել, թե նրանք զինված ուժերի որ ստորաբաժանումներ են գործուղղվելու:

 

Շրջանավարտներին ողջունեց Վրթանես Սրբազանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց.

 

-Հունիսի 31-ին եկեղեցին եւ հավատավոր ժողովուրդը տոնում են Քրիստոսի պայծառակերպության տոնը: Քրիստոսը բարձրանալով Թաբոր լեռը, պայծառակերպվեց` աշակերտներին ցույց տալով իր աստվածայնությունը: Սիրելի երիտասարդներ, որպես սպաներ, խորհրդավոր այս շարահրապարակում, այսօր դուք էլ պայծառակերպվեք ու գոտեպնդվեք:

 

Սպաներին շնորհավորեց  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ երկիրն ուժեղ է իր բանակով եւ ամուր սպայական անձնակազմով: Շնորհավորեց եւ բարի երթ մաղթեց նաեւ գեներալ-մայոր Մարտուն Կարապետյանը:

 

Շրջանավարտները վկայականներ ստանալուց հետո կատարեցին ինստիտուտին նվիրված հրաժեշտի երգը: Հուզմունքն, հիացմունքը ու հայրենասիրությունը համակել էին բոլորին: Պակաս հուզիչ չէր նաեւ նորընծա սպաների խոնարհումը մարտական դրոշին:

 

Սպայական անձնակազմը բանակի ողնաշարն է: Իրենց մասնագիտական պարտականությունների իմացությամբ, մարդկային որակներով ու նկարագրով նրանք արդեն պատրաստ են ապահովել երկրի եւ ժողովրդի խաղաղությունն ու վաղվա օրը:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 04-ին, ժամը 10:30:00-ին (GMT = 06:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter