Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Դ.Շահնազարյան. Հասարակությունը  ավելի բարձր  գիտակցություն ունի, քան իշխանությունը

 

05 | 08 | 2011 | 22:00 | լուր 

 

-Եթե իշխանությունները չհամաձայնեն գնալ արտահերթ ընտրությունների, ապա մենք ժողովրդի ճնշման ներքո կստիպենք նրանց հրաժարական տալ,- այս մասին Գյումրու Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում հայտարարեց Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ով օգոստոսի 5-ին այցելել էր Գյումրի` հանդիպելու ՀԱԿ ակտիվիստների եւ լրագրողների հետ:

 

Հանդիպման սկզբում, անդրադառնալով իշխանության եւ Կոնգրեսի միջեւ ընթացող երկխոսությանը, Դ.Շահնազարյանը նշեց, որ իշխանությունները վերջին 13 տարիների ընթացքում առաջին անգամ մտել են քաղաքական դաշտ, ինչն արդեն մեծ առաջընթաց է:  Ըստ նրա, դա բացառիկ երեւույթ է հետխորհրդային երկրների համար, բացառությամբ  մերձբալթյան երկրների: ՀԱԿ-ի հաջորդ քայլը լինելու է իշխանությանը օրինական դաշտ բերելը: Բանախոսի համոզմամբ, Հայաստանի ներկայիս ներքաղաքական օրակարգը ձեւավորում է Հայ ազգային կոնգրեսը, ինչն իշխանությունները չեն ուզում ընդունել ու հասկանալ:

 

-Երկխոսության ողջ գործընթացը գնում է մեր նախանշած ծրագրով: Չնայած մենք կասկած ունենք, որ իշխանության համար երկխոսությունը ուղղակի երկխոսության համար է, եւ դրանով նրանք փորձում են ժամանակ ձգել,- ասաց Դ.Շահնազարյանը, ավելացնելով,- իշխանությունները հանրային առաջին հեռուստաալիքով մեզ այդպես էլ եթեր չտրամադրեցին, հանրահավաքից առաջ մեր համախոհներից երկուսի նկատմամբ բռնություն  գործադրվեց, ինչպես նաեւ կաթվածահար եղավ մարզերց մայրաքաղաք ժամանող տրանսպորտաին միջոցների աշխատանքը:

 

Օգոստոսի 4-ին ՀԱԿ-իշխանություն 3-րդ հանդիպմանը կողմերը համաձայնության են եկել հանդիպել շաբաթական երկու անգամ` երեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Դ. Շահնազարյանը, ով Կոնգրեսի պատվիրակության անդամ է, նշեց, որ Կոնգրեսի պատվիրակները պատրաստ են նույնիսկ ամեն օր հանդիպելու եւ նման առաջարկ արել են, սակայն իշխանության ներկայացուցիչները մերժել են:

 

Հանդիպման ընթացքում Շահնազարյանը պատասխանեց նաեւ լրագրողների մի քանի հարցերի: Մեր այն հարցին, թե Կոնգրես-կոալիցիա հանդիպումների  հաճախականության ավելացումից ինչպիսի արդյունավետություն են ակնկալում, Շահնազարյանը մեկ անգամ եւս նշեց, որ արդյունավետությունը ավելի բարձր կլիներ, եթե հանդիպումները լինեին ամենօրյա:

Այն հարցին, թե իշխանությունների հրաժարականի դեպքում ինչքանով են համոզված, որ արտահերթ ընտրությունները կլինեն ազատ եւ թափանցիկ, բանախոսը նշեց.-Հերթական եւ արտահերթ ընտրությունները որակապես իրարից շատ են տարբերվում: Արտահերթի դեպքում կեղծարարական բուրգի կիրառումը մի քանի անգամ նվազում է:

 

Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե արտահերթ ընտրություններ հնարավոր են միայն 1998 թվականի սցենարով, Դ.Շահնազարյանը նշեց.-Մենք ողջունում ենք այդ տարբերակը, ամեն դեպքում արտահերթ ընտրություններ տեղի են ունենում միայն նախագահի հրաժարականի դեպքում:

 

Հնչեց նաեւ հարց, թե այսօր հնարավո՞ր է կազմակերպել 2008-ի նման բազմամարդ հանրահավաքներ, ինչին Դ.Շահնազարյանը պատասխանեց. Անհրաժեշտության դեպքում կարող է գերազանցել 2008-ի մասնակիցների թիվը: Մենք հիմա ապրում ենք լրիվ ուրիշ Հայաստանում, հասարակությունը շատ ավելի բարձր քաղաքական գիտակցություն ունի, քան իշխանությունը:

 

-Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց երկխոսությունը դադարի, եթե մինչ սեպտեմբեր իշխանությունները չկատարեն արտահերթ ընտրություն անցկացնելու մեր պահանջը:-Ըստ Դ.Շահնազարյանի, եթե արտահերթ, արդար եւ թափանցիկ ընտրությունների դեպքում իշխանությունները հաղթեն, իրենք առաջինը կշնորհավորեն նրանց: Ավելացնենք, որ այս մասին վերջին հանրահավաքներից մեկում հայտարարել էր նաեւ ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 05-ին, ժամը 22:00:00-ին (GMT = 18:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter