Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Վարդուշը, Բարեկամը, Կասանդրան ու Լուսիան

 

06 | 08 | 2011 | 19:00 | ակնարկ 

 

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի երեխաների անվանակոչման իր ավանդույթը: Օրինակ` հնդկացիական ցեղերն իրենց զավակներին անվանում էին Մեծ Օձ, Արագավազ Եղջերու, Բազեի Աչք` նկատի ունենալով նրանց իմաստությունը, ֆիզիկական ունակությունները, սրատեսությունը, բայց հնդկացիներն անվանակոչություններն անում էին ոչ թե նորածնի աշխարհ գալուց անմիջապես հետո, այլ որոշ ժամանակ անց, մի քանի ամիս կամ տարի անց, երբ երեխայի մոտ նկատում էին այս կամ այն արտահատված ունակությունը: Իսկ Հայաստանում գործում է այլ ավանդույթ: Մեզանում շարունակվում է դեռ հնուց եկած սովորությունը` երեխաներին տալ տատիկ-պապիկների  անունները: Իհարկե, ծնողներին հարգելը պարտադիր է, բայց սա հարգանքը ցույց տալու լավագույն ձեւերից միակը չէ: Այս երեւույթը, ինչ խոսք, կարող է ընդունելի եւ հասկանալի լինել, եթե անունը հաճելի է: Բայց եթե երեխային կոչում ես Նիսյա, Լենդրուշ, Բավական, Հերիքնազ, Որոշիկ, ապա 16 տարի անց չարժե զարմանալ, եթե այդ անվան տերը փոխի իր անունը եւ նորն ընտրի: Բնականաբար, հարգանքն ու ազգային ավանդույթներին հետեւելն այդ անուները դնելու մեջ չէ:

 

90-ական թվականներից Հայաստանում ձեւավորվեց մեկ այլ ավանդույթ` երեխաներին տալ լատինաամերիկյան սերիալների հերոսների անուններ. Կասանդրա, Լուսիա, Բետո` նայած, թե երեխան որ հիթային հեռուստասերիալի ցուցադրման ժամանակ է ծնվել: Հիթային ժամանակն անցնում է, իսկ անունը` մնում: Ըստ վիճակագրության, նորաձեւ այս անուներին հետեւելու երեւույթը վերջին տարիներին մի փոքր թուլացել է եւ կրկին վերադարձ է կատարվում հայկական անուներին: Ինչպես նշում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գյումրու (ՔԿԱԳ) տարածքային բաժնի պետ Եղեգնուհի Խաչատրյանը, ներկայումս հակում կա ավելի շատ հայկական անուներով կոչել զավակներին: Հիմնականում տարածված են Արման, Արմեն, Կարեն, Դավիթ, Նարեկ, Գոռ, Մանե, Անի, Գոհար անունները:

 

Այս անուների կողքին հանդիպում ենք նաեւ աղավաղված անունների` Լյովա, Միշո, Պավլիկ, Արտաշ, Սոֆի, Կատյա, Եղսիկ եւ այլն: Երբ ՔԿԱԳ-ում փորձում են բացատրել, որ դրանք այլ անունների փաղաքշական, փոփոխված տարբերակներն են, ծնողները չեն համաձայնում:

 

-Վերջերս մի նորածնի հայր ցանկանում էր երեխային կոչել Եպրաքսի,- պատմում է Ե.Խաչատրյանը,- երիտասարդին ասացի, որ 21-րդ դարում այդ անունը մի քիչ այն չէ, հետագայում երեխան կարող է նեղվել անունից եւ ցանկանալ փոխել այն: Նա պատասխանեց, որ ծնողի անունը չի հնանում:

 

Անունը չի հնանում, բայց պատմությունների առիթ է տալիս:  21-ամյա Վարդուշը պատմում է.

 

-Բարձրացա երթուղային, կուրսիս աղջիկը բարձրաձայն ասաց. Բարեւ Վարդուշ: Ես էլ նյարդայնացա ու ասացի. Բարեւ Սիրուշ: Անունը Սիրուշ չէ, ուղղակի Սիրուշն էլ է Վարդուշի նման հնչում:

 

-Անունս Բարեկամ է,- պատմում է մեկ ուրիշը,- ինչ-որ մեկի հետ ծանոթանալիս միշտ շփոթվում եմ, հումորով մարդիկ ներկայանալուցս հետո հարցնում են.-Ու՞մ բարեկամը:

 

Ինչ խոսք, գեղեցիկ անուները շատ են, չծերացող անուններն էլ քիչ չեն: Անունը չէ, որ գեղեցկացնում է մարդուն, մարդն է, որ անունը դարձնում է գեղեցիկ եւ նշանակալից իր գործերով: Բայց ամեն դեպքում, եթե անունը շփոթվելու ու ամաչելու տեղիք է տալու մարդուն, ապա արդյո՞ք արժե հենց այդ անունն ընտրել:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 06-ին, ժամը 19:00:00-ին (GMT = 15:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter