Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Կաշառքը փոխվեց համավճարով

 

06 | 08 | 2011 | 21:00 | վերլուծություն 

 

Հինգ-վեց ամիս է, ինչ բուժհաստատություններում կիրառվում է համավճարի կարգը: 2011 թվականի փետրվարի 24-ի կառավարության որոշմամբ սահմանվել է, որ համավճարը պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ հիվանդի սպասարկման ու բուժման համար պատվիրատուի կողմից սահմանված գների եւ բուժհաստատության կողմից նույն ծառայության համար հաշվարկված իրական ծախսերի տարբերությունն է, որը վճարվում է հիվանդի կողմից: Նպատակն է` բժշկական օգնության եւ ծառայությունների դիմաց ապահովել համարժեք փոխհատուցում, բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը եւ բժշկական ծառայությունների որակը:

 

Համավճարը չի տարածվում վերակենդանացման միջոցառումներ, ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդությունների եւ վիճակների պարագայում:  Համավճարը չի կիրառվում նաեւ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով  խմբերի նկատմամբ, որոնցից են   աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 36,00 եւ ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ, 1-ին խմբի հաշմանդամներ,  մինչեւ 18 տարեկան երեխաներ, զինծառայողներ եւ նրանց ընտանիքների անդամներ, մանկատներում եւ ծերանոցներում խնամվողներ, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ եւ նրանց հավասարեցված անձինք եւ այլն:

 

Տարբեր հիվանդությունների համավճարի չափը բուժհաստատության ներկայացմամբ սահմանում է առողջապահության նախարարը` համաձայնեցնելով  ֆինանսների նախարարի հետ: Այժմ համավճարը բնակչության մեծ մասի համար մի շարք հիվանդությունների բուժման նպատակով պարտադիր մուծում է համարվում, ինչի դիմաց բուժհաստատությունը պարտավոր է ապահովել բուժման համար նախատեսված բոլոր պայմաններ` դեղորայքի, սպիտակեղենի տրամադրում, խնամքի ապահովում, բացի սննդի տրամադրումից: 

 

Բուժհաստատություններում համավճարի կիրառումը որոշ դժգոհությունների տեղիք է տվել բնակչության շրջանում: Որոշ հիվանդների կարծիքով` շատերի ձեռքը սովոր է բժշկին կաշառք տալու, կարծես դա պարտադիր բան է, առանց որի հիվանդին հիվանդանոցում լավ չեն նայի: Պետությունն էլ մտածեց, որ սրանք շատ փող ունեն բժիշկներին տալու եւ  որոշեց օրինականացնել բժիշկներին տրվող այդ ստվերային գումարները:

 

Այն մարդիկ, որոնց ձեռքը սովոր չէր բժշկին կաշառք  տալու, ասում են, որ եթե այս հոգեբանությունը չունենայինք, գուցե եւ կառավարությունը բուժհաստատություններում համավճարի կիրառման մասին  որոշում չընդուներ:

 

Դեռ հարց է, թե համավճարի կիրառմամբ կկանխվի՞ ստվերային գումարների մուտքը բուժհաստատություններ: Գուցե այդպես էլ լինի, քանի որ հիվանդն այժմ համավճարի կարգով բուժման ծախս պետք է մուծի հիվանդանոցին, որը բավականին մեծ գումար կկազմի: Որտեղից այդքան գումար, որ մի հատ էլ բժշկին առանձին գումար տանք,- ասում են հիվանդները:

 

Գյումրու Սամարիթեր հիվանդանոցի տնօրեն Ռաֆիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  համավճարի կիրառման նպատակն է կանխել ստվերային գումարների մուտքը բուժհաստատություններ: Համավճարը հնարավորություն է ընձեռում հիվանդներին լիարժեք բուժօգնություն ստանալու` նպաստելով  նաեւ բժիշկների աշխատավարձերի բարձրացմանը: Հիվանդի բուժման պետպատվերի գումարի 15 տոկոսը, վճարովի մուտքերի 20 տոկոսը եւ համավճարի 15 տոկոսը միասին ձեւավորում են բժշկի աշխատավարձը: Գումարի մնացորդային մասն ուղղվում է բուժքույրերի եւ կրտսեր բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը:

 

Առանձին հիվանդությունների բուժման նպատակով սահմանված համավճարի գները տարբեր են: Սրտամկանի ինֆարկտի դեպքում նախատեսված է 40.000 դրամ համավճարի մուծում, ինսուլտի դեպքում` 60.000 դրամ: Սրան էլ գումարվում է պետության կողմից ամեն հիվանդի համար նախատեսված երաշխիքային 105 հազար 500 դրամը: Հիվանդանոցում կա զիջման կամ զեղչման հանձնաժողով, որին կարելի է դիմել համավճարի զեղչերի հարցերով: Ըստ Ռ.Խաչատրյանի, սակայն, պետք չէ մոռանալ, որ ամեն մի զիջում բժշկի աշխատավարձի նվազեցում է, հատկապես, երբ այդ քայլին դիմում են ֆինանսապես ավելի կայուն եկամուտներ ունեցող քաղաքացիները:

 

Բոլոր բուժհաստատություններում փակցված են այն սոցիալական խմբերի ցանկը, ովքեր ազատված են համավճարի մուծումից: ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն նաեւ այլ երկրների քաղաքացիություն, կարող են պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալ: Ըստ Ռաֆիկ Խաչատրյանի, օտարերկրյա քաղաքացիների անհետաձգելի եւ պլանային բուժումը իրականացվում է վճարովի հիմունքներվ, քանի դեռ մեր հանրապետությունը չունի որեւէ պայմանագիր այլ պետությունների հետ:

 

Ռ.Խաչատրյանի հավաստմամբ, համավճարի կիրառումից հետո հիվանդների թվի նվազում չի արձանագրվել:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 06-ին, ժամը 21:00:00-ին (GMT = 17:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter