Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրեցի 12 լողորդներ կմասնակցեն Համահայկական խաղերի բացմանը

 

06 | 08 | 2011 | 19:00 | ակնարկ 

 

Քաղաքապետարանի լողի համալիր մարզադպրոցը գործում է 2007 թվականից: Պրոֆեսիոնալ մարզաձեւով այսօր զբաղվում է 140-150 մարզիկ: Իր գործունեության 4 տարիների ընթացքում մարզադպրոցն ունեցել է   Հայաստանի 11 չեմպիոն, մրցանակային տեղեր զբաղեցրած բազմաթիվ մարզիկներ: 

 

Այս տարի հունիսին Վանաձորում անցկացվել է լողի Հայաստանի պատանեկան առաջնություն, որին մասնակցել են 14-15 եւ ավելի փոքր տարիքի մարզիկները` ութ թիմ Երեւանից, մեկ թիմ Վանաձորից եւ Գյումրիի թիմը: Այդ առաջնությունից Գյումրու թիմը վերադարձել է 15 ոսկե, 11 արծաթե եւ 5 բրոնզե մեդալներով:

 

Հուլիսի 26-31-ը Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայացել են եվրոպական պատանեկան օլիմպիական խաղեր, որին Գյումրիից մասնակցել է Հասմիկ Հակոբյանը եւ 96 մասնակիցների շարքում զբաղեցրել  19-րդ տեղը: Իսկ Վանաձորում կայացած Հայաստանի պատանեկան առաջնությունում Հասմիկը կանգնել էր պատվո հարթակի առաջին հորիզոնականում:

 

Գյումրու լողի մարզադպրոցի տարբեր տարիքային խմբերի 12 մարզիկներ, այդ թվում նաեւ սպորտի վարպետներ Գեւորգ Խաչատրյանը, Հովհաննես Կարապետյանը, ներկայումս պատրաստվում են օգոստոսին Հայաստանում անցկացվելիք Համահայկական խաղերի բացմանը,  որին արդեն երկրորդ անգամ են մասնակցելու:

 

Լողի Հանրապետական ֆեդերացիայի կողմից ամեն տարի սեպտեմբերի վերջին կիրակին անցկացվում է Գյումրու գավաթ խորագիրը կրող ավանդական մրցաշար, որին մասնակցում են մարզիկներ Վրաստանից եւ տարածաշրջանի այլ երկրներից:

 

Մարզադպրոցն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով: Լողավազանն ունի 25 մետր երկարություն եւ 16 մետր լայնություն, ջրի ջերմաստիճանը 28 աստիճան է: Սանեպիդ կայանի կողմից լողավազան ջուրը հսկողության տակ է առնված: Ամեն օր այն տարվում է լաբորատոր ստուգման:

 

Մարզադպրոցը պետության կողմից չի ֆինանսավորվում: Ինքնաֆինանսավորմամբ հոգում են մարզադպրոցի բոլոր ծախսերը՝  ջեռուցման, ջրամատակարարման եւ աշխատողների աշխատավարձերի: Գումարները գոյանում են այցելուներից եւ մարզվողներից գանձվող վարձավճարներից:   

 

մառային սեզոնի հետ կապված, երբ Ռուսաստանից եւ այլ երկրներից մեր համաքաղաքացիները գալիս են արձակուրդն հայրենիքում անցկացնելու, լողավազան այցելողների թիվն ավելանում է, ձմռանն այդ թիվը համեմատաբար փոքր է եւ այդ սեզոնին ունենում ենք ֆինանսական խնդիրներ,-ասում է  մարզադպրոցի ուսմասվար Պետիկ Մարգարյանը: -Ունենք սիրողական լողով զբաղվող մինչեւ 60 տարեկան այցելուներ: Լողը ոչ միայն սպորտաձեւ է, այլ նաեւ օգտակար է առողջության համար. ջրում կատարվող շնչառական վարժությունները օգտակար են թոքերին, ինչպես նաեւ սրտին:

 

-4 տարի է զբաղվում եմ լողով, արդեն 3 տարի Գյումրու հավաքականի անդամ եմ,  առաջին կարգի սպորտի վարպետին մնացել է 2 վայրկյան: 2 ամիս առաջ եմ վերադարձել ԱՄՆ-ից, գնացել էի մեկ տարով սովորելու, այնտեղ մասնակցել եմ նաեւ մրցումների: Հիմա պատրաստվում եմ համահայկական խաղերին,- ասում է մարզադպրոցի սան, 16-ամյա Սոնա Հակոբյանը:

 

11-ամյա Վրեժն արդեն երեք տարի մազադպրոցի սան է: Ինչպես նշում է Վրեժի մայրը, իր երեխան մարզադպրոց է եկել, քանի որ ունեցել է առողջական խնդիրներ` կապված ողնաշարի հետ: Սկզբում հաճախել է սիրողական պարապմունքների, այսօր արդեն Գյումրու հավաքականի անդամ է: Շաբաթական երեք անգամ մարզվում է, եթե հաջողություններ էլ չգրանցի, հոգ չէ, քանի որ առողջական վիճակի լուրջ փոփոխություն են նկատում, ինչի համար շատ ուրախ են:

  

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 06-ին, ժամը 19:00:00-ին (GMT = 15:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter