Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Մարինե Պետրոսյան. «Լեզուն իմն ա, ես խաղում եմ իրա հետ….»

 

06 | 08 | 2011 | 20:30 | ակնարկ 

 

«... անտառ

արեւ

ծաղկաձոր

լռություն

թեթեւ քամի

արմանը sms ա ուղարկել

ասում ա սերժը հրաժարական տվեց … »

 

Մարինե Պետրոսյան

 

Օգոստոսի 6-ին Գյումրու քաղաքացիական հետազոտությունների կենրոնում, «Art Club Գյումրի» ակումբի անդամների նախաձեռնությամբ, անցկացվեց հանդիպում բանաստեղծուհի եւ բլոգեր Մարինե Պետրոսյանի հետ: «Մենք սիրում են ոչ ընդունվածն ու ոչ տրադիցիոնը, Մարինեն առանձնանում է այս առումով, ուզում ենք ուղղակի իր բանաստեղծություններն ինքը կարդա»,-հանդիպման նպատակն այսպես բացատրեց քաղաքային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Աշոտ Միրզոյանը:

 

«Բանաստեղծությունը Բուդդա չի, որ լսես ու լռես, ես սիրում եմ թեժ քննարկումներ ու սպասում գյումրեցիների անկեղծ կարծիքներին` իրենց բնորոշ անկեղծությամբ»,- մինչ «Սալաթ կրակոցներով» գրքի բանաստեղծությունների ընթերցումը ներկաներին դիմեց Մարինե Պետրոսյանը:  

 

Իրեն որեւէ գրական ուղղության մեջ չդասող բանաստեղծուհին ժամանակակից գրական աշխարհում առանձնանում է ոչ միայն ասելիքով, այլեւ գրության լեզվով. մերժելով  դասական գրական հայերնն ու հատկապես «է» օժանդակ բայի գործածությունը` Մարինե Պետրոսյանը գրում է Արարատյան բարբառով կամ ավելի հստակ` երեւանյան խոսվածքով, որը, ի դեպ, հեղինակը բարբառ չի համարում եւ համոզված է, որ վաղն այն դառնալու է գրական լեզու:

 

«Լեզուն իմն ա, ես խաղում եմ իրա հետ, իրան ոչ մի բան չի լինի: Է-ն ինձ միշտ ա նեղություն տվել, ինքը կեղծ ա, դրա համար էլ ա-ով եմ գրում»,-բացատրեց բանաստեղծուհին: Նշենք նաեւ, որ «ա»-ախոսությունը Մարինե Պետրոսյանի մոտ միակ շեղումը չէ գրական լեզվից. նրա ստեղծագործություններում բացակայում են նաեւ կետադրական նշանները, մեծատառերը` նույնիսկ անձնանուններում եւ տեղանուններում: Բանաստեղծության նյութը առավել հաճախ կենցաղն է ու առօրյան, բայց հեղինակի խոսքերով, լրիվ «դոկումենտալ չի»:

 

Հետաքրքրական էր «ա»-ախոսությունից բացառապեռ հեռու գյումրեցիների վերաբերմունքը Մարինե Պետրոսյանի հայացքների նկատմամբ: Հավաքվածների համար ընդհանուր գրական հայերեն չունենալու կամ «ա»-ախոսության անցնելու միտքը բնական էր, Մարինե Պետրոսյանի հայացքները լեզվի նկատմամբ` ճիշտ:

 

Ի դեպ` «Art Club Գյումրի»-ում հավաքվում են մարդիկ, որոնց, իրենց խոսքերով, միավորում է մշակույթն ու արվեստը:

 

Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 06-ին, ժամը 21:00:00-ին (GMT = 17:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter