Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրիում 2011 թվի առաջին կեսին` 379 ամուսնություն եւ 82 ամուսնալուծություն

 

09 | 08 | 2011 | 12:30 | ակնարկ 

 

Այս տարվա առաջին կիսամյակում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գյումրու տարածքային բաժնում գրանցվել է 379 ամուսնություն եւ 82 ամուսնալուծություն: Առաջին հայացքից թվում է, թե հասարակական հարաբերությունների եւ ընտանիքների ամրության տեսակետից սրանք նորմալ ցուցանիշներ են, որովհետեւ ամուսնությունների թիվը մի քանի անգամ գերազանցում է ամուսնալուծությունների թվին: Իրականում, ըստ վիճակագրության, 4-5 ամուսնությունից 1-ն ավարտվում է ամուսնալուծությամբ: Դժվար է կոնկրետ նշել, թե երբ եւ ինչպես է առաջանում ընտանեկան կյանքում այն ճաքը, որ հետագայում վերածվում է անաանցանելի անդունդի եւ ավարտվում է ապահարզանով: Իսկ, թե ամուսնական զույգերից ով է մեղավոր` մնում է համլետյան հարցի նման անպատասխան:

 

-Ամուսնալուծությունների պատճառները բազմաթիվ են,-ասում է Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գոհար Միքայելյանը,- սոցիալական խնդիրները, գույքային հարաբերությունները, կա նաեւ անհավատարմության գործոնը: Մեծ է նաեւ արտագնա աշխատանքի ազդեցությունը: Որոշակի տոկոս է կազմում ընտանիքում երեխաների բացակայությունը:

 

Գ.Միքայելյանը նշում է, որ ամուսնալուծվողների տարիքները տարբեր են: Իր պրակտիկայում հանդիպել է 23 տարեկանից մինչեւ անգամ 60 տարեկան մարդկանց:

 

-Կա այն կարծիքը, որ երիտասարդները հիմա շուտ են ամուսնանում, դրա համար էլ իրար չեն հասկանում,- ասում է 60-ամյա Նվարդ տատը,- բայց մեր սերունդն էլ էր շուտ ամուսնանում: Չգիտեմ, ժամանակն էր ուրիշ, թե մենք էինք ուրիշ կերպ մտածում: Ընտանիքի ամրությունը շատ բանով պայմանավորված է կնոջ համբերատարությամբ ու զիջելու ունակությամբ: Ամուսնական հարաբերությունների արանքում երեխաներ կան, նրանց վիզը ծուռ թողնելը ճիշտ չէ:

 

Հարցի  շուրջ մեկ այլ տեսակետ ունի վաճառողուհի Աննան.

 

-Գրեթե միշտ կնոջն են մեղադրում` հաշվի չառնելով ուրիշ ոչ մի հանգամանք: Ինչքա՞ն համբերես, մինչեւ ե՞րբ: Երբեմն, իրոք, անելանելի իրավիճակ է ստեղծվում: Եթե երեխանները պիտի մեծանան վեճի ու բռնության մթնոլորտում, ապա ավելի լավ է խաղաղ բաժանվել:

 

-Հաճախ զույգերի միջեւ վեճերի ու թյուրիմացությունների պատճառ է սիրո բացակայությունը,- նշում է երիտասարդ Հայկը,- միշտ այդպես է լինում, երբ ամուսնության հիմքում շահադիտական նպատակներ են դրվում: Փողն ու հարստությունը ավելի է կարեւորվում, քան սերը:

 

-Հիմա, ցավոք, երիտասարդ աղջիկների համար ավելի կարեւոր է փողը: Ամենակարեւորը փողի գործոնն է. սերը, հարգանքը, բարոյականությունն անտեսված են,- ասում է 50-ամյա կինը, ում ես հանդիպեցի Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում: Նրա որդին ու հարսն ամուսնալուծությանն շեմին են, եւ նա եկել էր փաստաբանի մոտ` խորհրդատվության:- Ամենածանրը այն է, որ երեխաներին մորն են տալիս:

 

-Միայն սերն ընտանիք չի պահի: Ֆինանսական միջոցները, իհարկե, սիրուց առավել չեն,-ասում է Անին,- բայց գումարի բացակայությունը միշտ էլ հանգեցնում է վեճերի ու անհամաձայնության:

 

Դժվարություններին, ներանձնական ճգնաժամերին, որոնք ուղեկցում են ցանկացած ամուսնական զույգի, ժամանակի ընթացքում գումարվում են ի հայտ եկած սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, գործազրկությունը եւ պարարտ հող ստեղծում ամուսնալուծության համար:

 

Ինչ խոսք` որոշում ընդունելն ու խորհուրդ տալը բավականին դժվար է, բայց արժե հիշել հայտնի ֆիլմի փոքրիկ Գագիկի խոսքերը. Տանը տեր է պետք, էրեխուն էլ հեր:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 09-ին, ժամը 13:00:00-ին (GMT = 09:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter